ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
21 հունվարի 2016 թ. ք. Երևան |
N 01-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի 13-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 15-ի «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Հավելվածի 127-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «6» թիվը փոխարինել «8» թվով:
2. Հավելվածի 129-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «10» թիվը փոխարինել «12» թվով:
3. Հավելվածի 236-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «6» թիվը փոխարինել «8» թվով:
4. Հավելվածի 238-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «10» թիվը փոխարինել «12» թվով:
5. Հավելվածի «Ընդամենը» տողի «Հաստիքների քանակը» սյունակի «1025» թիվը փոխարինել «1033» թվով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ |
Ա. Մկրտումյան |