Գլխավոր տեղեկություն
Համար
N 1322-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.12.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.11.25/78(1167) Հոդ.1026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.11.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 նոյեմբերի 2015 թվականի  N 1322-Ն

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՊՕՐԻՆԻ ՍՊԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՍՊԱՌՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի N 111-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել էլեկտրական էներգիայի բաշխման համակարգում էլեկտրական էներգիայի ապօրինի սպառման դեպքերում սպառված էլեկտրական էներգիայի քանակի հաշվարկման մեթոդիկան` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. նոյեմբերի 19

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

նոյեմբերի 12-ի N 1322-Ն որոշման

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՊՕՐԻՆԻ ՍՊԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՍՊԱՌՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ

 

1. Սույն մեթոդիկայով հաշվարկվում է էլեկտրական էներգիայի բաշխման համակարգում տեղի ունեցած պատահարների ընթացքում սպառված էլեկտրական էներգիայի քանակը:

2. Սույն մեթոդիկայի իմաստով էլեկտրական էներգիայի բաշխման համակարգում տեղի ունեցած պատահար է համարվում սպառողի կողմից էլեկտրական էներգիայի բաշխման համակարգից էլեկտրական էներգիայի սպառումը՝ հաշվառքի սարքի շրջանցմամբ և (կամ) առանց պայմանագրի (ապօրինի սպառում): Ապօրինի և հաշվառքի սարքի շրջանցմամբ սպառած էլեկտրական էներգիայի քանակը հաշվարկվում է՝ համաձայն հետևյալ բանաձևերի՝

1) միաֆազ միացման դեպքում՝ W = Ս x Iհթ x cos φ x T/1000.

2) եռաֆազ միացման դեպքում՝ W = Ö3x Ս x Iհթ x cos φ x T/1000,

որտեղ՝

cos φ -ն հզորության գործակիցն է,

W-ն հաշվարկվող էլեկտրական էներգիայի քանակն է (կՎտ.ժ),

Ս-ն տվյալ ցանցի լարումն է (Վ),

Iհթ-ն երկարատև աշխատանքային ռեժիմում հոսանքի թույլատրելի առավելագույն մեծությունն է՝ կախված հաղորդալարի տեսակից, նյութից և կտրվածքի մակերեսից: Iհթ - ն չի կարող գերազանցել միացման կետում ցանցը սնող հաղորդալարի թողունակությունը,

T-ն սպառման ժամանակահատվածն է (ժամ):

3. Այն դեպքում, երբ հնարավոր չէ որոշել և ամրագրել ապօրինի և հաշվառքի սարքի շրջանցմամբ սպառման ժամանակահատվածը, ապա որպես էլեկտրական էներգիայի ապօրինի և հաշվառքի սարքի շրջանցմամբ սպառման տևողության հաշվարկային մեծություն ընդունվում է հավասար՝

1) 960 ժամ՝ օդային գծերից ապօրինի միացման դեպքերում.

2) 1440 ժամ՝ ստորգետնյա մալուխներից ապօրինի միացման դեպքերում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան