ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 նոյեմբերի 2015 թվականի N 1271-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐՄՅԱՆՍԿԻՅ ՈՒՐԱԺԱՅ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Արմյանսկիյ Ուրաժայ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2015 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2016 թվականի հունվարի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված երեք տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Արմյանսկիյ Ուրաժայ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. նոյեմբերի 5 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի N 1271-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԱՐՄՅԱՆՍԿԻՅ ՈՒՐԱԺԱՅ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման/արտահանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
1. |
6806 |
Հանքային նյութեր |
կգ |
150000 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
90000000 |
2. |
0602 |
Վարդերի սածիլներ |
հատ |
803000 |
Հոլանդիա, Իտալիա, Գերմանիա, ՌԴ |
715000000 |
3. |
3926 |
Պլաստմասսայե դետալներ, սնուցող պոլիմերային ասեղիկներ |
կգ |
7500 |
Հոլանդիա, Իսրայել, Ֆրանսիա |
102850000 |
4. |
3917 |
Պոլիմերային խողովակներ |
կգ |
22500 |
Հոլանդիա, Իսրայել, Ֆրանսիա |
18150000 |
5. |
9405 |
Էլեկտրական լուսատուներ՝ իրենց լամպերով |
կգ |
30000 |
Հոլանդիա, Գերմանիա, Նորվեգիա, ՌԴ |
221650000 |
6. |
7212 |
Թիթեղ՝ 600 մմ լայնությունից պակաս |
կգ |
118000 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
130000000 |
7. |
7326 |
Մետաղական հենակներ |
կգ |
35000 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
60000000 |
Ընդամենը |
1.337.650.000 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.09.2016, N 937-Ա | 09.09.2016, N 1271-Ա | |
04.02.2016, N 91-Ա | 06.02.2016, N 1271-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|