«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 օգոստոսի 2006 թվականի N 1136-Ն
ՑԵՄԵՆՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ցեմենտներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 5 տարի հետո:
(2-րդ կետը փոփ. 06.08.09 N 910-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՑԵՄԵՆՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Ցեմենտներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է հետևյալ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային ծածկագրից պորտլանդցեմենտային կլինկերի հիմքի վրա պատրաստված համաշինարարական նշանակության ցեմենտների (այսուհետ՝ ցեմենտներ) վրա՝
Պորտլանդցեմենտ | 2523: |
2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են ցեմենտների անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց մակնշմանը, փաթեթավորմանը, փոխադրմանը, պահմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև համապատասխանության գնահատման ընթացակարգերը:
(2-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)
3. Ցեմենտները ենթակա են համապատասխանության պարտադիր գնահատման:
(3-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)
II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները՝
ցեմենտ՝ փոշենման շինարարական կապակցող նյութ, որին բնորոշ են հիդրավլիկական հատկանիշներ՝ բաղկացած կլինկերից, գիպսից կամ դրա ածանցյալներից և անհրաժեշտության դեպքում հավելույթներից,
համաշինարարական ցեմենտ՝ ցեմենտ, որին ներկայացվող հիմնական պահանջը բետոնների կամ շաղախների ամրության և երկարակեցության ապահովումն է,
ցեմենտի նյութական կազմ՝ ցեմենտում հիմնական բաղադրամասերի պարունակությունը, արտահայտված տոկոսներով ցեմենտի զանգվածից,
ցեմենտի հիմնական բաղադրամասեր՝ կլինկերը, գիպսը կամ դրա ածանցյալները, ինչպես նաև հանքային հավելույթները, որոնց զանգվածային մասը ցեմենտում կազմում է 5 %-ից ավելին,
ցեմենտի օժանդակ բաղադրամասեր՝ հանքային հավելույթներ, որոնց զանգվածային մասը ցեմենտում կազմում է 5 %-ից ոչ ավելին,
պորտլանդցեմենտ՝ ցեմենտ, որն ստացվել է պորտլանդցեմենտային կլինկերի հիմքի վրա,
ցեմենտի ամրության դաս՝ ցեմենտի դասը` ըստ սեղմման ամրության,
հանքային հավելույթ՝ ցեմենտի որոշակի որակական ցուցանիշներ ապահովելու նպատակով ցեմենտին ավելացվող նյութ,
պորտլանդցեմենտային կլինկեր (K)` հատուկ հումքային բաղադրությամբ խառնուրդի թրծմամբ մինչև եռակալելն ստացված հիդրավլիկ նյութ, որի զանգվածի առնվազն երկու երրորդը բաղկացած է կալցիումի սիլիկատներից (3CaOxSiO2 և 2CaO x SiO2), իսկ մնացածը բաղկացած է ալյումին և երկաթ պարունակող կլինկերային տարատեսակներից և այլ բաղադրամասերից:
Cao/SiO2 զանգվածային հարաբերությունը պետք է լինի 2,0-ից ոչ պակաս: MgO զանգվածային մասը կլինկերում պետք է լինի կլինկերի զանգվածի 5 %-ից ոչ ավելի,
պուզոլան (P, Q)՝ սիլիկատային և (կամ) ալյումոսիլիկատային նյութեր, որոնք ըստ ծագման լինում են բնական կամ արդյունաբերական թափոններից, չունեն ինքնուրույն շաղկապման ունակություն, սակայն կալցիումի հիդրօքսիդի (Ca(OH)2) առկայությամբ սովորական նորմալ պայմաններում դանդաղ ամրանում են` առաջացնելով կալցիումի հիդրոսիլիկատներ և ալյումինատներ: Ռեակցիոնաունակ սիլիկահողի (SiO2) զանգվածային մասը պետք է լինի զանգվածի 25 %-ից ոչ պակաս,
հատիկավորված դոմնային խարամ (S)՝ ստացվում է արագ սառեցնելով համապատասխան խարամի հալվածքը, որն առաջանում է դոմնային վառարանում թուջի հալեցումից, բաղկացած է առնվազն երկու երրորդով ապակե խարամից (CaO + MgO + SiO2) և պատշաճորեն ակտիվացման դեպքում օժտված է հիդրավլիկ հատկություններով,
վառելիքային մոխիր (V, W)՝ նյութ, որն ստացվում է փոշենման ածուխի այրման ընթացքում հեռացվող փոշեգազային խառնուրդից, փոշենման մասնիկների էլեկտրաստատիկ կամ մեխանիկական ընտրմամբ, որոնք լինում են սիլիկատաալյումինատային կամ սիլիկատակրային,
գլիեժ կամ թրծած շերտաքար (T)՝ բնական նյութերի բաղադրությունից և արտադրման գործընթացից կախված, հիմնականում երկկալցիումի սիլիկատ և միակալցիումի ալյումինատ տեսակի կլինկերային տարատեսակներ պարունակող այրվող շերտաքար,
միկրոսիլիկահող (L)՝ ոչ պակաս 85 % ամորֆ SiO2 պարունակող հավելույթ,
կրաքար (LL)՝ նյութ, որում կալցիումի օքսիդի բաղադրությունից հաշվարկված կալցիումի կարբոնատի (CaCO3) բաղադրությունը պետք է կազմի զանգվածի առնվազն 75 %-ը,
ցեմենտի խմբաքանակ՝ մեկ կազմակերպությունում նմանատիպ պայմաններում և նույն տեխնոլոգիայով արտադրված, մեկ տեսակի և ամրության դասի, մեկ ապրանքաուղեկից փաստաթղթով ձևակերպված որոշակի քանակի ցեմենտ:
III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
5. Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ցեմենտների իրացումն առանց համապատասխանության գնահատման:
(5-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)
6. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա և շրջանառության մեջ գտնվող ցեմենտները պետք է ուղեկցվեն համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ, համապատասխանության սերտիֆիկատով կամ գրանցված համապատասխանության հայտարարագրով:
(6-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)
IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
7. Ըստ սեղմման ամրության` ստանդարտ 28-օրական հասակում ցեմենտները բաժանվում են 22,5; 32,5; 42,5; 52,5 դասերի:
8. Ըստ սեղմման ամրության` վաղ 2 կամ 7 օրական հասակում յուրաքանչյուր դասի ցեմենտները, բացառությամբ 22,5 դասի ցեմենտների, բաժանվում են երկու ենթադասերի՝ նորմալ ամրացող (N) և արագ ամրացող (R)՝ սույն տեխնիկական կանոնակարգի N 2 աղյուսակին համապատասխան:
9. Ըստ նյութական կազմի` ցեմենտները դասակարգվում են հինգ հիմնական տեսակների՝
1) CEM I-պորտլանդցեմենտ,
2) CEM II-պորտլանդցեմենտ հանքային հավելույթներով (պորտլանդ - կոմպոզիցիոն ցեմենտ),
3) CEM III-խարամապորտլանդցեմենտ,
4) CEM IV-պուզոլանային ցեմենտ,
5) CEM V-կոմպոզիցիոն ցեմենտ:
Ըստ պորտլանդցեմենտային կլինկերի և հավելույթների պարունակության` CEM II, CEM III, CEM IV և CEM V դասերը բաժանվում են A, B և C ենթատեսակների:
10. Ցեմենտների բաղադրությունը պետք է համապատասխանի N 1 աղյուսակով սահմանված նորմերին:
Աղյուսակ N 1
Ցեմենտի տեսակը |
Ցեմենտի անվանումը |
Ցեմենտի կրճատ նշագիրը |
Ցեմենտի բաղադրությունը, % զանգվածից | |||||||||
հիմնական բաղադրամասերը | օժան- դակ բաղա- դրա- մասեր | |||||||||||
պորտ- լանդցե- մենտա- յին կլինկեր |
դոմ- նային խարամ |
պուզոլան | վառելիքային մոխիր |
գլիեժ կամ թրծած շերտա- քար |
միկրո- սիլի- կահող |
կրա- քար | ||||||
բնա- կան |
արդ- յունա- բերա- կան |
սիլի- կա- տա- յին |
կրա- քա- րային | |||||||||
K |
S |
P |
Q |
V |
W |
T |
L |
LL | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
CEM I |
Պորտլանդ- |
CEM I |
95-100 | - | - | - | - | - | - | - | - | 0-5 |
CEM II | Պորտլանդ- ցեմենտ խարամով |
CEM II/ A-S | 80-94 | 6-20 |
- |
- |
- |
- |
- |
- |
- | |
CEM II/ B-S | 65-79 | 21-35 | - | - | - | - | - | - | - | |||
Պորտլանդ- ցեմենտ պուզոլանով |
CEM II/ A-P | 80-94 | - | 6-20 | - | - | - | - | - | - | ||
CEM II/ B-P | 65-79 | - | 21-35 | - | - | - | - | - | - | |||
CEM II/ A-Q | 80-94 | - | - | 6-20 | - | - | - | - | - | |||
CEM II/ B-Q | 65-79 | - | - | 21-35 | - | - | - | - | - | |||
Պորտլանդ- ցեմենտ վառելիքային մոխիրով |
CEM II/ A-V | 80-94 | - | - | - | 6-20 | - | - | - | - | ||
CEM II/ B-V | 65-79 | - | - | - | 21-35 | - | - | - | - | |||
CEM II/ A-W | 80-94 | - | - | - | - | 6-20 | - | - | - | |||
CEM II/ B-W | 65-79 | - | - | - | - | 21-35 | - | - | - | |||
Պորտլանդ- ցեմենտ գլիեժով կամ թրծած շերտաքարով |
CEM II/ A-T | 80-94 | - | - | - | - | - | 6-20 | - | - | ||
CEM II/ B-T | 65-79 | - | - | - | - | - | 21-35 | - | - | |||
Պորտլանդ- ցեմենտ միկրոսիլիկա- հողով |
CEM II/ A-L | 80-94 | - | - | - | - | - | - | 6-20 | - | ||
CEM II/ B-L | 65-79 | - | - | - | - | - | - | 20-35 | - | |||
Պորտլանդ- ցեմենտ կրաքարով |
CEM II/ A-LL | 80-94 | - | - | - | - | - | - | - | 6-20 | ||
CEM II/ B-LL | 65-79 | - | - | - | - | - | - | - | 21-35 | |||
Պորտլանդ կոմպոզիցիոն ցեմենտ |
CEM II/ A-M | 80-94 | 6-20 | |||||||||
CEM II/ B-M | 65-79 | 21-35 | ||||||||||
CEM III | Խարամապորտ- լանդցեմենտ |
CEM III/ A | 35-64 | 36-65 | - | - | - | - | - | - | - | |
CEM III/ B | 20-34 | 66-80 | - | - | - | - | - | - | - | |||
CEM III/ C | 5-19 | 81-95 | - | - | - | - | - | - | - | |||
CEM IV | Պուզոլանային ցեմենտ |
CEM IV/ A | 65-89 | - | 11-35 | - | - | - | ||||
CEM IV/ B | 45-64 | - | 36-55 | - | - | - | ||||||
CEM V | Կոմպոզիցիոն ցեմենտ |
CEM V/ A | 40-64 | 18-30 | 18-30 | - | - | - | - | |||
CEM V/ B | 20-38 | 31-50 | 31-50 | - | - | - | - |
11. Ցեմենտի պայմանական նշագրումը պետք է պարունակի`
ցեմենտի անվանումը` ըստ սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակի,
ցեմենտի կրճատ նշագիրը` ըստ սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակի,
ցեմենտի ամրության դասը` ըստ սույն տեխնիկական կանոնակարգի 7-րդ կետի,
ցեմենտի ամրության ենթադասը` ըստ սույն տեխնիկական կանոնակարգի 8-րդ կետի:
12. Ցեմենտների ֆիզիկամեխանիկական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 2 աղյուսակով սահմանված նորմերին:
Աղյուսակ N 2
Ամրության դասը | Սեղմման ամրությունը, ՄՊա | Կապակցման սկիզբը, րոպե, ոչ շուտ |
Ծավալի փոփոխման հավասարաչափությունը (ընդարձակում), մմ, ոչ ավելի | |||
վաղ ամրություն | ստանդարտ ամրություն | |||||
2 օրական հասա- կում, ոչ պակաս |
7 օրական հասա- կում, ոչ պակաս |
28 օրական հասակում | ||||
ոչ պակաս | ոչ ավելի | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
22.5N | - | 11.0 | 22.5 | 42.5 | 75 | 10 |
32.5N | - | 16.0 | 32.5 | 52.5 | ||
32.5R | 10.0 | - | ||||
42.5N | 10.0 | - | 42.5 | 62.5 | 60 | |
42.5R | 20.0 | - | ||||
52.5N | 20.0 | - | 52.5 | - | 45 | |
52.5R | 30.0 | - |
13. Ցեմենտների քիմիական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 3 աղյուսակով սահմանված նորմերին:
Աղյուսակ N 3
Ցուցանիշի անվանումը | Ցեմենտի տեսակը |
Ցեմենտի ամրության դասը |
Ցուցանիշը, % |
Զանգվածի կորուստը շիկացման ժամանակ, ոչ ավելի |
CEM I CEM III |
բոլոր դասերը | 5,0 |
Չլուծվող մնացորդ, ոչ ավելի | CEM I CEM III |
բոլոր դասերը | 5,0 |
Կլինկերում ծծմբի օքսիդի (VI) |
CEM I CEM II CEM IV CEM V |
22,5N 32,5N 32,5R 42,5N |
1,5-3,5 |
42,5R 52,5N 52,5R |
1,5-4,0 | ||
CEM III | բոլոր դասերը | ||
Կլինկերում քլոր-իոնի (Cl՛) զանգվածային մասը, ոչ ավելի |
բոլոր տեսակները |
բոլոր տեսակները |
0,1 |
14. CEM III տեսակի ցեմենտներում քլոր -իոնի պարունակությունը կարող է լինել 0,1 %-ից ավելի: Այդ դեպքում քլոր -իոնի պարունակությունը պետք է նշված լինի փաթեթվածքի վրա և ապրանքաուղեկից փաստաթղթում:
15. Ցեմենտի որակի մակարդակի համապատասխանության հավաստումը պետք է իրականացվի ԳՕՍՏ 31108-2003 «Ցեմենտներ համաշինարարական. Տեխնիկական պայմաններ» ստանդարտի 7-րդ բաժնով սահմանված պահանջներին համապատասխան:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
16. Ցեմենտներում բնական ռադիոնուկլիդների տեսակարար արդյունավետ Aէֆ ակտիվությունը պետք է լինի 370 Բկ/կգ-ից ոչ ավելի:
17. Ցեմենտի արտադրության, փոխադրման, փաթեթավորման և պահման ժամանակ աշխատանքային գոտում մարդու կյանքի և առողջության անվտանգությանը ներկայացվող պահանջները սահմանվում են պետական գրանցում ստացած (16.05.2005 թ. թիվ 10009372) «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը` ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» ՍՆ N 2.2-002-05 սանիտարական կանոններով և նորմերով:
ՑԵՄԵՆՏՆԵՐԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ, ՓՈԽԱԴՐՈՒՄԸ
18. Ցեմենտը փոխադրում են տրանսպորտի բոլոր տեսակի միջոցներով՝ ըստ տվյալ տեսակի տրանսպորտային միջոցով բեռների փոխադրման կանոնների՝ փաթեթավորված վիճակում կամ առանց դրա:
19. Փաթեթավորված ցեմենտը փոխադրվում է ունիվերսալ տրանսպորտային միջոցներով (ծածկված վագոններով, ավտոմեքենաներով և այլն), տրանսպորտային փաթեթներով, կոնտեյներներով կամ պարկերով: Տրանսպորտային փաթեթի նետտո-զանգվածը պետք է լինի 2000 կգ - ից ոչ ավելի: Պարկի քաշը ցեմենտի հետ միասին չպետք է գերազանցի 51 կգ-ն:
20. Առանց փաթեթվածքի փոխադրման ժամանակ ցեմենտը պետք է բեռնառաքվի հատուկ նշանակության փոխադրամիջոցներով` ավտոցեմենտատարներով, ցեմենտատար վագոններով և նավերով:
21. Ցեմենտի յուրաքանչյուր խմբաքանակը պետք է ուղեկցվի ապրանքաուղեկից փաստաթղթով, որում պետք է նշված լինեն հետևյալ տվյալները՝
ա) արտադրող կազմակերպության անվանումը, ապրանքային նշանը և հասցեն,
բ) ցեմենտի պայմանական նշագիրը կամ լրիվ անվանումը,
գ) խմբաքանակի համարը և բեռնառաքման ամսաթիվը,
դ) ցեմենտում հանքային հավելույթների տեսակը և քանակը,
ե) ցեմենտի ամրության դասը,
զ) ցեմենտի երաշխիքային ժամկետը,
է) փաթեթվածքում ցեմենտի զտաքաշը,
ը) բնական ռադիոնուկլիդների տեսակարար արդյունավետ Aէֆ ակտիվությունը,
թ) փոխադրամիջոցի համարանիշը,
ժ) համապատասխանության գնահատման վերաբերյալ տեղեկատվությունը:
(21-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)
22. Փաթեթավորման համար օգտագործում են 5 կամ 6 շերտանի կարված կամ սոսնձված թղթապարկեր, անջրանցիկ ներդիրով փափուկ կոնտեյներներ կամ այլ խոնավությունից և աղտոտումից ցեմենտը հուսալիորեն պաշտպանող փաթեթվածք:
23. Ցեմենտը պետք է պահվի առանձնացված` ըստ տեսակների և ամրության դասերի, առանց փաթեթվածքի՝ սիլոսներում կամ այլ փակ տարողություններում, իսկ փաթեթավորված վիճակում՝ չոր շինություններում: Չի թույլատրվում տարբեր տեսակների և դասերի ցեմենտների խառնումը, ինչպես նաև աղտոտումը կողմնակի խառնուկներով և խոնավացումը:
Չի թույլատրվում առանց փաթեթվածքի ցեմենտի պահումն ամբարային տիպի պահեստներում:
24. Պահման ժամանակ ցեմենտի պարկերը դասավորում են հատուկ տակդիրների վրա՝ 1,8 մ-ից ոչ ավելի բարձրության վրա:
25. Արտադրողը պետք է երաշխավորի ցեմենտի համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին, դրա փոխադրման և պահման կանոնների պահպանման դեպքում, բայց ոչ ավելի, քան 60 օրվա ընթացքում սկսած բեռնառաքման օրվանից:
ՑԵՄԵՆՏՆԵՐԻ ՄԱԿՆՇՈՒՄԸ
26. Պարկերով փաթեթավորված ցեմենտի մակնշումը կատարվում է յուրաքանչյուր պարկի վրա` ցանկացած մասում: Փափուկ կոնտեյներով փաթեթավորված ցեմենտի մակնշումը կատարվում է պիտակի վրա, որը ներդրվում է փափուկ կոնտեյների վրա գտնվող հատուկ գրպանի մեջ:
27. Մակնշումը պետք է լինի պարզ և դյուրընթեռնելի և պարունակի հետևյալ տվյալները`
ա) արտադրող կազմակերպության անվանումը և ապրանքային նշանը,
բ) ցեմենտի պայմանական նշանագիրը և (կամ) լրիվ անվանումը,
գ) ցեմենտի սեղմման ամրության դասը,
դ) արտադրման տարեթիվը, ամիսը,
ե) փաթեթվածքում ցեմենտի զտաքաշը,
զ) համապատասխանության գնահատման վերաբերյալ տեղեկատվությունը:
(27-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)
28. Յուրաքանչյուր տրանսպորտային միջոց (այդ թվում` առանց փաթեթավորման փոխադրման դեպքում) պետք է ուղեկցվի համապատասխան պիտակով, որտեղ նշվում են սույն տեխնիկական կանոնակարգի 27-րդ կետում սահմանված բոլոր տեղեկությունները, ինչպես նաև ցեմենտի խմբաքանակի համարը և առաքման ամսաթիվը: Պիտակն ամրացվում է տրանսպորտային միջոցին, մատչելի տեղում՝ փոխադրման ժամանակ պիտակի պահպանվածությունն ապահովող ցանկացած ձևով:
Ցեմենտի փաթեթվածքի վրա պետք է նշված լինի «Պահպանել խոնավությունից» նշանը՝ սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնում նախատեսված բեռների մակնշման ստանդարտին համապատասխան:
V. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ գնահատման ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
(վերնագիրը փոփ. 02.04.15 N 356-Ն)
29. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ցեմենտների համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը`
1) պետք է կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա 2 կամ Զ ընթացակարգը.
2) պետք է դնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը ցեմենտների փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` օգտագործվող գովազդային նյութերում:
(29-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)
30. Սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով ցեմենտների նմուշառումն իրականացնում է արտադրողի կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ` տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով, սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտներին համապատասխան: Խմբաքանակի ծավալը չպետք է գերազանցի մեկ սիլոսի տարողությանը:
(30-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)
31. Ցեմենտների նույնականացման գործընթացում ստուգվում են անմիջապես դրանց փաթեթվածքների վրա կատարված մականշվածքի համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթում տրված տեղեկատվությանը:
32. Համապատասխանության գնահատման ընթացակարգերով նախատեսված փորձարկումները պետք է կատարվեն սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող մեթոդները նկարագրող ստանդարտներին համապատասխան: Ցեմենտի բաղադրությունը պետք է որոշվի ցեմենտի արտադրման վայրում ընտրված նմուշով` ըստ վկայագրված մեթոդակարգերի:
(32-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)
33. Սերտիֆիկացում իրականացնող համապատասխանության գնահատման նշանակված մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատ տալու պայմանների պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության պայմանագիր, եթե համապատասխանության գնահատումն իրականացվել է Զ համապատասխանության գնահատման ընթացակարգով:
(33-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)
34. Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ իրականացված համապատասխանության գնահատման ընթացակարգի, բայց 3 տարվանից ոչ ավելի: Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը սահմանվում է՝
ա. համապատասխանության գնահատման Ա 2 ընթացակարգի դեպքում` 12 ամիս,
բ. համապատասխանության գնահատման Զ ընթացակարգի դեպքում` հայտարարագրի և սերտիֆիկատի գործողության ժամկետ է սահմանվում` 36 ամիս:
(34-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)
35. Սերտիֆիկացված ցեմենտների համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում առնվազն տարեկան մեկ անգամ` սույն տեխնիկական կանոնակարգի 33-րդ կետում նշված պայմանագրի հիման վրա:
(35-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)
36. Համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինն իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու:
(36-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)
37. Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը դրա մասին տեղեկացնում է արտադրողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին:
(37-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)
VI. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
38. Ցեմենտների չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
VII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
39. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ցեմենտների համապատասխանության պետական վերահսկողությունն իրականացվում է «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
VIII. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Ստանդարտների նշագիրը և կետերը |
Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի անվանումը |
ԳՕՍՏ 5382 | Ցեմենտներ և ցեմենտի արտադրության նյութեր. Քիմիական անալիզի մեթոդներ |
ԳՕՍՏ 14192 | Մակնշում բեռների |
ԳՕՍՏ 25094 | Հավելույթներ ակտիվ հանքային ցեմենտների համար. Փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ 30108 | Նյութեր և շինվածքներ շինարարական. Բնական ճառագայթաակտիվ նուկլիդների տեսակարար արդյունավետ ակտիվության որոշումը |
ԳՕՍՏ 30744 | Ցեմենտներ. Փորձարկման մեթոդներ բազմաֆրակցիոն ավազի օգտագործմամբ |
(հավելվածը փոփ., խմբ. 02.04.15 N 356-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |