ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2015 թվականի N 703-Ա
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 21-ի N 1530-Ն որոշումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լիազորել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության անունից կնքել համաձայնագրեր Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 21-ի N 1530-Ն որոշման 1-ին կետի հիման վրա կնքված վարձակալության պայմանագրերի գործողության ժամկետները մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգելու մասին։
2. Վարձակալության տրամադրվող հողամասերի տարեկան վարձավճարը սահմանել տվյալ հողամասի հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարի չափով։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 29 Երևան |