ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2015 թվականի N 1529-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև 2013 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված N AAG-111-G-13-001 օժանդակության համաձայնագրի ներքո իրականացվող «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը ծրագրի վերաբերյալ» համաձայնագրի իրականացման և Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության 2015-2018 թվականների միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով միջազգային կազմակերպությունների կողմից օժանդակվող ծրագրերին տրամադրվող գումարների շրջանառությունն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղական գանձապետական բաժանմունքում բացել կառավարության աշխատակազմի արտաբյուջետային միջոցների հաշիվ:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաբյուջետային հաշվի գործողության ժամկետը լրանում է 2019 թվականի դեկտեմբերի 31-ին:
3. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև 2013 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված N AAG-111-G-13-001 օժանդակության համաձայնագրի ներքո իրականացվող «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը ծրագրի վերաբերյալ» համաձայնագրի կատարումն ապահովելու նպատակով՝ համաձայնագրից բխող տեխնիկական առաջադրանքի պայմանների, աշխատանքների կատարման մասին հաշվետվությունների նախապատրաստման, տեղացի և միջազգային փորձագետների համար անհրաժեշտ աշխատանքային պայմանների ստեղծման, ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակի հետ ընդհանուր կազմակերպչական հարցերի լուծման, ինչպես նաև ֆինանսական կառավարման և ապրանքների (սարքավորումների) ու ծառայությունների գնումների պատվիրատուի լիազորությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին.
2) ստեղծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև 2013 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված N AAG-111-G-13-001 օժանդակության համաձայնագրի ներքո իրականացվող «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը ծրագրի վերաբերյալ» համաձայնագրի կատարումն ապահովող կառավարման խորհուրդ, որի անհատական կազմը և կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2015 թ. դեկտեմբերի 24 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան