ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2015 թվականի N 865-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՆՀԱՅՏ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐՆ ՈՒ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 502-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 249-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման ձևը` հայերենով և ռուսերենով` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշման N 1 հավելվածով սահմանված ապրանքների չափաքանակները գերազանցող քանակով Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք Եվրասիական տնտեսական միության ապրանքների ներմուծման («ТТ ТС» դասակարգչով «տարանցում» ընթացակարգով` բացառությամբ օդային փոխադրումների) դեպքում մաքսային մարմինների կողմից ապրանքների՝ սույն որոշմամբ սահմանված ակնհայտ առևտրային չափաքանակները գերազանցելու հանգամանքը հայտնի դառնալու օրն առձեռն կամ փոստային եղանակով ծանուցումը հանձնվում է ֆիզիկական անձին` մինչև ներմուծման ամսվան հաջորդող ամսվա 20-ը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ:
3. Սույն որոշման N 1 հավելվածով սահմանված ապրանքների չափաքանակները գերազանցող քանակով Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների հարկման բազան որոշվում է «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
4. Սույն որոշման N 1 հավելվածով սահմանված ապրանքների չափաքանակները գերազանցող քանակով Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների հարկման բազան որոշվում է Մաքսային միության մաքսային օրենսգրքին համապատասխան:
5. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների համար հարկերը վճարվում են ներմուծվող ապրանքների` սույն որոշման N 1 հավելվածով սահմանված չափաքանակները գերազանցող մասի համար:
6. Սույն որոշման դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության տարածք ժամանակավոր ներմուծվող ապրանքների վրա:
7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 20-ի «Օտարերկրյա անձանց կողմից «Ներմուծում՝ ազատ շրջանառության համար», «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» և «Վերաներմուծում» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակնհայտ առևտրային քանակության ապրանքների բնաիրային չափերը սահմանելու մասին» N 502-Ն որոշումը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. օգոստոսի 6 |
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՆՀԱՅՏ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ
Ապրանքի ծածկագիրն ըստ |
Ապրանքի համառոտ բնութագիրը |
Սույն չափը գերազանցող մասը համարվում է ապրանքների ակնհայտ առևտրային քանակություն |
01 |
Կենդանի կենդանիներ |
3 հատ |
0105 |
Ընտանի կենդանի թռչուններ, հավեր, բադեր, սագեր, հնդկահավեր |
50 թև |
02 |
Միս և մսի սննդային ենթամթերքներ |
30 կգ |
03 |
Ձկներ և խեցգետնանմաններ, կակղամորթեր և ջրային այլ անողնաշարավորներ |
30 կգ |
0301-0304, 0306 |
Ձկներ, ծովամթերք (բացառությամբ թառափազգի ձկների խավիարի) |
5 կգ |
0301 11 000 և 0301 19 000 |
Կենդանի դեկորատիվ ձուկ |
2 հատ` յուրաքանչյուր տեսակից, 10 հատից, բայց ոչ ավելի |
04 |
Կաթնամթերքներ, թռչնի ձու, բնական մեղր, կենդանական ծագման սննդամթերքներ` այլ տեղում չհիշատակված կամ չներառված |
30 կգ |
0407 |
Թռչնի ձու կեղևով, թարմ, պահածոյացված կամ եփած |
150 հատ |
0408 11 |
Ձվի դեղնուց՝ չորացրած |
1 կգ |
05 |
Կենդանական ծագում ունեցող մթերքներ` այլ տեղում չհիշատակված կամ չներառված |
3 կգ |
06 |
Կենդանի ծառեր և այլ բույսեր, սոխուկներ, արմատներ և բույսերի նմանատիպ այլ մասեր, կտրված ծաղիկներ և դեկորատիվ կանաչ |
5 հատ` յուրաքանչյուր տեսակից |
07 |
Բանջարեղեն և որոշ ուտելի արմատապտուղներ և պալարապտուղներ |
50 կգ յուրաքանչյուր տեսակից |
08 |
Ուտելի մրգեր և ընկույզներ, ցիտրուսային մշակաբույսերի և սեխի կեղևներ և կճեպներ |
50 կգ յուրաքանչյուր տեսակից |
09 |
Սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ և համեմունքներ |
5 կգ |
10 |
Հատիկաբույսեր |
50 կգ |
11 |
Ալրաղացաձավարային արդյունաբերության արտադրանք, ածիկ, օսլա, ինուլին, հացահատիկային սոսնձանյութ |
50 կգ |
12 |
Յուղատու սերմեր և պտուղներ, այլ սերմեր, պտուղներ և հատիկներ, դեղաբույսեր, բույսեր տեխնիկական նպատակների համար, ծղոտ և անասնակեր |
20 կգ |
1206 00 |
Արևածաղկի սերմեր` ամբողջական կամ կտրտած |
50 կգ |
1207 |
Այլ յուղատու բույսերի սերմեր և պտուղներ, ամբողջական կամ կտրտած |
50 կգ |
13 |
Դոժխեժ բնական չմաքրված, բուսախեժեր, խեժեր և այլ բուսական հյութեր և լուծամզուքներ (էքստրակտներ) |
3 կգ |
1302 11 000 0 |
Ափիոն |
0 |
14 |
Հյուսածո արտադրանքի պատրաստման համար բուսական նյութեր, բուսական ծագում ունեցող այլ մթերքներ` այլ տեղում չհիշատակված կամ չներառված |
5 կգ |
15 |
Կենդանական կամ բուսական ծագում ունեցող ճարպեր և յուղեր և դրանց ճեղքումից ստացվող նյութեր, պատրաստի սննդայուղեր, բուսական կամ կենդանական ծագում ունեցող մոմեր |
25 կգ |
16 |
Պատրաստի մթերքներ մսից, ձկից կամ խեցգետնանմաններից, կակղամորթերից կամ ջրային այլ անողնաշարավորներից |
20 կգ |
1604 31 000 0, |
Թառափազգի ձկների խավիար և դրա փոխարինիչներ |
250 գր |
17 |
Շաքար և հրուշակեղեն շաքարից |
10 կգ |
1701 |
Շաքար |
50 կգ |
170410 |
Ծամոն, պատված կամ չպատված շաքարով |
1 կգ |
18 |
Կակաո և դրանից մթերքներ |
10 կգ |
19 |
Պատրաստի մթերքներ հացաբույսերի հատիկներից, ալյուրից, օսլայից կամ կաթից, հրուշակեղենի արտադրանք ալյուրից |
15 կգ |
1902 |
Մակարոնային արտադրանք, ջերմամշակման ենթարկված կամ չենթարկված, միջուկով (մսից կամ այլ մթերքներից) կամ առանց խորիզի, կամ պատրաստված այլ եղանակով` ինչպիսիք են սպագետին, մակարոնը, լապշան, եղջյուրիկները, ռավիոլին, կաննելլոնին, կուսկուսը` սննդի մեջ օգտագործման համար պատրաստի կամ ոչ պատրաստի վիճակում |
10 կգ |
1904 |
Պատրաստի սննդամթերք, ստացված հացաբույսերի հատիկների կամ հացահատիկային մթերքների փքեցմամբ կամ բովմամբ (օրինակ՝ եգիպտացորենի փաթիլները), հատիկաբույսեր` հատիկի կամ փաթիլների տեսքով (բացի եգիպտացորենի հատիկից)` այլ եղանակով մշակված (բացառությամբ մանր և խոշոր աղացված ալյուրի, ձավարի) նախապես խաշված կամ այլ եղանակով պատրաստված, այլ տեղում չհիշատակված կամ չներառված |
5 կգ |
1905 31, |
Քաղցր չոր թխվածքաբլիթ, վաֆլի և վաֆլու շերտեր |
5 կգ |
20 |
Մթերք` բանջարեղենի, մրգերի, ընկույզների կամ բույսերի այլ մասերի վերամշակումից ստացվող |
10 կգ |
21 |
Սննդամթերք` տարբեր |
5 կգ |
2102 |
Խմորիչներ (ակտիվ կամ ոչ ակտիվ) |
2 կգ |
22 |
Ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ |
2 լիտր կամ 1 շիշ, եթե շշի տարողությունը 2 լ-ից ավելի է |
23 |
Սննդաարդյունաբերության մնացորդներ և թափոններ, կենդանիների համար պատրաստի կերեր |
5 կգ |
24 |
Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինողներ |
1 կգ |
2402 |
Սիգարներ, ծայրը կտրած սիգարներ, սիգարելլաներ (բարակ սիգարներ) և սիգարետներ` ծխախոտով կամ դրա փոխարինիչներով` |
10 հատ |
25 |
Աղ, ծծումբ, հող և քար, ծեփագործական նյութեր, կիր և ցեմենտ |
5 կգ (1 հատ անկախ քաշից) |
2515 |
Մարմար, տրավերտին կամ կրաքարային տուֆ, էկաուսին և այլ կրաքարեր հուշարձանների կամ շինարարության համար 2,5 գ/սմ3 կամ ավելի տեսակարար կշռով, և ալեբաստր, խոշոր կոտորակված կամ չկոտորակված, սղոցված կամ չսղոցված, կամ այլ եղանակով բլոկների կամ ուղղանկյուն (ներառյալ` քառակուսի) սալերի մասնատված |
1 հատ |
2516 |
Գրանիտ, ծիրանաքար, բազալտ, ավազաքար և այլ քարեր` հուշարձանների կամ շինարարության համար, խոշոր կոտորակված կամ չկոտորակված, սղոցված կամ չսղոցված, կամ այլ կերպ բլոկների կամ ուղղանկյուն (ներառյալ` քառակուսի) սալերի մասնատված |
1 հատ |
26 |
Հանքաքար, մոխիր, խարամ |
0 |
27 |
Հանքային վառելիք, նավթ և նավթավերամշակման արտադրանք, բիտումացված նյութեր, հանքային մոմեր |
50 կգ |
2710 12 41, |
Բենզին և դիզելային վառելիք |
10 լիտր |
271220 |
Պարաֆին |
2 կգ |
28 |
Անօրգանական քիմիայի արտադրանք, թանկարժեք մետաղների, հազվագյուտ մետաղների, ռադիոակտիվ տարրերի (էլեմենտների) և իզոտոպների օրգանական և անօրգանական միացություններ |
0 |
29 |
Օրգանական քիմիական միացություններ |
0 |
30 |
Դեղագործական արտադրանք |
5 անվանում` յուրաքանչյուրից երեքական սպառողական փաթեթ, եթե փաստաթղթերով հիմնավորված չէ բուժման կուրսի համար անհրաժեշտ ավելի մեծ քանակ |
31 |
Պարարտանյութեր |
50 կգ |
32 |
Դաբաղման և ներկման լուծամզուքներ (էքստրակտներ), տանիններ և դրանց ածանցյալներ, ներկանյութեր, պիգմենտներ և այլ ներկող նյութեր, ներկեր ու լաքեր, մածիկներ և այլ մաստիկա, թանաք, տպագրական ներկ, տուշ |
10 կգ |
33 |
Եթերայուղեր և ռետինոիդներ, օծանելիքային, կոսմետիկական և հարդարման միջոցներ |
1 կգ կամ 20 հատ |
3303 00 |
Օծանելիք և հարդարաջուր |
5 հատ` յուրաքանչյուրից |
3304 |
Կոսմետիկական, դիմահարդարման և մաշկի խնամքի համար միջոցներ (բացի դեղամիջոցներից), ներառյալ միջոցներ` արևաթխության համար կամ արևաթխության դեմ, մանիկյուրի և պեդիկյուրի միջոցներ |
6 հատ` յուրաքանչյուր ապրանքային ենթադիրքից |
3305 |
Միջոցներ մազերի համար |
6 հատ` յուրաքանչյուր ապրանքային ենթադիրքից |
3306 |
Բերանի խոռոչի և ատամների հիգիենայի միջոցներ, ներառյալ ատամնապրոթեզների ֆիքսացման փոշիներն ու մածուկները, միջատամային տարածքները մաքրելու թելեր, անհատական փաթեթավորմամբ, մանրածախ վաճառքի համար |
6 հատ` յուրաքանչյուր ապրանքային ենթադիրքից, բայց 10 հատից ոչ ավելի |
3307 |
Միջոցներ` սափրվելուց առաջ կամ հետո օգտագործելու համար, անհատական օգտագործման հոտազերծիչներ, լոգանքի բաղադրություններ, մազահեռացման միջոցներ և այլ պարֆյումերային, կոսմետիկական և հարդարման միջոցներ` այլ տեղերում օգտագործելու համար, բուրումնավետ, հականեխիչ հատկություններով կամ առանց դրանց |
6 հատ` յուրաքանչյուր ապրանքային ենթադիրքից, բայց 10 հատից ոչ ավելի |
34 |
Օճառ, մակերևութային ակտիվ օրգանական նյութեր, լվացող միջոցներ, օծող նյութեր, արհեստական և պատրաստի մոմանյութեր, մաքրման կամ փայլեցման համար բաղադրություններ, մոմեր և նմանատիպ արտադրանք, ծեփման համար մածուկներ, պլաստիլին, «ատամնաբուժական մոմ» և գիպսի հիմքով ատամնաբուժական բաղադրություններ |
5 կգ` յուրաքանչյուր ապրանքային ենթադիրքից, բայց 10 հատից ոչ ավելի |
35 |
Սպիտակուցային նյութեր, վերափոխված (մոդիֆիկացված) օսլաներ, սոսինձներ, խմորիչներ (ֆերմենտներ) |
5 կգ |
36 |
Պայթուցիկ նյութեր, պիրոտեխնիկական արտադրանք, լուցկի, հրակիր համահալվածքներ, որոշ այրվող նյութեր |
0 |
3605 00 000 0 |
Լուցկի` բացառությամբ 3604 ապրանքային դիրքի պիրոտեխնիկական արտադրանքի |
100 տուփ |
37 |
Լուսանկարչական և կինո-ապրանքներ |
30 հատ կամ 200 մ կամ 5 կգ |
38 |
Քիմիական այլ արտադրանք |
3 կգ |
3808 91 |
Ինսեկտիցիդներ |
1 կգ |
3808 92 |
Ֆունգիցիդներ |
1 կգ |
3808 93 |
Հերբիցիդներ |
1 կգ |
3808 94 |
Ախտահանիչ միջոցներ |
5 կգ |
3819 00 000 0 |
Արգելակային հիդրավլիկական հեղուկներ և այլ պատրաստի հեղուկներ` հիդրավլիկական փոխանցումների համար |
5 կգ |
39 |
Պլաստմասսա և պլաստմասսայե արտադրանք |
20 կգ |
3917 |
Պլաստմասսայե խողովակներ, փողրակներ, ճկափողեր և դրանց կցամասեր (օրինակ` միացումներ, արմունկներ, կցաշուրթեր) |
30 կգ |
3918 |
Հատակի պլաստմասսայե ծածկույթ, ինքնակպչուն կամ ոչ ինքնակպչուն, գլանափաթեթով կամ շերտավոր պատերի կամ առաստաղի պլաստմասսայե ծածկույթ, տվյալ խմբի |
100 մ2 |
3922 |
Պլաստմասսայե լոգնոցներ, ցնցուղներ, կոնքեր ջրի հոսքի համար, կոնքեր լվացվելու համար, բիդեներ, զուգարանակոնքեր, դրանց համար նստոցներ ու կափարիչներ, ջրաթափ բաքեր և համանման սանիտարատեխնիկական ապրանքներ |
1 հատ` յուրաքանչյուրից |
3924 |
Պլաստմասսայե ճաշի և խոհանոցային սպասք, տնային գործածության այլ իրեր և հարդարման առարկաներ |
14 հատ` յուրաքանչյուրից, բայց 24 հատից ոչ ավելի |
3926 |
Պլաստմասսայե այլ իրեր և 3901-3914 ապրանքային դիրքերի այլ նյութերից իրեր |
6 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից, բայց 12 հատից ոչ ավելի |
40 |
Կաուչուկ, ռետին և դրանցից իրեր |
2 կգ կամ 10 հատ |
4011, 4012, 4013 |
Օդաճնշական ռետինե անվադողեր, դողածածկաններ և ռետինե օդախցիկներ |
5 հատ` յուրաքանչյուր դիրքից |
4014 |
Հիգիենայի կամ դեղագործական արտադրանք (ներառյալ` ծծակները)` վուլկանացված ռետինից, բացի կարծր ռետինից |
10 հատ |
4015 |
Հագուստ և դրա պարագաներ (ներառյալ ձեռնոցները, թաթմանները, կիսաձեռնոցները) վուլկանացված ռետինից` տարբեր նպատակների համար |
6 զույգ |
4016 91 000 0 |
Հատակի ռետինե ծածկոցներ և գորգիկներ |
4 հատ |
4016 92 000 0 |
Գրասենյակային ռետիններ (լաստիկներ) |
20 հատ |
41 |
Անմշակ կաշվե հումք (բացի բնական մորթուց) և կաշի |
5 հատ կամ 10 մ2 |
42 |
Իրեր կաշվից, թամբի սարքեր և լծասարքեր, ճամփորդական պարագաներ, կանացի պայուսակներ և դրանց համանման ապրանքներ, կենդանիների աղիներից իրեր (բացի շերամաորդի մանրաթելից) |
4 հատ` յուրաքանչյուրից, բայց 10 հատից ոչ ավելի |
43 |
Բնական և արհեստական մորթի, դրանից իրեր |
4 հատ տարբեր |
44 |
Փայտանյութ և դրանից արտադրատեսակներ, փայտածուխ |
2մ3 կամ 200 կգ |
441400 |
Նկարների, հայելիների և նմանատիպ այլ իրերի փայտե շրջանակներ |
6 հատ |
441900 |
Ճաշի և խոհանոցային փայտե պարագաներ |
12 հատ` յուրաքանչյուրից, բայց 24 հատից ոչ ավելի |
4420 |
Փայտե դրվագազարդ, փորագրված իրեր, արկղեր, ոսկերչական իրերի, դանակ-պատառաքաղների և համանման այլ իրերի համար, փայտե արձանիկներ և դեկորատիվ այլ իրեր, 94 խմբում չնշված կահույքի փայտե առարկաներ |
12 հատ |
45 |
Խցան և դրանից իրեր |
1 կգ |
46 |
Ծղոտից և հյուսելու համար այլ նյութերից իրեր, զամբյուղային և հյուսածո իրեր |
6 հատ` յուրաքանչյուր ապրանքային դիրքից, բայց ոչ ավելի 12 հատից |
47 |
Խյուս` փայտանյութից կամ այլ թելքավոր ցելյուլոզային նյութերից, վերականգնված թուղթ կամ ստվարաթուղթ (թղթի թափոններ) |
3 կգ |
48 |
Թուղթ և ստվարաթուղթ, իրեր թղթե զանգվածից, թղթից կամ ստվարաթղթից |
10 կգ |
4814 |
Պաստառի թուղթ և պատի այլ ծածկույթ, թափանցիկ թուղթ պատուհանների համար |
20 կգ |
49 |
Տպագրված գրքեր, թերթեր, պոլիգրաֆիական արդյունաբերության վերարտադրություններ և այլ արտադրանք, ձեռագրեր, մեքենագիր տեքստեր և պլաններ |
10 կգ |
490191000 0 |
Բառարաններ, հանրագիտարաններ և դրանց սերիական թողարկումներ |
յուրաքանչյուր հրատարակությունից 1 օրինակ |
490510000 0 |
Գլոբուսներ |
2 հատ |
50 |
Մետաքս |
6 կգ կամ 30 մ2 |
51 |
Բուրդ, կենդանիների նուրբ կամ կոշտ մազ, ձիու մազից մանվածք և գործվածք |
10 կգ կամ 30 մ2 |
52 |
Բամբակ |
6 կգ կամ 30 մ2 |
53 |
Այլ բուսական տեքստիլ թելեր, թղթե թելեր և գործվածք թղթե թելերից |
6 կգ կամ 30 մ2 |
54 |
Քիմիական թելեր |
6 կգ կամ 30 մ2 |
55 |
Քիմիական մանրաթելեր |
6 կգ կամ 30 մ2 |
56 |
Բամբակ, թաղիք կամ նրբաթաղիք և չգործված կտորեղեն, հատուկ մանվածք, լարաններ, ճոպաններ, պարաններ |
6 կգ |
57 |
Գորգեր և հատակի այլ մանածագործական ծածկոցներ |
24 մ2 |
58 |
Հատուկ գործվածքներ, թափակար նրբախավով գործվածքներ, ժանյակներ, գոբելեններ, զարդարման նյութեր, ասեղնագործվածքներ |
30 մ2 |
5804 10 |
Շղարշ և այլ ցանցահյուս պաստառներ |
15 կգ |
5805 00 000 0 |
Որմնագորգեր ձեռքով գործված` բելգիական, օբյուսոնյան, բովե և համանման որմնագորգերի տիպի և որմնագորգեր ասեղով կարված պատրաստի կամ ոչ պատրաստի (օրինակ` հարթակարով, խաչկարով) |
20 կգ |
5806 |
Նեղ գործվածքներ, բացի 5807 ապրանքային դիրքի արտադրատեսակներից |
5 կգ |
5807 |
Պիտակներ, խորհրդանշաններ և համանման իրեր տեքստիլ նյութերից` կտորներով, ժապավեններով կամ ըստ չափերի ձևված, բայց չասեղնագործված |
0,5 կգ |
5808 |
Երիզներ, դրվագման նյութեր, առանց ասեղնագործվածքի, բացի մեքենայական կամ ձեռքով հյուսվածքի, վրձինիկներ, ծոպագնդիկներ և համանման իրեր |
2 կգ |
5809 00 000 0 |
Գործվածքներ մետաղական թելերից և գործվածքներ մետաղացված թելերից` 5605 ապրանքային դիրքի, օգտագործվող հագուստեղենում, որպես կահույքի գործվածք կամ համանման նպատակներով, այլ տեղում չհիշատակված կամ չներառված |
10 կգ |
5810 |
Ասեղնագործություն` կտորներով, ժապավենների տեսքով կամ առանձին նախադրվագի տեսքով |
3 կգ |
59 |
Մանածագործական նյութեր, ներծծված ծածկույթով կամ երկտակված, տեխնիկական նշանակության մանածագործական արտադրանք |
60 մ2 |
5906 |
Մանածագործական նյութեր` ռետինացված, բացի 5902 ապրանքային դիրքի նյութերից |
3 կգ |
5908 00 000 0 |
Մանածագործական տեքստիլ պատրույգներ` լամպերի, նավթավառների, կրակվառիչների, մոմերի և համանման այլ իրերի համար, գազային լամպերի շիկացման ցանցեր և խողովակաձև կտավ` շիկացման ցանցի համար` ներծծված կամ չներծծված |
3 կգ |
5909 00 |
Տեքստիլ խողովակներ և համանման տեքստիլ փողրակներ տակդիրով, շրջակարվածքով կամ այլ նյութերից, պարագաներով կամ առանց դրանց |
20 կգ |
5910 00 000 0 |
Հոսքագծային ժապավեններ և հաղորդակի փոկեր կամ բելտինգ, տեքստիլ նյութերից, ներծծված կամ չներծծված, ծածկույթով կամ առանց ծածկույթի, պլաստմասսայով կրկնակված կամ չկրկնակված կամ մետաղով կամ այլ նյութերով զրահապատված |
20 կգ |
5911 |
Տեքստիլ նյութեր և առարկաներ` տեխնիկական նպատակների համար, հիշատակված 59 խմբի 7-րդ ծանոթությունում |
3 կգ |
60 |
Տրիկոտաժե պաստառներ մեքենայագործ կամ ձեռագործ |
6 կգ |
61 |
Տրիկոտաժե հագուստի իրեր և պարագաներ մեքենայագործ կամ ձեռագործ |
12 հատ` յուրաքանչյուրից, բայց 24 հատից ոչ ավելի |
6101 |
Վերարկուներ, կիսավերարկուներ, թիկնոցներ կնգուղավոր, բաճկոններ (ներառյալ դահուկայինը), քամուց, հողմից պաշտպանող և համանման արտադրանք` տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ, տղամարդու կամ տղաների համար, բացի 6103 ապրանքային դիրքի արտադրանքից |
2 հատ` յուրաքանչյուրից |
6102 |
Վերարկուներ, կիսավերարկուներ, թիկնոցներ կնգուղավոր, բաճկոններ (ներառյալ դահուկայինը), քամուց, հողմից պաշտպանող և համանման արտադրանք` տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ, կանանց կամ աղջիկների համար, բացի 6104 ապրանքային դիրքի արտադրանքից |
2 հատ` յուրաքանչյուրից |
6103 |
Կոստյումներ, լրակազմեր, պիջակներ, բլայզերներ, տաբատներ, կոմբինեզոններ` գոգնոցով և ուսակապերով, բրիջներ, կիսատաբատներ (բացի լողազգեստներից) տղամարդու կամ տղաների համար, տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ |
2 հատ` յուրաքանչյուրից |
6104 |
Կոստյումներ, լրակազմեր, ժակետներ, բլայզերներ, շրջազգեստներ, կիսաշրջազգեստներ, կոմբինեզոններ` գոգնոցով և ուսակապերով, բրիջներ, շորտեր, (բացի լողազգեստներից) տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ կանանց կամ աղջիկների համար |
2 հատ` յուրաքանչյուրից |
62 |
Հագուստի իրեր և պարագաներ, բացի մեքենայագործ կամ ձեռագործ տրիկոտաժեղենից |
12 հատ` յուրաքանչյուրից, բայց 24 հատից ոչ ավելի |
6201 |
Վերարկուներ, կիսավերարկուներ, թիկնոցներ, անձրևանոցներ, բաճկոններ (ներառյալ դահուկայինը), քամուց, հողմից պաշտպանող և համանման արտադրանք, տղամարդու կամ տղաների համար, բացի 6203 ապրանքային դիրքի արտադրանքից |
2 հատ` յուրաքանչյուրից |
6202 |
Վերարկուներ, կիսավերարկուներ, թիկնոցներ, անձրևանոցներ, բաճկոններ (ներառյալ դահուկայինը), քամուց, հողմից պաշտպանող և համանման արտադրանք, կանանց կամ աղջիկների համար, բացի 6204 ապրանքային դիրքի արտադրանքից |
2 հատ` յուրաքանչյուրից |
6203 |
Կոստյումներ, լրակազմեր, պիջակներ, բլայզերներ, տաբատներ, կոմբինեզոններ` գոգնոցով և ուսակապերով, բրիջներ և շորտեր, կիսատաբատներ (բացի լողազգեստներից) տղամարդու կամ տղաների համար |
2 հատ` յուրաքանչյուրից |
6204 |
Կոստյումներ, լրակազմեր, ժակետներ, բլայզերներ, շրջազգեստներ, կիսաշրջազգեստ-տաբատներ, կոմբինեզոններ` գոգնոցով և ուսակապերով, բրիջներ, շորտեր, (բացի լողազգեստներից) կանանց կամ աղջիկների համար |
2 հատ` յուրաքանչյուրից |
63 |
Այլ պատրաստի մանածագործական արտադրանք, լրակազմեր, հագուստ և մանածագործական արտադրանք` նախկինում օգտագործված, լաթեղեն |
12 հատ` յուրաքանչյուրից, բայց 24 հատից ոչ ավելի |
6303 |
Վարագույրներ և անթափանց վարագույրներ, մահճակալի համար եզրազարդ վարագույրներ |
30 մ2 |
6305 |
Պարկեր և տոպրակներ փաթեթավորման համար |
5 կգ |
6306 |
Բրեզենտներ, շվաքարաններ, վրանանման ծածկոցներ, վրաններ, առագաստներ, նավակների վինդսերֆինգների կամ ցամաքային տրանսպորտային միջոցների համար, արևից պաշտպանվելու ծածկեր |
2 հատ |
6307 20 000 0 |
Փրկարար բաճկոններ և գոտիներ |
2 հատ |
64 |
Կոշկեղեն, զանկապաններ և նմանատիպ իրեր, դրանց մասեր |
6 զույգ |
6406 |
Կոշիկի մասեր |
2 զույգ` յուրաքանչյուրից |
65 |
Գլխարկներ և դրանց մասեր |
6 հատ |
6506 99 90 |
Գլխարկներ այլ, բնական մորթուց |
4 հատ |
66 |
Անձրևային հովանոցներ, արևապաշտպան հովանոցներ, ձեռնափայտեր, ձեռնափայտ աթոռներ, ճիպոտներ, ձիավարության մտրակներ և դրանց մասեր |
4 հատ` յուրաքանչյուրից, բայց 12 հատից ոչ ավելի |
67 |
Մշակված փետուրներ և բմբուլ, իրեր` փետուրներից կամ բմբուլից, արհեստական ծաղիկներ, մարդու մազերից պատրաստված իրեր |
2 կգ |
68 |
Արտադրանք քարից, գիպսից, ցեմենտից, ասբեստից, փայլարից կամ նմանատիպ նյութերից |
2 հատ` յուրաքանչյուրից |
6802 |
Քար, մշակված, հուշարձանների համար |
1 հատ մեկ հուշարձան պատրաստելու համար |
6804 |
Երկանաքար, սրաքար, ողորկման շրջաններ և նմանատիպ արտադրատեսակներ առանց շրջանակի, նախատեսված ողորկման, սրման կամ կտրման համար, քարեր ձեռքով սրման կամ ողորկման համար և դրանց մասեր բնական քարից |
2 հատ` յուրաքանչյուրից |
6809 բացառությամբ՝ |
Գիպսե կամ դրա հիմքով խառնուրդներից արտադրատեսակներ. |
30 մ2 |
6809 90 000 0 |
Գիպսե այլ արտադրատեսակներ |
50 կգ |
6813 81 000 |
Արգելակոճղի պահպանակներ |
12 հատ |
69 |
Խեցեգործական արտադրատեսակներ |
12 հատ` յուրաքանչյուրից, 24 հատից ոչ ավելի |
6910 |
Կոնքեր, լվացարաններ, լոգնոցներ, բիդե, ջրաթափ բաքեր և սանիտարատեխնիկական համանման այլ առարկաներ կերամիկայից |
1 հատ` յուրաքանչյուրից |
6911 |
Ճաշի, խոհանոցային և տնտեսական ու հարդարման այլ իրեր` ճենապակուց |
12 հատ` յուրաքանչյուրից |
6912 00 |
Ճաշի, խոհանոցային և տնտեսական ու հարդարման այլ իրեր` կերամիկայից, բացի ճենապակուց |
12 հատ` յուրաքանչյուրից |
6913 |
Արձանիկներ և դեկորատիվ այլ իրեր` կերամիկայից |
6 հատ |
6914 |
Կերամիկական այլ իրեր |
12 հատ |
70 |
Ապակի և ապակուց պատրաստված արտադրատեսակներ |
24 հատ կամ 2 կգ |
7009 |
Ապակե հայելիներ, շրջանակների մեջ կամ առանց շրջանակների, ներառյալ ետին ընթացքի տեսանելիության հայելիները |
4 հատ |
7013 |
Ճաշի և խոհանոցի ապակյա ամանեղեն, հարդարման և գրասենյակային ապակյա պարագաներ, ապակյա արտադրանք` բնակարանի հարդարման կամ համանման նպատակների համար (բացի 7010 կամ 7018 ապրանքային դիրքերի ապրանքներից) |
12 հատ` յուրաքանչյուր տեսակից |
7015 |
Ժամացույցի ապակիներ և համանման ապակիներ` տեսողությունը կանոնավորող կամ չկանոնավորող` ակնոցների համար, կորացրած, գոգավոր փոսիկներով կամ նմանատիպ ապրանքներ, օպտիկական չմշակված, ապակյա սնամեջ գնդեր և դրանց սեգմենտներ` նշված ապակիները պատրաստելու համար |
4 հատ |
7018 |
Ապակյա ուլունքներ, մարգարիտին, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերին նմանակող ապրանքներ և համանման արդուզարդեր ապակուց, ապրանքներ պատրաստված ապակուց, բացի բիժուտերիան, ապակյա աչքեր` բացի պրոթեզը, արձանիկներ և զարդարարական այլ առարկաներ ապակուց` մշակված զոդալամպով, բացի բիժուտերիան, ապակուց միկրոգնդիկներ` 1 մմ-ից ոչ ավելի տրամագծով |
2 կգ |
702000 |
Ապակյա արտադրանք` այլ |
1 կգ |
7101 |
Մարգարիտ բնական կամ կուլտիվացված, մշակված կամ չմշակված, սորտավորված կամ չսորտավորված |
0,5 կգ, բայց ոչ ավելի քան 25 հազ. դոլարին համարժեք դրամ |
7102 |
Ադամանդ մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված |
0 |
7103 |
Թանկարժեք (բացի ադամանդից) և կիսաթանկարժեք քարեր, մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված |
մինչև 1 կարատ, կամ 1 կարատից բարձր 1 հատ, բայց ոչ ավելի քան 25 հազ. դոլարին համարժեք դրամ |
7104 |
Թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր, արհեստական, մշակված կամ չմշակված, սորտավորված կամ չսորտավորված |
մինչև 1 կարատ, կամ 1 կարատից բարձր 2 հատ, բայց ոչ ավելի քան 25 հազ. դոլարին համարժեք դրամ |
7113 |
Ոսկյա և արծաթյա իրեր |
յուրաքանչյուր դիրքից 3 հատ, բայց ոչ ավելի քան 25 հազ. դոլարին համարժեք դրամ |
7117 |
Ոչ թանկարժեք զարդեղեն (բիժուտերիա) |
10 հատ |
7118 |
Մետաղադրամներ |
10 հատ |
72 |
Սև մետաղներ |
30 կգ |
73 |
Արտադրատեսակներ սև մետաղից |
30 կգ |
7310 |
Գլանատակառներ, տակառներ, թմբուկներ, կանիստրներ, արկղեր և նմանատիպ տարողություններ սև մետաղից, ցանկացած նյութի համար (բացի սեղմված և հեղուկ գազից) մինչև 300 լիտր տարողության երեսապատված կամ ջերմամեկուսացված կամ առանց դրանց, բայց առանց մեխանիկական կամ ջերմամեխանիկական սարքավորումների |
4 հատ` յուրաքանչյուրից |
731100 |
Տարողություններ սեղմած կամ հեղուկ գազի համար սև մետաղներից |
2 հատ |
7319 |
Կարի ասեղներ, գործելու շյուղեր, մախաթներ և հելուններ, դեկեռային ասեղներ և համանման իրեր` ձեռքի աշխատանքի համար, սև մետաղից անգլիական և այլ քորոցներ, այլ ապրանքային դիրքերում չհիշատակված կամ չներառված |
10 սպառողական տուփ` յուրաքանչյուրից |
7323 |
Ճաշի, խոհանոցային կամ կենցաղային անհրաժեշտության այլ իրեր և դրանց մասեր` սև մետաղից, մետաղական «բուրդ», խոհանոցային ամանեղենը մաքրելու ճիլոպներ, մաքրելու և փայլեցնելու բարձիկներ, ձեռնոցներ և նման արտադրանք` սև մետաղից |
12 հատ` յուրաքանչյուրից, բայց 24 հատից ոչ ավելի |
732690100 0 |
Ծխախոտատուփեր, դիմափոշու տուփեր, կոսմետիկայի արկղիկներ և նմանատիպ գրպանի իրեր |
4 հատ` յուրաքանչյուրից |
7326 90 300 0 |
Սանդուղքներ և ձեռնասանդուղքներ |
2 հատ |
74 |
Պղինձ և արտադրատեսակներ պղնձից |
30 կգ |
7418 10 100 0 |
Կենցաղային սարքեր` սնունդ պատրաստելու կամ տաքացնելու համար` ոչ էլեկտրական և դրանց մասեր` պղնձյա |
3 հատ` յուրաքանչյուրից, բայց 6 հատից ոչ ավելի |
7418 |
Ճաշի, խոհանոցային կամ այլ արտադրատեսակներ` կենցաղային կարիքների համար և դրանց մասեր` պղնձից, ճիլոպներ` խոհանոցային ամանեղենը մաքրելու համար, բարձիկներ` մաքրելու կամ ողորկելու համար, ձեռնոցներ և համանման արտադրատեսակներ պղնձից, սանիտարատեխնիկական սարքավորումներ և դրանց մասեր` պղնձից |
12 հատ` յուրաքանչյուրից, բայց 24 հատից ոչ ավելի |
75 |
Նիկել և արտադրատեսակներ նիկելից |
5 կգ |
76 |
Ալյումին և արտադրատեսակներ ալյումինից |
10 կգ |
7605 |
Ալյումինե լար |
30 կգ |
7607 |
Ալյումինե նրբաթիթեղ (առանց հիմքի կամ թղթի, ստվարաթղթի, պլաստմասսայի, կամ համանման նյութերի հիմքով), հաստությամբ (չհաշված հիմքը) ոչ ավելի 0,2 մմ |
3 կգ |
7611000000 |
Գլանատակառներ, բաքեր, տարողություններ և համանման ալյումինե տարողություններ ցանկացած նյութի համար (բացի սեղմված և հեղուկ գազից) 300 լիտր ավելի տարողությամբ, երեսապատված կամ ջերմամեկուսացված կամ առանց դրանց, բայց առանց մեխանիկական կամ ջերմատեխնիկական սարքավորումների |
1 հատ |
7615 |
Ճաշի, խոհանոցային կամ այլ արտադրատեսակներ` կենցաղային կարիքների համար և դրանց մասեր` ալյումինից, ճիլոպներ` խոհանոցային ամանեղենը մաքրելու համար, բարձիկներ` մաքրելու կամ ողորկելու համար, ձեռնոցներ և համանման արտադրատեսակներ` ալյումինից, սանիտարատեխնիկական սարքավորումներ և դրանց մասեր` ալյումինից |
24 հատ` յուրաքանչյուրից, բայց 72 հատից ոչ ավելի |
7615 20 000 0 |
Սանիտարատեխնիկական սարքավորում և դրա մասեր |
2 հատ |
7616 10 000 0 |
Մեխեր, կոճգամներ, պահունդներ (բացի 8305 ապրանքային դիրքում նշվածներից), պտուտակներ, հեղույսներ, մանեկներ, ներպտուտակվող կեռեր, գամեր, երիթներ, երիթակներ, տափօղակներ և համանման իրեր` ալյումինից |
30 կգ |
78 |
Կապար և ապրանքներ կապարից |
10 կգ |
79 |
Ցինկ և ապրանքներ ցինկից |
10 կգ |
7905000000 |
Ցինկե սալեր, թերթեր, շերտեր կամ շերտաթիթեղներ, նրբաթիթեղ |
50 կգ |
7907 00 000 |
Այլ արտադրատեսակներ` ցինկից |
50 կգ |
80 |
Անագ և ապրանքներ անագից |
10 կգ |
8007 00 |
Այլ արտադրատեսակներ` անագից |
3 կգ |
81 |
Այլ ոչ թանկարժեք մետաղներ, մետաղակերամիկա, ապրանքներ դրանցից |
0 |
82 |
Ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված գործիքներ, դանակներ, գդալներ և պատառաքաղներ, դրանց մասեր` |
4 հատ` յուրաքանչյուրից |
8215 |
Գդալներ, պատառաքաղներ, կիսաններ, քափգիրներ, շերեփներ, բահիկներ` խմորեղենի համար, մկրատներ` ձկան համար, ունելի` շաքարի համար և համանման արտադրատեսակներ` պատրաստված ոչ թանկարժեք մետաղներից |
24 հատ` յուրաքանչյուրից, բայց 72 հատից ոչ ավելի |
83 |
Ոչ թանկարժեք մետաղներից այլ արտադրատեսակներ |
12 հատ |
8303 00 |
Չհրկիզվող պահարաններ, չհրկիզվող պահարաններ և դռներ ու փակվող արկղեր` բանկերի պահարաններում արժեքավոր իրերի պահպանման համար և համանման արտադրատեսակներ, զրահապատ ու ամրացված` պատրաստված ոչ թանկարժեք մետաղից |
1 հատ |
84 |
Միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական հարմարանքներ, դրանց մասեր, բացառությամբ. |
0 |
8415 |
Կայանքներ` օդի որակավորման համար, սարքավորված շարժիչային օդափոխիչով և սարքերով` օդի ջերմաստիճանը և խոնավությունը փոխելու համար, ներառյալ օդորակիչները (կոնդիցիոներները), որոնցում խոնավությունն առանձին չի կարգավորվում |
1 հատ` յուրաքանչյուրից |
8418 |
Սառնարաններ, սառցարաններ և այլ սառնարանային կամ սառցարանային սարքավորումներ` էլեկտրական կամ այլ տեսակի, ջերմային պոմպեր, բացի 8415 ապրանքային դիրքի օդի որակավորման կայանքներից |
1 հատ` յուրաքանչյուրից |
8422110000 |
Կենցաղային աման լվացող մեքենաներ |
2 հատ |
8423101000 |
Կենցաղային կշեռքներ |
2 հատ |
8424 |
Մեխանիկական սարքեր (ձեռքի կառավարումով կամ առանց դրա)` հեղուկների և փոշիների ցրման համար, հեղացիրներ և նմանատիպ սարքեր |
2 հատ` յուրաքանչյուրից |
8432 |
Գյուղատնտեսական մեքենաներ` այգիներում կամ անտառներում հողի նախապատրաստման և մշակման համար, թավալուկներ` սիզամարգերի կամ սպորտհրապարակների համար |
1 հատ` յուրաքանչյուրից |
8443 39 310 |
Պատճենահանման մեքենաներ` ներկառուցված օպտիկական համակարգով |
1 հատ |
845210 |
Կարի մեքենաներ` կենցաղային |
1 հատ |
8467 |
Գործիքներ` ձեռքի պնևմատիկ, հիդրավլիկ կամ ներկառուցված էլեկտրական կամ ոչ էլեկտրական շարժիչով |
1 հատ` յուրաքանչյուրից |
8469 00 |
Գրամեքենաներ, բացի 8443 ապրանքային դիրքի տպիչ սարքերի, տեքստերի մշակման հարմարանքներ |
1 հատ` յուրաքանչյուրից |
8470 |
Հաշվարկիչներ և գրանցման, վերարտադրության ու տվյալների տեսողական ներկայացման գրպանի մեքենաներ` հաշվարկիչի ֆունկցիաներով, հաշվապահական մեքենաներ, փոստային դրոշմանիշի մեքենաներ, տոմսային ապարատներ և այլ համանման մեքենաներ` հաշվիչ սարքերով, դրամարկղային ապարատներ |
1 հատ` յուրաքանչյուրից |
8471 |
Հաշվիչ մեքենաներ և դրանց բլոկներ, մագնիսական կամ օպտիկական հաշվիչ հարմարանքներ, տվյալները տեղեկատվության կրիչների վրա ծածկագրված տեսքով փոխանցող մեքենաներ և մեքենաներ` այդպիսի տեղեկատվությունը մշակելու համար` այլ տեղում չնշված կամ չհիշատակված |
1 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից |
8472 10 000 0 |
Պատճենահանող-բազմացնող մեքենաներ |
1 հատ |
8473 |
Մասեր և պարագաներ (բացի տուփերից, ծածկոցներից և համանման ապրանքներից` տեղափոխման համար)` նախատեսված բացառապես կամ հիմնականում 8469-8472 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար |
2 հատ` յուրաքանչյուրից |
8479 |
Մեքենաներ և մեխանիկական սարքեր, անհատական ֆունկցիաներ ունեցող, սույն խմբի այլ տեղում չհիշատակված կամ չնշված |
1 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից |
8481 |
Ծորակներ, կափույրներ, փականներ և համանման ամրաններ` խողովակատարների, կաթսաների, ջրամբարների, գլանատակառների, բաքերի և համանման տարողությունների համար, ներառյալ ռեդուկցիոն և ջերմակարգավորիչ կափույրները |
6 հատ` յուրաքանչյուրից, բայց 12 հատից ոչ ավելի |
85 |
Էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, դրանց մասեր, ձայնագրող և ձայնավերարտադրող սարքեր, սարքեր` հեռուստատեսային պատկերի և ձայնի գրանցման և վերարտադրության համար, դրանց մասեր և պարագաներ, բացառությամբ. |
1 հատ` յուրաքանչյուր դիրքից, բայց 2 հատից ոչ ավելի |
8507 |
Էլեկտրական կուտակիչներ, ներառյալ դրանց համար նախատեսված զտիչները, ուղղանկյուն (այդ թվում` քառակուսի) կամ այլ ձևի |
2 հատ |
8509 |
Կենցաղային էլեկտրամեխանիկական մեքենաներ, ներկառուցված էլեկտրաշարժիչով |
2 հատ |
8510 |
Էլեկտրասափրիչներ, մազակտրիչ սարքեր, մազահանման հարմարանքներ` ներկառուցված էլեկտրաշարժիչով |
1 հատ` յուրաքանչյուրից |
8511 |
Էլեկտրասարքավորումներ` ներքին այրման շարժիչների վառման կամ գործարկման համար` կայծից կամ վառելիքային խառնուրդի սեղմումից բոցավառումով (օրինակ` մագնիտո, վառքի կոճեր, վառքի մոմեր, շիկացման մոմեր, գործարկիչներ) գեներատորներ (օրինակ` հաստատուն և փոփոխական հոսանքի) և ընդհատիչներ` այդպիսի շարժիչների հետ օգտագործվող |
4 հատ |
8512 |
Էլեկտրալուսավորման և ազդանշանային սարքավորումներ, ապակու մաքրիչներ, հակասառցակալման և հակաքրտնամաշիչ սարքեր, օգտագործվող հեծանիվների կամ շարժիչային տրանսպորտային միջոցների վրա |
2 հատ |
8513 |
Դյուրակիր էլեկտրական լապտերներ` հոսանքի սեփական աղբյուրից աշխատող (օրինակ` չոր էլեմենտներ, կուտակիչներ, մագնիտո), բացի 8512 ապրանքային դիրքի լուսավորման սարքերի |
4 հատ |
8515110000 |
Զոդիչներ և զոդող ատրճանակներ` ցածր ջերմաստիճանում զոդման համար |
2 հատ |
851610 |
Էլեկտրական ջրատաքացուցիչներ` ոչ իներցիոն կամ կուտակիչ, ընկղմելի էլեկտրաեռացուցիչներ |
2 հատ |
8516 31 000 0 |
Էլեկտրաչորացուցիչներ` մազերի համար |
2 հատ |
8516 33 000 0 |
Էլեկտրաչորացուցիչներ` ձեռքերի համար |
2 հատ |
8516 40 000 0 |
Էլեկտրական արդուկներ |
2 հատ |
8516 50 000 0 |
Միկրոալիքային վառարաններ |
2 հատ |
8516710000 |
Այլ էլեկտրատաքացուցիչ սարքեր` սուրճի և թեյի պատրաստման համար |
2 հատ |
8516 72 000 0 |
Տոստերներ |
2 հատ |
8516 79 200 0 |
Ջեռոցներ (ֆրիտյուրնիցա) |
2 հատ |
8517 |
Էլեկտրական հեռախոսասարքեր կամ հեռագրասարքեր` լարային կապի համար, ներառյալ հեռախոսասարքերը` առանց լարային հեռախոսափողի և սարքեր` կրիչ հաճախականության լարային կապի համակարգերի համար կամ կապի թվային համակարգերի համար, տեսաֆոններ |
2 հատ |
8518 |
Խոսափողեր և դրանց տակդիրներ, բարձրախոսներ, գլխին հարմարեցվող ընկալուչներ և հեռախոսներ` զուգակցված կամ չզուգակցված խոսափողի հետ և կոմպլեկտներ` կազմված խոսափողից և մեկ կամ ավելի բարձրախոսներից, ձայնի հաճախականության ուժեղարարներ, էլեկտրական ձայնաուժեղարարային կոմպլեկտներ |
4 հատ |
8519 |
Սարքավորումներ` ձայնագրող կամ ձայնավերարտադրող |
2 հատ |
8521 |
Տեսագրող կամ տեսավերարտադրող սարքավորումներ տեսաընդունիչների հետ համակցված կամ չհամակցված |
1 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից |
8523 |
Սկավառակներ, ժապավեններ, տվյալների պահպանման էներգաանկախ պինդ մարմնից սարքեր, «ինտելեկտուալ քարտեր» և այլ կրիչներ` ձայնի կամ այլ երևույթների ձայնագրման համար, գրառված կամ չգրառված, ներառյալ մաստեր-դիսկերը և մատրիցաները` սկավառակների պատրաստման համար` բացի 37 խմբում ներառված ապրանքատեսակներից |
12 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից |
8517 12 000 0 |
Հեռախոսային ապարատներ` բջջային կապի ցանցի և ոչ լարային կապի այլ ցանցերի համար |
2 հատ |
8525 80 |
Տեսախցիկներ` կադր առ կադր պատկերման և տեսագրող խցիկներ, այլ թվային խցիկներ |
2 հատ |
8527 |
Ռադիոհեռախոսային, ռադիոհեռագրային կապի կամ ռադիոհաղորդման ընդունիչ սարքեր` մեկ պատյանում ձայնագրման կամ ձայնավերարտադրման սարքեր կամ ժամացույցի հետ համատեղված կամ չհամատեղված |
2 հատ |
8528 |
Հեռուստակապի ընդունիչ սարքեր, ռադիոընդունիչ կամ ձայնը կամ պատկերը գրանցող սարքերի համատեղմամբ, տեսամոնիթորներ կամ տեսապրոյեկտորներ |
2 հատ |
8536 |
Էլեկտրական ապարատուրա` կոմուտացիայի կամ էլեկտրական շղթաների պաշտպանության համար, կամ էլեկտրական շղթաներին կամ էլեկտրական շղթաներում միացումների համար (օրինակ` անջատիչներ, փոխանջատիչներ, ընդհատիչներ, ռելեներ, հալվող ապահովիչներ, տատանումների մարիչներ, խրոցակային եղանիկներ և վարդակներ, էլեկտրալամպերի համար կոթառներ, միացման տուփեր) 1000 Վ-ից ոչ ավելի լարման համար |
12 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից, բայց 24 հատից ոչ ավելի |
8539 |
Շիկացման էլեկտրական գազապարպային լամպեր, ներառյալ լույսի ուղղորդումով հերմետիկ լամպերի, ինչպես նաև ուլտրամանուշակագույն կամ ինֆրակարմիր լամպերի, աղեղնային լամպերի |
12 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից, բայց 24 հատից ոչ ավելի |
8543 |
Էլեկտրական մեքենաներ և սարքեր, անհատական ֆունկցիաներ ունեցող, սույն խմբի այլ տեղում չհիշատակված կամ չնշված |
1 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից |
8543 70 500 1, 8543 70 500 9 |
Արևայրուքի սոլյարիում |
0 |
8544 |
Հաղորդալարեր` մեկուսացված (ներառյալ արծնապատվածները կամ անոդավորվածները), մալուխներ (ներառյալ համառանցքայինը) և այլ մեկուսացված էլեկտրական հաղորդիչներ` միացնող հարմարանքներով կամ առանց դրանց, մալուխներ` թելքաօպտիկական կազմված անհատական պատյաններով թելքերից` անկախ դրանցից հավաքված են, թե ոչ, էլեկտրահաղորդիչների կամ միացնող հարմարանքների հետ |
10 կգ տարբեր տեսակներ, կամ 200 մ |
86 |
Երկաթգծի լոկոմոտիվներ կամ տրամվայի շարժիչավոր վագոններ, շարժակազմ և դրանց մասեր, երկաթգծի կամ տրամվայների ուղեգծային սարքավորումներ և սարքեր և դրանց մասեր, բոլոր տեսակի մեխանիկական (ներառյալ էլեկտրամեխանիկականը) ազդանշանային սարքավորումներ |
0 |
87 |
Ցամաքային տրանսպորտային միջոցներ, բացի գնացքների և տրամվայների շարժակազմերից և դրանց մասեր ու պարագաներ՝ բացառությամբ. |
0 |
8703 |
Թեթև մարդատար ավտոմոբիլներ և շարժիչային այլ տրանսպորտային միջոցներ՝ բացառապես նախատեսված մարդկանց փոխադրելու համար (բացի 8702 ապրանքային դիրքում ընդգրկված շարժիչային տրանսպորտային միջոցներից)՝ ներառյալ բեռնաուղևորատար ֆուրգոն-ավտոմոբիլները և մրցարշավային ավտոմոբիլները |
0 ԵԱՏՄ անդամ երկրից ներմուծման դեպքում՝ 1 |
8711 |
Մոտոցիկլետներ (ներառյալ մոպեդներ) և հեծանիվներ` օժանդակ շարժիչներով, սայլակներով և առանց դրանց |
1 հատ |
8712 00 |
Երկանիվային հեծանիվներ և այլ հեծանիվներ (ներառյալ երեք անիվային հեծանիվներ` բեռ տեղափոխելու համար)` առանց շարժիչի |
1 հատ |
8713 |
Շարժվելու անընդունակ մարդկանց համար սայլակներ, սարքավորված կամ չսարքավորված շարժիչով կամ տեղափոխման համար այլ մեխանիկական սարքերով |
1 հատ |
8715 00 100 0 |
Մանկական սայլակներ |
1 հատ |
88 |
Թռչող ապարատներ, տիեզերական ապարատներ և դրանց մասեր՝ բացառությամբ. |
0 |
8801 00 100 |
Աերոստատներ և դիրիժաբլներ, պլաներներ և դելտոպլաններ |
1 հատ |
8802 11 000 |
Ուղղաթիռներ` 2000 կգ չգերազանցող զանգվածով |
1 հատ |
8802 20 000 |
Ինքնաթիռներ և այլ թռչող սարքեր` 2000 կգ չգերազանցող զանգվածով |
1 հատ |
89 |
Նավեր, նավակներ և լողացող կառուցվածքներ |
0 |
90 |
Գործիքներ և սարքեր` օպտիկական, լուսանկարչական, կինեմատոգրաֆիական, չափիչ, հսկիչ, ճշգրիտ, բժշկական կամ վիրաբուժական, դրանց մասեր և պարագաներ |
1 հատ |
9001 10 |
Օպտիկական մանրաթելեր, լարաններ և մանրաթելային օպտիկական մալուխներ |
50 մ |
9001 30 000 0 |
Կոնտակտային ոսպնյակներ |
2 զույգ |
9001 40 |
Ոսպնյակներ` ապակուց, ակնոցների համար |
2 զույգ |
9001 50 |
Ոսպնյակներ ակնոցների համար` այլ նյութերից |
2 զույգ |
9003 |
Շրջանակներ և արմատուրա` ակնոցների պաշտպանիչ, ակնոցների կամ համանման օպտիկական սարքերի համար, դրանց մասեր |
4 հատ` յուրաքանչյուրից, բայց 8 հատից ոչ ավելի |
9004 |
Ակնոցներ, պաշտպանիչ ակնոցներ և նմանատիպ օպտիկական սարքեր` կարգավորող, պաշտպանիչ և այլն |
4 հատ` յուրաքանչյուրից, բայց 8 հատից ոչ ավելի |
9005 |
Հեռադիտակներ, մոնոկուլյարներ և այլ փողեր` դիտարկման համար և դրանց արմատուրա, այլ աստղադիտական արմատուրա դրանց համար, բացի ռադիոաստղադիտական սարքերից |
1 հատ` յուրաքանչյուրից |
9006 |
Ֆոտոխցիկներ (բացի կինոխցիկներից), լուսաբռնկիչներ, բացի 8539 ապրանքային դիրքի գազապարպման լամպերից |
1 հատ |
9007 |
Կինոխցիկներ և կինոպրոյեկտորներ, ձայնագրման և ձայնավերարտադրման հարմարանքներ պարունակող կամ չպարունակող |
1 հատ |
9008 |
Պատկերի արտածման, բացի կինեմատոգրաֆիականներից, լուսանկարների մեծացման սարքեր և սարքավորումներ` պատկերի արտածման համար փոքրացմամբ (բացի կինեմատոգրաֆիականից) |
1 հատ |
9010 |
Սարքեր և սարքավորումներ` ֆոտոկինոլաբորատորիաների (ներառյալ սարքերի դիմակի պատկերը սենսիբիլիզացված կիսահաղորդիչ նյութերի վրա արտածող կամ վերարտադրող) տվյալ խմբի այլ տեղում չնշված կամ չհիշատակված, նեգատասկոպներ, արտածման էկրաններ |
1 հատ |
9011 |
Բարդ օպտիկական մանրադիտակներ՝ ներառյալ միկրոլուսանկարահանումների, միկրոկինոնկարահանումների և միկրոարտածման մանրադիտակներ |
1 հատ |
9012 |
Մանրադիտակներ, բացի օպտիկականից, դիֆրակցիոն ապարատներից |
1 հատ |
9014 10 000 0 |
Այլ կողմնացույցներ` ուղղությունը որոշելու համար |
2 հատ |
9016 00 |
Կշեռքներ՝ 0,05 գրամ կամ ավելի զգայունությամբ, կշռաքարերով կամ առանց դրանց |
2 հատ |
9017 20 |
Գործիքներ՝ գծագրման, գծանշման կամ մաթեմատիկական հաշվարկների համար, այլ |
2 հատ |
9017 20 100 0 |
Գծագրական հավաքածուներ |
4 հատ |
9017 20 900 0 |
Գործիքներ` մաթեմատիկական հաշվարկների համար (ներառյալ մաթեմատիկական քանոնները, սկավառակային կալկուլյատորները և համանմանները) |
2 հատ` յուրաքանչյուրից |
9017300000 |
Միկրոմետրեր, չափակարկիններ, տրամաչափիչներ |
2 հատ` յուրաքանչյուրից |
901780 |
Այլ գործիքներ |
2 հատ |
9018-ից 9019, |
Սարքեր և հարմարանքներ` կիրառվող բժշկության, վիրաբուժության, ատամնաբուժության կամ անասնաբուժության մեջ (ներառյալ սցինտիգրաֆիական ապարատները) էլեկտրաբժշկական այլ ապարատներ և սարքեր` տեսողությունը հետազոտելու համար |
0 |
9021 |
Օրթոպեդիկ հարմարանքներ՝ ներառյալ հենակները, վիրաբուժական գոտիները, կալանտները, բեկակալներ և այլ հարմարանքներ կոտրվածքները բուժելու համար, մարմնի արհեստական մասեր, լսողական ապարատներ և այլ հարմարանքներ, որոնք կրում են մարմնի վրա իրենց հետ կամ պատվաստվում են մարմնի մեջ` փոխհատուցելու համար օրգանի արատը կամ կորցրած աշխատունակությունը |
2 հատ` յուրաքանչյուրից |
9023 00 |
Ցուցադրությունների համար նախատեսված սարքեր, սարքավորումներ և մոդելներ |
0 |
9033 00 000 0 |
Մասեր և պարագաներ (տվյալ խմբի այլ տեղում չնշված կամ չներառված)` մեքենաների, սարքերի, գործիքների կամ 90 խմբի ապարատների համար |
4 հատ` յուրաքանչյուրից, բայց 8 հատից ոչ ավելի |
91 |
Ժամացույցներ և դրանց մասեր |
6 հատ |
92 |
Երաժշտական գործիքներ և դրանց մասեր և պարագաներ |
2 հատ |
93 |
Զենք և զինամթերք, դրանց մասեր և պարագաներ |
կարգավորվում է ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության սահմանած հատուկ կարգով |
94 |
Կահույք, անկողնային պարագաներ, ներքնակներ, ներքնակի հիմնամասեր, բազմոցի բարձիկներ և կահույքի նմանատիպ լցոնված պարագաներ, լամպեր և լուսավորման սարքավորումներ` այլ տեղում չհիշատակված կամ չներառված, լուսային ցուցանակներ, լուսային տախտակներ անունով կամ անվանումով կամ հասցեով և նմանատիպ արտադրատեսակներ, հավաքովի շինարարական կառուցվածքներ |
3 լրակազմ |
9401 |
Կահույք` նստելու համար (բացի 9402 ապրանքային դիրքում նշվածներից), որոնք ձևափոխվում են կամ չեն ձևափոխվում որպես մահճակալ, դրանց մասեր |
6 հատ |
9402 |
Կահույք՝ բժշկական, վիրաբուժական, ատամնաբուժական կամ անասնաբուժական, վարսահարդարման բազկաթոռներ և նմանատիպ աթոռներ, դրանց մասեր |
0 |
9403 |
Այլ կահույք և դրանց մասեր |
6 հատ |
9404 |
Ներքնակային հիմքեր, անկողնային պարագաներ և կահավորման նմանատիպ ապրանքներ (օրինակ` ներքնակներ, վերմակներ, մգդակված վերմակներ` փետուրից, բազմոցային բարձեր, փափուկ աթոռներ և բարձեր) զսպանակներով կամ լցված ցանկացած նյութով կամ կազմված ծակոտկեն ռետինից կամ պլաստմասսայից, պատված կամ չպատված |
6 հատ` յուրաքանչյուրից, բայց 12 հատից ոչ ավելի |
9405 |
Լամպեր և լուսավորման սարքավորումներ՝ ներառյալ լուսարձակները, լամպեր, լույսի նեղ ուղղվածությամբ լամպերի, ցոլալամպերի և դրանց մասերի, այլ տեղում չնշված և չներառված, լուսային ցուցանակներ, լուսային տախտակներ անունով և անվանումով կամ հասցեով և նմանատիպ արտադրատեսակներ, ներկառուցված լույսի աղբյուրով և դրանց մասեր, այլ տեղում չհիշատակված կամ չներառված |
3 հատ` յուրաքանչյուրից |
9406 00 |
Հավաքովի շինարարական կառուցվածքներ |
1 հատ |
95 |
Խաղալիքներ, խաղեր և մարզագույք, դրանց մասեր և պարագաներ |
6 հատ |
9503 00 |
Եռանիվ հեծանիվներ և անիվներով այլ խաղալիքներ, սայլակներ` տիկնիկների համար, տիկնիկներ, այլ խաղալիքներ, փոքրացված չափերով մոդելներ և համանման մոդելներ` զվարճությունների համար, շարժվող կամ չշարժվող, գլուխկոտրուկներ` ամեն տեսակի |
6 հատ` յուրաքանչյուրից, բայց 12 հատից ոչ ավելի |
9504 30 |
Մանրադրամով, թղթադրամով, բանկային քարտերով կամ վճարման այլ միջոցներով գործողության մեջ դրվող խաղեր |
0 |
9504 20 000 |
Բիլիարդի առարկաներ և պարագաներ |
15 հատ` յուրաքանչյուրից |
9504 20 000 1 |
Բիլիարդի սեղան (ոտքերով կամ առանց ոտքերի) |
1 հատ |
9504 40 000 0 |
Խաղաքարտեր |
12 հատ |
9505 |
Տոնահանդիսության համար ապրանքներ, կառնավալային պարագաներ` ներառյալ աճպարարությունները և կատակները ցուցադրելու համար |
6 հատ |
9506 |
Մարզագույք և սարքավորումներ` ընդհանուր ֆիզկուլտուրայով, մարմնամարզությամբ, թեթև ատլետիկայով, սպորտի այլ ձևերով (ներառյալ սեղանի թենիսը) զբաղվելու համար կամ բացօթյա խաղերի համար, տվյալ խմբի այլ տեղերում չնշված և չհիշատակված, լողավազաններ և ավազաններ երեխաների համար |
4 հատ կամ 4 զույգ` յուրաքանչյուրից |
9507 |
Ձկնորսական կարթեր, կեռիկներ և այլ առարկաներ` ձկնորսության համար, ցանցեր` ձկնորսական, թիթեռների համար և համանման ցանցեր, մուլյաժային թռչնի տեսքով խայծեր (բացի 9208 կամ 9705 ապրանքային դիրքերում նշվածից) և համանման ապրանքներ` որսորդության և հրաձգության համար |
3 հատ` յուրաքանչյուրից |
96 |
Տարբեր պատրաստի իրեր |
6 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից, բայց 12 հատից ոչ ավելի |
97 |
Արվեստի գործեր, հավաքածու կազմելու առարկաներ, հնաոճ իրեր |
կարգավորվում է ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության սահմանած հատուկ կարգով |
(հավելվածը լրաց. 25.02.16 N 200-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Գ. Դումանյան |
Հավելված N 2 |
Ձև
ԾԱՆՈՒՑՈՒՄ
Ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի
վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ
Սույնով տեղեկացվում է, որ Ձեր կողմից ս.թ. ________________ -ին Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների քանակները գերազանցում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ակնհայտ առևտրային չափաքանակները, ինչի կապակցությամբ Դուք պարտավոր եք «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետի համապատասխան Ձեր հաշվառման վայրի (հաշվառման բացակայության դեպքում` կենտրոնական գանձապետարանի հաշվառման վայրի) հարկային մարմին ներկայացնել օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված ներմուծման հարկային հայտարարագիր:
_____________________________________________________________________________
Մաքսային մարմնի պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը
Ստացա
_____________________________________________________________________________
Ծանուցվող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի տվյալները
_____________________
Օրը, ամիսը, տարեթիվը
Հայաստանի Հանրապետության |
Գ. Դումանյան |