ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 օգոստոսի 2015 թվականի N 966-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԵՎ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի և 49-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2015 թ. օգոստոսի 19
վարչապետՀ. Աբրահամյան
Երևան
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԵՎ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս ուղևորային, բեռնային, փոստային կամ համակցված մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների (տեխնիկական, ոչ առևտրային, առևտրային, մասնավոր չվերթ և այլն) իրականացման թույլտվություններ տալու գործընթացի ապահովումը, դրանց իրականացման համար պահանջների և պայմանների սահմանումը:
2. Մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցություններ են համարվում առևտրային կամ ոչ առևտրային նպատակով դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս իրականացվող մեկանգամյա օդային փոխադրումները և նշված մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունը ապահովելու նպատակով օդանավի մեկից ավելի թռիչքները:
3. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունները կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ օդային հաղորդակցություն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ՝ գլխավոր վարչություն) կողմից տրված թույլտվության հիման վրա:
II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԵՎ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
4. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողը մեկանգամյա ոչ կանոնավոր կամ օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձը (այսուհետ՝ հայտատու) մեկանգամյա ոչ առևտրային ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություն ստանալու համար չվերթի իրականացման ժամից առնվազն 48 ժամ առաջ գլխավոր վարչություն է ներկայացնում կամ ուղարկում հայտ (հեռագրի, էլեկտրոնային փոստի, հատուկ ավիացիոն կապի կամ հեռապատճենի միջոցով)՝ սույն կարգի N 1 ձևով սահմանված տեղեկատվությամբ:
5. Մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվության համար հայտատուն հայտին կից գլխավոր վարչություն է ներկայացնում նաև ուղևորների, ուղեբեռների, բեռների և երրորդ անձանց ապահովագրության վկայականները:
6. Եթե օդային փոխադրումը հրատապ է և հայտատուն չի կարող պահպանել սույն կարգի 4-րդ կետում նշված ժամկետը, ապա հայտատուն պետք է սույն կարգի 4-րդ կետում նշված կապի որևէ միջոցով նշի հայտը սահմանված ժամկետներում չներկայացնելու հիմնավոր պատճառաբանությունը:
7. Անհրաժեշտության դեպքում հայտն անհապաղ համաձայնեցվում է գլխավոր վարչության պատասխանատու ստորաբաժանումների հետ՝ իրենց իրավասությունների շրջանակում ուսումնասիրելու և մեկօրյա ժամկետում եզրակացություն ներկայացնելու նպատակով:
8. Հայտը սույն կարգի պահանջներին չհամապատասխանելու դեպքում դրա մասին տեղեկացվում է գլխավոր վարչության՝ թույլտվության տրամադրման կամ մերժման իրավասություն ունեցող պաշտոնատար անձին: Այդ դեպքում հայտատուին տրամադրվում է դիտողությունների ցանկը՝ հայտը գլխավոր վարչություն մուտքագրվելուց հետո 12 ժամվա ընթացքում: Հայտատուն իր թռիչքն իրականացնելու ժամկետից առնվազն 12 ժամ առաջ պետք է վերացնի կամ շտկի այդ թերությունները՝ դրա մասին գրավոր տեղեկացնելով գլխավոր վարչությանը: Համապատասխանության դեպքում օդանավ շահագործողին տրվում է մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցության թույլտվություն (հեռագրի, էլեկտրոնային փոստի, հատուկ ավիացիոն կապի կամ հեռապատճենի միջոցով)՝ համաձայն N 2 ձևի:
9. Հայտը մերժվում է, եթե՝
1) չեն պահպանվել սույն կարգի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերի դրույթները.
2) ներկայացված փաստաթղթերը ակնհայտ կեղծ են կամ ներկայացված տեղեկությունները թերի, եթե հայտի և կից տեղեկությունների թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվել կամ շտկվել.
3) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին:
10. Հայտի մերժման դեպքում դրա մասին հայտատուն նույն օրը տեղեկացվում է համապատասխան գրավոր ծանուցմամբ, որի մեջ նշվում են մերժման պատճառները:
11. Հայտը չի կարող թողնվել անհետևանք կամ մերժվել աննպատակահարմարության պատճառաբանությամբ:
12. Սույն բաժնում նշված հայտերի քննարկման և համաձայնեցման ընթացքում հաշվի են առնվում դրանց համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, իսկ դրանց բացակայության դեպքում՝ միջազգային օդային հաղորդակցությունները կարգավորող նորմատիվ ակտերի դրույթներին:
III. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
13. Մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների թույլտվությունների տրամադրման կամ մերժման իրավասություն ունեցող գլխավոր վարչության պաշտոնատար անձանց ցուցակը հաստատվում է գլխավոր վարչության պետի հրամանով:
14. Գլխավոր վարչության կողմից տրված չվերթերի իրականացման թույլտվությունները գործում են տալու պահից 48 ժամ:
15. Մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման ընթացակարգերի վերաբերյալ հակիրճ տեղեկությունները գլխավոր վարչության կողմից պարբերաբար հրապարակվում են գլխավոր վարչության «www.aviatiօո.am» պաշտոնական ինտերնետային կայքում:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Ձև N 1
Form 1
Հ Ա Յ Տ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ
ЗАЯВКА
НА ПОЛУЧЕНИЕ РАЗРЕШЕНИЯ ЭКСПЛУАТАНТАМИ ВОЗДУШНЫХ СУДОВ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ ДЛЯ ВЫПОЛНЕНИЯ РАЗОВЫХ НЕРЕГУЛЯРНЫХ ВОЗДУШНЫХ ПЕРЕВОЗОК
APPLICATION
ON OBTAINING PERMISSION FOR OPERATION OF SINGLE NON-SCHEDULED AIR TRANSPORTATION BY ARMENIAN AIR OPERATORS
1. Օդանավ շահագործողի անվանումը, գտնվելու վայրը, կապի բոլոր միջոցների համարները
Наименование эксплуатанта воздушного судна, местонахождение, номера всех средств связи
Name of the air operator, place of business, all numbers of communication
___________________________________________________________________________________________
2. Չվերթի համարը
Номер рейса
Flight number
___________________________________________________________________________________________
3. Օդանավի տիպը, ազգային և գրանցման նիշերը, առավելագույն թռիչքային քաշը
Тип, национальный и регистрационный знаки воздушного судна, максимальный взлетный вес
Aircraft type, nationality and registration marks, maximum take of weight (MTOW)
___________________________________________________________________________________________
4. Չվերթի նպատակը
Цель полета
Purpose of flight
___________________________________________________________________________________________
5. Փոխադրումների տեսակը (ուղևորային, բեռնային, համակցված և այլն)
Тип перевозок (пассажирский, грузовой, комбинированный и т.д.)
Type of traffic (Passengers, cargo, combined, etc.)
____________________________________________________________________
6. Չվերթի երթուղին, թռիչքի կատարման ամսաթիվը և ժամերը, թռիչք/վայրէջքի աերոդրոմները
Маршрут полета, дата и время выполнения, аэродромы вылета/прилета,
Flight route, date and time of flight operation, departure/arrival aеrodrome
___________________________________________________________________________________________
7. Օդանավի բեռնվածությունը (ուղևորների թիվը, անունները, ազգանունները, բեռի քաշը և բնույթը)
Загрузка воздушного судна (число пассажиров, имя, фамилия, вес и характер груза)
Load of the aircraft (number of passengers, their names, surnames; weight and nature of cargo)
___________________________________________________________________________________________
Ձև N 2
Form 2
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ 000/00
PERMISSIՕN 000/00
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՕԴԱՆԱՎ
ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
FOR OPERATION OF SINGLE NON-SCHEDULED AIR TRANSPORTATION BY ARMENIAN AIR OPERATORS
Օդանավ շահագործողը ____________________________________________________________ | |||
Փոխադրման կատարման ամսաթիվը և ժամերը__________________________________________
___ __________ 20___ թ. |