ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2015 թվականի N 1052-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2015 թվականի ինն ամսում հատկացնել 5000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին») հոդվածով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.17 և 12 աղյուսակներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. սեպտեմբերի 17 Երևան |
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.17 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ոչ ֆինանսական ցուցանիշներ | |||||
ինն ամիս |
տարի |
ինն ամիս |
տարի | |||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||||
1. Քաղաքականության միջոցառումներ | ||||||
1.1. Ծառայություններ | ||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը | |||||
1168 |
ԱԾ 07 |
Նկարագրությունը | ||||
Քանակական |
Հանրապետական փառատոների, մրցույթների, ցուցահանդեսների, ստուգատեսների թիվը |
|||||
Մատուցված ծառայության վրա կատարվող ծախս (հազ. դրամ) |
X |
X |
5000.0 |
5000.0 | ||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||
1168-Արվեստի պահպանման և զարգացման ծրագիր | ||||||
Վերջնական արդյունքի նկարագրություն | ||||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) | |
ծրագիրը |
միջոցառումը |
(բաժինը/խումբը/դասը) |
(հազ. դրամ) | |
1168 |
ԾՐԱԳԻՐԸ |
|||
Արվեստի պահպանման և զարգացման ծրագիր |
5000.0 | |||
Ծրագրի նկարագրությունը | ||||
Թատերարվեստի, երաժշտարվեստի, պարարվեստի, կերպարվեստի, ժողարվեստի ոլորտի ծառայություններ | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում | ||||
Քաղաքականության միջոցառումներ. ծառայություններ |
||||
ԱԾ 07 |
Մշակութային միջոցառումների իրականացում |
5000.0 | ||
Մատուցվող ծառայությունների նկարագրությունը | ||||
Ժամանակակից արվեստի պրոպագանդում, տարածում, մատչելիության ապահովում, ՀՀ մարզերում մշակութային կյանքին մասնակցելու, մշակութային արժեքներին հաղորդակցվելու, ունակություններն ու հետաքրքրությունները դրսևորելու, ազատորեն ստեղծագործելու իրավունքների ապահովում, անցյալում ստեղծված, պահպանվող, կիրառվող և բանավոր ճանապարհով փոխանցվող ավանդական մշակութային արժեքների ամբողջության պահպանությանն ուղղված ծառայությունների և մշակույթին նվիրված հեռուստահաղորդաշարերի իրականացում | ||||
Ծառայություն մատուցողի անվանումը | ||||
«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |