Գլխավոր տեղեկություն
Համար
N 513-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.06.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.06.01/43(1223) Հոդ.474
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.05.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մայիսի 2016 թվականի N 513-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱԴԱԽԼՈ-ԲԱԳՐԱՏԱՇԵՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՆՈՐ ԿԱՄՐՋԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՏԻ ՄՈՒՏՔԻ ԵՎ ԵԼՔԻ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Համաձայն «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետերի տարածքում կառուցվող նոր կամրջի շինարարական գոտի մուտքի և ելքի պարզեցված ընթացակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մայիսի 23

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
մայիսի 19-ի N 513-Ն որոշման

 

Պ Ա Ր Զ Ե Ց Վ Ա Ծ  Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱԴԱԽԼՈ-ԲԱԳՐԱՏԱՇԵՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՆՈՐ ԿԱՄՐՋԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՏԻ ՄՈՒՏՔԻ ԵՎ ԵԼՔԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն պարզեցված ընթացակարգով (այսուհետ` ընթացակարգ) կարգավորվում են 2014 թվականի դեկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետերի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ» համաձայնագրով նախատեսված աշխատակազմի, տրանսպորտային միջոցների, բեռների, ապրանքների համար պետական սահմանի հատման կանոնների հետ կապված հարաբերությունները։

2. Սույն ընթացակարգը նպատակ ունի դյուրացնելու Սադախլո-Բագրատաշեն պետական սահմանի անցման կետերի տարածքում կառուցվող նոր կամրջի շինարարական գոտի աշխատակազմի, տրանսպորտային միջոցների, բեռների և ապրանքների մուտքն ու ելքը։

 

2. ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Ընթացակարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝

1) համաձայնագիր` 2014 թվականի դեկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետերի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ».

2) պատվիրատու` Հայաստանի Հանրապետության կապի և տրանսպորտի նախարարությունը և Վրաստանի ենթակառուցվածքների տարածքային զարգացման նախարարությունը.

3) կապալառու` շինարարական և (կամ) շինարարական նախագծման ընկերություն, որի հետ պայմանագիր է կնքվել նախագծի մշակման և կամրջի շինարարության իրականացման համար.

4) պարզեցված անցման կետ` կողմերի երկրների տարածքում անմիջապես սահմանագծի մոտակայքում գտնվող՝ շինություններով ու կացարաններով սարքավորված հատուկ առանձնացված տարածք.

5) շինարարական գոտի` կամրջի կառուցման նպատակով կողմերի տարածքում պարզեցված անցման կետում գտնվող ցանկապատված տեղամաս.

6) աշխատակազմ` ֆիզիկական անձինք, որոնք ներգրավված են կամրջի շինարարության աշխատանքներում.

7) անցագիր` աշխատակազմի (ձև N 1) և տրանսպորտային միջոցների (ձև N 2) պարզեցված անցման կետ մուտք գործելու թույլտվություն.

8) տրանսպորտային միջոցներ` այն տրանսպորտը, որը կպահանջվի պարզեցված անցման կետ մարդկանց և ապրանքների տեղափոխման համար.

9) ապրանքներ` կողմերի համատեղ հանձնաժողովի պատրաստված և հաստատված ցանկին համապատասխանող նյութեր՝ ներառյալ սպառվող նյութեր, պահեստամասեր և այլ սարքավորումներ, որոնք օգտագործվելու են կամրջի շինարարության համար:

 

3. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՏԻ ՄՈՒՏՔԻ ԵՎ ԵԼՔԻ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

4. Շինարարական գոտում գտնվող կառույցների, շինանյութերի, բեռների, ապրանքների և այլ իրերի պահպանության համար պատասխանատվություն են կրում տարածքը կառավարողները: Շինարարական նախագծից ելնելով շինարարական գոտու ծավալի ավելացման յուրաքանչյուր փոփոխություն պետք է համաձայնեցվի կողմերի սահմանապահ ծառայությունների հետ։

5. Շինարարական գոտուց դուրս ելք ու մուտքը Հայաստանի Հանրապետություն կամ Վրաստան իրականացվում է պետական սահմանի անցման կետերով՝ կողմերի օրենսդրությամբ սահմանված կարգով։

6. Շինարարական գոտի անձանց, տրանսպորտային միջոցների, ապրանքների, բեռների և այլ գույքի արագ տեղափոխումն ապահովելու նպատակով կողմերն ստեղծում են շուրջօրյա պարզեցված անցման կետեր, որտեղ բացթողման պարզեցված կարգով, իրենց օրենսդրությանը համապատասխան, գործառույթներ են իրականացնում կողմերի սահմանային վերահսկողության և մաքսային հսկողության մարմինները: Անհրաժեշտության դեպքում կարող են իրականացվել նաև կողմերի օրենսդրությամբ սահմանված այլ վերահսկողություններ։ Վերահսկողություն և հսկողություն իրականացնող մարմինների ստորաբաժանումներն իրենց լիազորություններն իրականացնում են կողմերի օրենսդրությամբ սահմանված կարգով: Պարզեցված անցման կետերը կսահմանվեն և կբացվեն կողմերի սահմանապահ մարմինների փոխադարձ համաձայնությամբ:

7. Պարզեցված անցման կետերում սահմանվում է մաքսային գոտի, որտեղ տրանսպորտային միջոցների, ապրանքների, բեռների և այլ գույքի հսկողությունն իրականացնում են բացառապես մաքսային մարմինները և սննդամթերքի անվտանգության ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող մարմինը։

8. Շինարարական գոտի ներմուծվող և արտահանվող՝ կամրջի շինարարական աշխատանքներում ներգրավված տեխնիկական միջոցների և կամրջի շինարարության համար անհրաժեշտ ապրանքների մաքսային հսկողությունը մաքսային մարմինների կողմից իրականացվում է պարզեցված ընթացակարգով: Նախքան սույն կետով նախատեսված ապրանքների ներմուծումը կամ արտահանումը սույն ընթացակարգով նախատեսված աշխատանքներում ներգրավված ընկերությունների կողմից շինարարական գոտի ներմուծվող ապրանքների և տեխնիկական միջոցների ցանկը ներկայացվում է աշխատանքները համակարգող պետական լիազոր մարմին, որը հաստատում է այն և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, որի հիման վրա մաքսային մարմիններն իրականացնում են տեխնիկական միջոցների և ապրանքների հաշվառումն ու բացթողումը՝ առանց մաքսային հայտարարագրի լրացման:

9. Աշխատակազմը և տրանսպորտային միջոցները կողմերի պարզեցված անցման կետ մուտք են գործում սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի թույլտվությամբ՝ անձը հաստատող վավեր փաստաթղթի առկայության դեպքում։ Աշխատակազմը, ապրանքները և տրանսպորտային միջոցները շինարարական գոտուց կարող են դուրս գալ միայն այն պարզեցված անցման կետից, որտեղից մուտք են գործել։

10. Աշխատակազմի ու տրանսպորտային միջոցների մուտքը (ելքը) շինարարական գոտի պարզեցված անցման կետով իրականացվում է անցագրերով: Աշխատակազմին անցագրեր տրամադրվում են պատվիրատուի դիմումի հիման վրա:

11. Կողմերի սահմանային ծառայության մարմինները պատվիրատուի ներկայացրած աշխատակազմի ցուցակների մեկ օրինակ (անգլերեն լեզվով) տրամադրում են մյուս կողմի սահմանային ծառայությանը։ Ցուցակում կատարվող բոլոր փոփոխությունների վերաբերյալ կողմերն անհապաղ տեղեկացնում են միմյանց:

12. Անցագրի ժամկետը լրանալուց հետո այն վերադարձվում է տրամադրող մարմնին:

13. Պարզեցված անցման կետի շինարարական գոտուց դուրս սահմանային շերտ առանց համապատասխան թույլտվության մուտք գործած աշխատակազմի անդամները ենթակա են պատասխանատվության` կողմերի օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

4. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

14. Սույն ընթացակարգը գործում է մինչև կամրջի շինարարության ավարտը՝ ներառյալ թերությունների վերացման և շտկման շրջանը։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 Ձև 1

ՄՇՏԱԿԱՆ ԱՆՑԱԳԻՐ N __ PERMANENT PASS

Անունը

Last Name

 

լուսանկար

photo 3x4 սմ/sm

Ազգանունը

First Name

Կազմակերպությունը

Company

Տալու նպատակը

Purpose of issue

Փաստաթղթի N

Document N

Ուժի մեջ է մինչև

Validity:

 

Ստորագրությունը/կնիքը

Signature/seal

 

1. Անձանց տրվող անցագրի գրառումը կատարվում է սև տառերով` հայերենով և անգլերենով: Անցագիրը ներառում է անցագրի համարը, անձի 3x4 սմ չափերի լուսանկարը, կազմակերպությունը, անձը հաստատող փաստաթղթի համարն ու սերիան, վավերականության ժամկետը, անցագիրը տրամադրող մարմնի կնիքը և պաշտոնատար անձի ստորագրությունը:

2. Անցագրի չափսերն են`

1) լայնությունը` 8 սմ.

2) երկարությունը` 12 սմ.

3) տառերի բարձրությունը` 8 մմ (6 սմ):

Ձև 2

 

Ներմուծեք նկարագրությունը_9509

 

1. Տրանսպորտային միջոցներին տրվող անցագրի գրառումը կատարվում է սև տառերով` հայերենով և անգլերենով: Անցագիրը ներառում է անցագրի համարը, տրանսպորտային միջոցի մակնիշը, պետհամարանիշը, անցագրի վավերականության ժամկետը, անցագիրը տրամադրող մարմնի կնիքը և պաշտոնատար անձի ստորագրությունը: Անցագրի վերևից ներքև (աջից ձախ) անցկացվում է կարմիր գույնի անկյունագիծ:

2. Անցագրի չափսերն են`

1) լայնությունը` 20 սմ.

2) երկարությունը` 20 սմ.

3) տառերի բարձրությունը` 16 մմ (14 սմ):

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան