ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2009 թվականի N 777-Ն
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 2-րդ կետով նախատեսված այլ դեպքերի) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 07.04.11 N 436-Ն, լրաց. 28.04.16 N 432-Ն)
«Լիցենզավորման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 2-րդ կետով նախատեսված այլ դեպքերի) գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 2-րդ կետով նախատեսված այլ դեպքերի) գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 2-րդ կետով նախատեսված այլ դեպքերի) գործունեության լիցենզիայի ներդիրի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
(1-ին կետը լրաց. 28.04.16 N 432-Ն)
2. (կետն ուժը կորցրել է 21.01.10 N 37-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 21-ից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հուլիսի 16 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2009 թվականիհուլիսի 2-ի N 777-Ն որոշման
(հավելվածը խմբ. 07.04.11 N 436-Ն) |
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 2-րդ կետով նախատեսված այլ դեպքերի) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
(վերնագիրը խմբ. 07.04.11 N 436-Ն, լրաց. 28.04.16 N 432-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 2-րդ կետով նախատեսված այլ դեպքերի) գործունեության լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) և լիցենզիային կից համապատասխան ներդիր ստանալու համար իրավաբանական ու ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պահանջներն ու պայմանները:
(1-ին կետը լրաց. 28.04.16 N 432-Ն)
2. Սույն կարգի 1-ին կետում նշված անձինք քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 2-րդ կետով նախատեսված այլ դեպքերի) գործունեության իրականացման լիցենզիա ստանալու նպատակով կարող են դիմել ինչպես սույն կարգի 6-րդ կետում նշված բոլոր ոլորտների, այնպես էլ դրանցից մի քանիսի կամ յուրաքանչյուրի համար: Լիցենզիան տրամադրելիս՝ լիցենզիայի ներդիրում կատարվում է նշում հայցվող ոլորտի վերաբերյալ։
(2-րդ կետը փոփ. 06.10.11 N 1415-Ն, լրաց. 28.04.16 N 432-Ն)
3. Շինարարության իրականացման (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 2-րդ կետով նախատեսված այլ դեպքերի) գործունեության լիցենզավորման և լիցենզիային կից՝ սույն կարգի 6-րդ կետով սահմանված համապատասխան ոլորտի (ոլորտների) ներդիրի (ներդիրների) տրամադրման հարաբերությունները կանոնակարգվում են «Լիցենզավորման մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:
(3-րդ կետը լրաց. 28.04.16 N 432-Ն)
4. Շինարարության իրականացման գործունեության լիցենզիան և լիցենզիային կից ներդիրը (ներդիրները) տրամադրում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը (այսուհետ՝ լիցենզավորող մարմին):
(4-րդ կետը խմբ. 28.04.16 N 432-Ն)
5. Անձը սույն կարգի 6-րդ կետով սահմանված ցանկացած ոլորտում կարող է զբաղվել շինարարության իրականացման գործունեությամբ, եթե նա ստացել է շինարարության իրականացման (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 2-րդ կետով նախատեսված այլ դեպքերի) գործունեության լիցենզիա և լիցենզիային կից համապատասխան ոլորտի աշխատանքներ իրականացնող պատասխանատու անձի (անձանց) լիցենզիայի ներդիր (ներդիրներ)։
(5-րդ կետը լրաց. 28.04.16 N 432-Ն)
6. Լիցենզիայի ներդիրները տրամադրվում են ըստ հետևյալ ոլորտների՝
1) բնակելի, հասարակական և արտադրական.
2) տրանսպորտային.
3) հիդրոտեխնիկական.
4) էներգետիկ.
5) կապի:
7. Ֆիզիկական անձի մասնագիտական ունակությունների փաստը հաստատվում է սույն կարգի 6-րդ կետով սահմանված որևէ մասնագիտության գծով բարձրագույն կրթությամբ կամ շինարարության իրականացման գործունեության համապատասխան ոլորտում առնվազն երեք տարվա անընդմեջ աշխատանքային ստաժով:
8. Շինարարության իրականացման գործունեության լիցենզիա ստացած անձինք կարող են գործունեություն իրականացնել սույն կարգի 6-րդ կետով սահմանված ոլորտներից որևէ մեկում կամ ոլորտներում, եթե լիցենզավորող մարմնի կողմից ստացել են համապատասխան ոլորտի (ոլորտների) աշխատանքներ իրականացնող պատասխանատու անձի (անձանց) լիցենզիայի ներդիր (ներդիրներ), ինչպես նաև օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշման N 3 հավելվածով սահմանված դեպքերում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 2-րդ կետով նախատեսված այլ դեպքերի) գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 775-Ն որոշմամբ հաստատված կարգի 9.1-ին և 9.2-րդ կետերին համապատասխան կնքել երաշխավորության պայմանագիր (այսուհետ՝ երաշխավորության պայմանագիր)` Հայաստանի Հանրապետության օրենսդրության, հաստատված նախագծի և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին շինարարական աշխատանքների համապատասխանության վերաբերյալ:
(8-րդ կետը լրաց. 07.06.12 N 736-Ն, 28.04.16 N 432-Ն)
8.1. Երաշխավորության պայմանագրի կնքումը շինարարական աշխատանքների պատասխանատու կապալառուի համար առաջացնում է տեխնիկական հսկողության գործունեության իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 775-Ն որոշմամբ հաստատված կարգի V-րդ բաժնով սահմանված պարտավորությունների կատարման գործառույթներ:
(8.1-ին կետը լրաց. 07.06.12 N 736-Ն)
II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
9. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը՝
1) իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները`
ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 1 ձևի, նշելով իրավաբանական անձի անվանումը և կազմակերպաիրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
բ. տվյալներ կազմակերպությունում ներգրավված՝ սույն կարգի 6-րդ կետով սահմանված որևէ ոլորտում կամ ոլորտներում գործունեություն իրականացնելու համար առնվազն մեկ մասնագետի (բացառությամբ էներգետիկ ոլորտի) մասին` համաձայն N 3 ձևի (այդ թվում` նրա մասնագիտական ունակությունը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր կամ աշխատանքային գրքույկ, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը), էներգետիկ ոլորտի դեպքում՝ տվյալներ առնվազն երկու տարբեր մասնագետի մասին,
գ. կազմակերպության կամ մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում իրականացված աշխատանքների ցանկը` համաձայն N 4 ձևի,
դ. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը.
2) ֆիզիկական անձ (անհատ ձեռնարկատեր) հանդիսացող հայտատուները`
ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 2 ձևի, նշելով անունը, հայրանունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
բ. անձնագրի պատճենը,
գ. տվյալներ անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա հետ կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն՝ սույն կարգի 6-րդ կետով սահմանված որևէ ոլորտում կամ ոլորտներում գործունեություն իրականացնելու համար առնվազն մեկ մասնագետի (բացառությամբ էներգետիկ ոլորտի) մասին` համաձայն N 3 ձևի (այդ թվում` նրա մասնագիտական ունակությունը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր կամ աշխատանքային գրքույկ, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը), էներգետիկ ոլորտի դեպքում՝ տվյալներ առնվազն երկու տարբեր մասնագետի մասին,
դ. անհատ ձեռնարկատիրոջ կամ մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում իրականացված աշխատանքների ցանկը` համաձայն N 4 ձևի,
ե. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը:
(9-րդ կետը լրաց. 06.10.11 N 1415-Ն)
10. Լիցենզիաներն ստանալու համար օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, հայտատուի հայեցողությամբ, կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
11. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով, որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է լիցենզավորող մարմինը:
12. Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիա տալու մասին հայտը քննարկում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
13. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում և օրենքով սահմանված կարգով:
14. Լիցենզիա ստանալու մասին հայտը լիցենզավորող մարմնի կողմից բավարարվելու դեպքում լիցենզավորող մարմինը հայտատուին տրամադրում է շինարարության իրականացման (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 2-րդ կետով նախատեսված այլ դեպքերի) գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիր (ներդիրներ)` լիցենզիայի հայտին կից ներկայացված՝ սույն կարգի 6-րդ կետով սահմանված ոլորտի (ոլորտների) աշխատանքը (աշխատանքները) իրականացնող պատասխանատու անձանց մասով: Լիցենզավորված անձն իրավունք ունի գործունեություն իրականացնելու միայն լիցենզիային կից տրամադրված ներդիրում (ներդիրներում) նշված ոլորտում (ոլորտներում):
(14-րդ կետը լրաց. 28.04.16 N 432-Ն)
15. Լիցենզիան վերաձևակերպվում է, և լիցենզիայի գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով ու կարգով:
IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՆԵՐԴԻՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՆՈՐ ՆԵՐԴԻՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
16. Մասնագետների փոփոխության դեպքում՝ լիցենզավորված անձը, մինչև այդ փոփոխությունները կատարելը, լիցենզավորող մարմին է ներկայացնում լիցենզիային կից տրամադրված ներդիրի փոփոխության մասին հայտ` համաձայն N 5 ձևի: Հայտին կից ներկայացվում են սույն կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետի «բ» և «գ» կամ 2-րդ ենթակետի «գ» և «դ» պարբերություններով սահմանված փաստաթղթերը:
17. Շինարարության իրականացման (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 2-րդ կետով նախատեսված այլ դեպքերի) գործունեության լիցենզիա ստացած անձինք լիցենզիային կից՝ նախկինում ստացած ներդիրով (ներդիրներով), տվյալ բնագավառում իրականացվող գործունեությունից բացի, սույն կարգի 6-րդ կետով սահմանված այլ ոլորտում (ոլորտներում) գործունեություն իրականացնելու իրավունք ստանալու համար լիցենզավորող մարմին են ներկայացնում համապատասխան ոլորտի (ոլորտների) աշխատանքը (աշխատանքները) իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիր (ներդիրներ) ստանալու մասին հայտ` համաձայն N 6 ձևի: Հայտին կից ներկայացվում են սույն կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետի «բ» և «գ» կամ 2-րդ ենթակետի «գ» և «դ» պարբերություններով սահմանված փաստաթղթերը:
(17-րդ կետը լրաց. 28.04.16 N 432-Ն)
18. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 16-րդ կամ 17-րդ կետի համաձայն ստացած հայտը և կից փաստաթղթերն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին է տրամադրում սույն կարգի 6-րդ կետով սահմանված աշխատանքն իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիր (ներդիրներ), եթե ներկայացված հայտը և կից փաստաթղթերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին ու պահանջներին:
19. Սույն կարգի 16-րդ կամ 17-րդ կետի համաձայն ներկայացված հայտը մերժվում է, եթե հայտին կից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով սահմանված պայմաններին և պահանջներին:
20. Սույն կարգով սահմանված ներդիրի տրամադրման կամ ներդիրի ստացման մասին հայտը մերժվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ:
(կարգը խմբ. 07.04.11 N 436-Ն, փոփ., լրաց. 06.10.11 N 1415-Ն, լրաց. 07.06.12 N 736-Ն, լրաց., խմբ. 28.04.16 N 432-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
___________________________________________________________
(հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը)
___________________________________________________________
(գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը)
Հ Ա Յ Տ
Խնդրում եմ տրամադրել շինարարության իրականացման (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 2-րդ կետով նախատեսված այլ դեպքերի) լիցենզիա՝ ստորև ներկայացվող ոլորտում (ոլորտներում) գործունեություն իրականացնելու համար՝
____________________________________________________________
(ոլորտը (ոլորտները), որի (որոնց) համար տրամադրվելու է (են) աշխատանքներ իրականացնող
պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիր (ներդիրներ)
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
Հայտին կցվում են՝
1) տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետի (մասնագետների) և ոլորտի մասին.
2) մասնագետի դիպլոմի, վերապատրաստման վկայականի, կոչումը հավաստող փաստաթղթերի կամ աշխատանքային գրքույկի պատճենները, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը.
3) կազմակերպության կամ մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում իրականացված աշխատանքների ցանկը.
4) պետական տուրքի վճարման անդորրագիրը։
ԴԻՄՈՂ __________________ | __________________ | __________________ |
(պաշտոնը) | (ստորագրությունը) | (անունը, ազգանունը) |
____ _________ 20 թ. |
(ձևը լրաց. 06.10.11 N 1415-Ն, 28.04.16 N 432-Ն)
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
__________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)
__________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը)
__________________________________________________________
(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները)
Հ Ա Յ Տ
Խնդրում եմ տրամադրել շինարարության իրականացման (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 2-րդ կետով նախատեսված այլ դեպքերի) գործունեության լիցենզիա` ստորև ներկայացվող ոլորտում (ոլորտներում) գործունեություն իրականացնելու համար`
____________________________________________________________
(ոլորտը (ոլորտները), որի (որոնց) համար տրամադրվելու է (են) աշխատանքներ իրականացնող
պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիր (ներդիրներ)
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
Հայտին կցվում են`
1) անձնագրի պատճենը.
2) տվյալներ անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա հետ կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն աշխատող մասնագետի (մասնագետների) և ոլորտի մասին.
3) մասնագետի դիպլոմի, վերապատրաստման վկայականի, կոչումը հավաստող փաստաթղթերի կամ աշխատանքային գրքույկի պատճենները, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը.
4) անհատ ձեռնարկատիրոջ կամ մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում իրականացված աշխատանքների ցանկը.
5) պետական տուրքի վճարման անդորրագիրը։
ԴԻՄՈՂ __________________ | __________________ | __________________ |
(պաշտոնը) | (ստորագրությունը) | (անունը, ազգանունը) |
____ _________ 20 թ. |
(ձևը փոփ. 06.10.11 N 1415-Ն, լրաց. 28.04.16 N 432-Ն)
Ձև N 3
Տ Վ Յ Ա Լ Ն Ե Ր
____________________________________________________________________
(կազմակերպության անվանումը)
____________________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԵՎ ՈԼՈՐՏԻ (ՈԼՈՐՏՆԵՐԻ) ՄԱՍԻՆ
NN |
Աշխատողի պաշտոնը, |
Կրթությունը |
Մասնագիտությունը |
Ոլորտը (ոլորտները) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
_________________________________________________________________________________ | ||
(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, ազգանունը) | ||
_____ _______________ 20 թ. |
Ձև N 4
___________________________________________________________________________
(կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
_____________________________________________________________________________
(լիցենզավորվող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը)
Ց Ա Ն Կ
ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
NN |
Աշխատանքի |
Կատարման ժամկետը |
Վավերացումը |
1 |
2 |
3 |
4 |
_________________________________________________________________________________
(կա
_________________________________________________________________________________ | ||
(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, ազգանունը) | ||
_____ _______________ 20 թ. |
Ձև N 5
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
__________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, կազմակերպության անվանումը, պետական գրանցման համարը)
__________________________________________________________
(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները)
Հ Ա Յ Տ
ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՆԵՐԴԻՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ փոփոխել շինարարության իրականացման (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 2-րդ կետով նախատեսված այլ դեպքերի) գործունեության լիցենզիային կից տրամադրված N ________
ներդիրը:
Հայտին կցվում են`
1) տվյալներ կազմակերպությունում (անհատ ձեռնարկատիրոջ մոտ) ներգրավված և ներգրավվող մասնագետի (մասնագետների) մասին.
2) անձի կամ մասնագետի (մասնագետների) դիպլոմի, վերապատրաստման վկայականի, կոչումը հավաստող փաստաթղթերի կամ աշխատանքային գրքույկի պատճենները, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը.
3) անձի կամ մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում իրականացված աշխատանքների ցանկը:
ԴԻՄՈՂ __________________ | __________________ |
(ստորագրությունը) | (անունը, ազգանունը) |
____ _________ 20 թ. |
(ձևը լրաց., փոփ. 06.10.11 N 1415-Ն, լրաց. 28.04.16 N 432-Ն)
Ձև N 6
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
__________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, կազմակերպության անվանումը)
__________________________________________________________
(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները)
Հ Ա Յ Տ
ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՆՈՐ ՆԵՐԴԻՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ տրամադրել շինարարության իրականացման (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 2-րդ կետով նախատեսված այլ դեպքերի) գործունեության լիցենզիայի նոր ներդիր՝ ստորև ներկայացվող ոլորտում (ոլորտներում) գործունեություն իրականացնելու համար՝
____________________________________________________________
(ոլորտը (ոլորտները), որի (որոնց) համար տրամադրվելու է (են) աշխատանքներ իրականացնող
պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիր (ներդիրներ)
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
Հայտին կցվում են`
1) անձի հետ կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն աշխատող մասնագետի (մասնագետների) և ոլորտի (ոլորտների) մասին.
2) անձի հետ կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն աշխատող մասնագետի (մասնագետների) դիպլոմի, վերապատրաստման վկայականի, կոչումը հավաստող փաստաթղթերի կամ աշխատանքային գրքույկի պատճենները, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը.
3) կազմակերպության կամ մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում իրականացված աշխատանքների ցանկը.
4) պետական տուրքի վճարման անդորրագիրը:
ԴԻՄՈՂ __________________ | __________________ |
(ստորագրությունը) | (անունը, ազգանունը) |
____ _________ 20 թ. |
(ձևը լրաց., փոփ. 06.10.11 N 1415-Ն, լրաց. 28.04.16 N 432-Ն)
(հավելվածը խմբ. 07.04.11 N 436-Ն, փոփ., լրաց. 06.10.11 N 1415-Ն, լրաց. 07.06.12 N 736-Ն, լրաց., խմբ. 28.04.16 N 432-Ն)
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2009 թվականիհուլիսի 2-ի N 777-Ն որոշման |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼԻՑԵՆԶԻԱ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 2-րդ կետով նախատեսված այլ դեպքերի) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
(վերնագիրը փոփ. 07.04.11 N 436-Ն, լրաց. 28.04.16 N 432-Ն)
________________________
(լիցենզիայի համարը)
Տրված է _________________________________________________
(լիցենզիան տալու oրը, ամիuը, տարեթիվը, իրավաբանական անձի անվանումն
_______________________________________________________
ու գտնվելու վայրը, իuկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը և բնակության վայրը)
Գործողության ժամկետը` անժամկետ:
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ | __________ | ____________ |
(uտորագրությունը) | (անունը, ազգանունը) | |
Կ.Տ. |
|
(հավելվածը փոփ. 07.04.11 N 436-Ն, լրաց. 28.04.16 N 432-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 777-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Յ Ի Ն Ե Ր Դ Ի Ր
________________________________________
(լիցենզիայի և ներդիրի համարները)
________________________________________________________________________
(կազմակերպության անվանումը և մասնագետի անձնագրային տվյալները)
_______________________________________________________________________
(գործունեության ոլորտը)
____________________________________
(տալու ամսաթիվը)
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ` | ԱՆԺԱՄԿԵՏ __________________________ |
|
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ | _______________ | _________________ |
(ստորագրությունը) | (անունը, ազգանունը) | |
Կ.Տ. | ||
Ներդիրը վավերական է լիցենզիայի առկայության դեպքում։ |
(հավելվածը լրաց. 07.04.11 N 436-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |