Գլխավոր տեղեկություն
Համար
N 1436-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.12.2015-18.02.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.11/83(1172).1 Հոդ.1091.5
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

10 դեկտեմբերի 2015 թվականի N 1436-Ն

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին և «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Ավտոմատիկա» փակ բաժնետիրական ընկերությունում առկա ֆինանսական խնդիրները կարգավորելու, ինչպես նաև ընկերության հետագա մասնավորեցման գործընթացն արդյունավետ դարձնելու նպատակով «Ավտոմատիկա» փակ բաժնետիրական ընկերությանը 2015 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից (կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով) տրամադրել 88,731,015 դրամ գումարի չափով բյուջետային վարկ` մինչև 2020 թվականի դեկտեմբերի 15-ը մարման ժամկետով, տարեկան 8,5 տոկոս տոկոսադրույքով, վարկի հիմնական գումարի վճարումը 2016 թվականի դեկտեմբերի 15-ից, իսկ հաշվարկվող տոկոսների վճարումը 2016 թվականի մարտի 15-ից սկսած եռամսյակային հավասարաչափ մարումներով իրականացնելու պայմանով, որպես տրամադրվող վարկի ապահովման միջոց նախատեսելով ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը:

2. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. դեկտեմբերի 10
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 10-ի N 1436-Ն որոշման

 

«Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածի N 1 աղյուսակՈՒՄ ԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 1 հավելվածի N 1 աղյուսակում կատարվող փոփոխություններՆ ՈՒ լրացումները

(հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(մուտքերի ավելացումը նշված է
դրական նշանով, իսկ ելքերի ավելացումը` փակագծերում)

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ

-

այդ թվում՝

 

Ա. Ներքին աղբյուրներ - ընդամենը

88,731.0

այդ թվում՝

 

2. Ֆինանսական զուտ ակտիվներ

88,731.0

այդ թվում՝

 

2.6. Այլ

88,731.0

Կայունացման դեպոզիտային հաշվից օգտագործում

88,731.0

Բ. Արտաքին աղբյուրներ - ընդամենը

(88,731.0)

այդ թվում՝

 

2. Ֆինանսական զուտ ակտիվներ

(88,731.0)

այդ թվում՝

 

2.1. Վարկերի և փոխատվությունների տրամադրում

(88,731.0)

ՀՀ ֆինանսների նախարարություն

(88,731.0)

որից`

 

«Ավտոմատիկա» ՓԲԸ-ին

(88,731.0)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան