ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 նոյեմբերի 2015 թվականի N 1351-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից սույն որոշման հավելվածի` «45221142-5» և «71351540-7» կոդերով նախատեսված գնումներն իրականացվելու են բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված կարգով:
3. Թույլատրել սույն որոշման 2-րդ կետով նախատեսվող գնումներն իրականացնել՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 74-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունով սահմանված դրույթները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. նոյեմբերի 24 Երևան |
Հավելված |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-Ի N 1515-Ն որոշման N 12 հավելվածում կատարվող փոփոխությունները ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Կոդը |
Անվանումը |
Գնման ձևը |
Չափի միավորը |
Միավորի արժեքը |
Ցուցանիշների փոփոխությունը | |
քանակը |
գումարը | |||||
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
||||||
Բաժին N 03 Խումբ N 01 Դաս N 01 |
||||||
06. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից արձանագրված խախտումների համար վարչական տուգանքների գանձումների, գրանցման-քննական ծառայությունների դիմաց վճարումներ և այլ վճարովի ծառայություններ | ||||||
45221142-4 |
ընդհանուր շինարարական աշխատանքներ |
ԲԸՀ |
դրամ |
272,084,000 |
(1) |
(272,084.0) |
71351540-6 |
տեխնիկական հսկողության ծառայություններ |
ԲԸՀ |
դրամ |
3,744,000 |
(1) |
(3,744.0) |
45221142-5 |
ընդհանուր շինարարական աշխատանքներ |
ԲԸԱՀ |
դրամ |
272,084,000 |
1 |
272,084.0 |
71351540-7 |
տեխնիկական հսկողության ծառայություններ |
ԲԸԱՀ |
դրամ |
3,744,000 |
1 |
3,744.0 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |