ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
3 դեկտեմբերի 2015 թ. |
թիվ 247-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ա/Ձ ԳՈՐԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 618/1 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետը, ինչպես նաև Ա/Ձ Գորիկ Ստեփանյանի 2015 թվականի նոյեմբերի 2-ի դիմումը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2015 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 51 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Ա/Ձ Գորիկ Ստեփանյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 618/1 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
ՀՀ կենտրոնական բանկի |
Ա. Ջավադյան |
|