ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 2016 թվականի N 14-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1012-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի դեկտեմբերի 11-ի «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի նոյեմբերի 21-ի N 814-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1012-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հունվարի 19 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. հունվարի 19-ի N 14-Ա որոշման |
«Հավելված ՀՀ վարչապետի 2008 թ. դեկտեմբերի 11-ի N 1012-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Աշոտյան | -ՀՀ կրթության և գիտության նախարար (խորհրդի նախագահ) |
Ա. Պետրոսյան | -ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ) |
Ա. Գևորգյան | -ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ) |
Մ. Մկրտչյան | -ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ) |
Վ. Տերտերյան | -ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ |
Գ. Մելքոնյան | -ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Շ. Բարսեղյան | -Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
Գ. Գալստյան | -Հայաստանի շինարարների միության նախագահ (համաձայնությամբ) |
Ս. Չիբուխչյան | -Հայաստանի գործատուների հանրապետական միության «Արմենպակ» գործատուների ճյուղային միության նախագահ (համաձայնությամբ) |
Մ. Ժամկոչյան | -Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Վարդանյան | -ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ) |
Ա. Ալեքսանյան | -ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Վ. Ամիրյան | -ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի միջազգային համագործակցության բաժնի պետ (համաձայնությամբ) |
Հ. Ջհանգիրյան | -Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ) |
Հ. Դանիելյան | -Հայաստանի արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ) |
Շ. Մկրտչյան | -Հայաստանի առևտրի և հասարակական սննդի, սպառկոոպերացիայի և ձեռներեցության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Փահլևանյան | -Հայաստանի լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ) |
Գ. Ղարիբյան | -Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ) |
Գ. Վաղարշակյան | -Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Բաբայան | -Հայաստանի շինարարության և շինանյութերի արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Արշակյան | -ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ (խորհրդի քարտուղար)»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |