ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 2015 թվականի N 900-Ա
ՍՈՒՐԵՆ ՔՐՄՈՅԱՆԻՆ, ՏԻԳՐԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 21.10.15 N 971-Ա)
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Տիգրան Բարսեղյանին 2015 թվականի հոկտեմբերի 6-10-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)` Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Ստամբուլի հակակոռուպցիոն գործողություններ ծրագրի մշտադիտարկման 16-րդ և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի Հակակոռուպցիոն ցանցի 19-րդ նիստերին մասնակցելու համար:
(1-ին կետը փոփ. 21.10.15 N 971-Ա)
2. Տիգրան Բարսեղյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
(2-րդ կետը փոփ. 21.10.15 N 971-Ա)
3. Ընդունել ի գիտություն, որ Սուրեն Քրմոյանի` Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սուրեն Քրմոյանի` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հոկտեմբերի 5 Երևան |