ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 փետրվարի 2016 թվականի N 65-Ա
ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Երկաթուղային տրանսպորտի ոլորտում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերին առնչվող չափանիշների ցանկի արդիականացման հարցերով աշխատանքային խմբի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի երկաթուղու վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանի՝ 2016 թվականի փետրվարի 2-3-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Արսեն Մկրտչյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. փետրվարի 11 Երևան |