Գլխավոր տեղեկություն
Համար
N 786-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.07.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.07.29/47(1136) Հոդ.663
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.07.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հուլիսի 2015 թվականի N 786-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետում, 11-րդ կետի 5-րդ ենթակետում, որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի «բ» պարբերությունում, 8-րդ կետի 4-րդ ենթակետում «որոշման 1-ին կետի» բառերը փոխարինել «որոշման 2-րդ կետի» բառերով.

2) որոշման N 2 հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով.

«4) Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի նախագահի և նրա տեղակալի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

5) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության պետի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ - նախարարի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

8) Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար-նախարարի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.».

3) որոշման N 3 հավելվածի 11-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարեցվելու) կամ աշխատանքից ազատվելու կամ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո 6 ամսվա ընթացքում.».

4) որոշման N 3 հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Օրենքի հիման վրա կենսաթոշակի չափը հաշվարկելիս` հիմք են ընդունվում`

1) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակելիս՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնի համար սահմանված գործակիցը.

2) Հայաստանի Հանրապետության պետական նախարարի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակելիս՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով Հայաստանի Հանրապետության նախարարի պաշտոնի համար սահմանված գործակիցը.

3) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության վարչության պետի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակելիս՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի, իսկ վարչության պետի տեղակալին կենսաթոշակ նշանակելիս՝ տնօրենի տեղակալի պաշտոնի համար սահմանված գործակիցները.

4) Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի նախագահի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակելիս՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով Հայաստանի Հանրապետության վարչապետի, իսկ նախագահի տեղակալին կենսաթոշակ նշանակելիս՝ փոխվարչապետի պաշտոնի համար սահմանված գործակիցը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար-նախարարի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության պետի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ-նախարարի պաշտոններ զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակելիս՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով Հայաստանի Հանրապետության նախարարի պաշտոնի համար սահմանված գործակիցը:».

5) որոշման N 3 հավելվածի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է պետական պաշտոն զբաղեցրած անձի` աշխատանքի ընդունվելու (պետական և համայնքային պաշտոն զբաղեցնելու կամ այլ վճարովի աշխատանք կատարելու, որպես անհատ ձեռնարկատեր` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, նոտարի պաշտոն զբաղեցնելու) դեպքում աշխատանքի ընդունվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Սույն կետից բացառություն են կազմում այն դեպքերը, երբ պետական պաշտոն զբաղեցրած անձը կատարում է գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք:».

6) որոշման N 3 հավելվածի 37-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին,» բառերը.

7) որոշման N 4 հավելվածի 6-րդ կետում`

ա. «ՀԱ=(ՊԴ+0.04xԴԱՀ)x0.9 բանաձևով» բառերը փոխարինել «ՀԱ=(ՊԴ+0.04xՍxԴԱՀ)x0.9 բանաձևով» բառերով,

բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.

«4) Ս-ն դատախազի, դատավորի և դատախազության քննիչի պաշտոնում աշխատած ժամանակահատվածն է՝ տարիներով:».

8) որոշման N 4 հավելվածի 10-րդ կետում «դրույքաչափին» բառը փոխարինել «դրույքաչափին դասային աստիճանի համար տրվող հավելում և» բառերով.

9) որոշման N 4 հավելվածի 11-րդ կետում`

ա. «ՀԱ=(ՊԴ+0.04xԴԱՀ)-29280-(ՊԴ+0.04xԴԱՀ-120000)x0.26 բանաձևով» բառերը փոխարինել «ՀԱ=(ՊԴ+ԴԱՀ+0.04xՍxԴԱՀ)-29280-(ՊԴ+ԴԱՀ+0.04xՍxԴԱՀ-120000)x0.26 բանաձևով» բառերով,

բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.

«4) Ս-ն հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի կամ քննիչի պաշտոնում աշխատած ժամանակահատվածն է՝ տարիներով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 18

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան