ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2015 թվականի N 954-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արալեզի համայնքի Ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշահամալիրի կառուցապատման 2-րդ փուլի աշխատանքների ավարտման նպատակով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արալեզի համայնքին սուբվենցիա տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին 2015 թվականի ինն ամսում հատկացնել 15,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2015 թ. օգոստոսի 19 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան
Հավելված |
Աղյուսակ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.50 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||||||||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||||||||||||
ինն ամիս |
տարի |
ինն ամիս |
տարի | |||||||||||||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||||||||||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Նկարագրությունը | |||||||||||||||
1047 |
ԾՏ02 | |||||||||||||||
Շահառուների քանակը |
1. Տրանսֆերտ ստացող |
1 |
1 |
|||||||||||||
Գումարը (հազ. դրամ) |
X |
X |
15,000.0 |
15,000.0 | ||||||||||||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
||||||||||||||||
Շահառուների ընտրության չափանիշները | ||||||||||||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||||||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||||||||||||||
Համայնքներում կյանքի ստանդարտների բարելավում |
Աղյուսակ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
ՀՀ Արարատի մարզպետարան
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
Ցուցանիշների փոփոխությունը | |||
ծրագիրը |
միջոցառումը |
(բաժինը/խումբը/դասը) | ||||
1047 |
ԾՐԱԳԻՐ |
|||||
Աջակցություն ՀՀ Արարատի մարզի Արալեզի համայնքի Ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշահամալիրի կառուցապատման 2-րդ փուլի աշխատանքների ավարտման համար (ՀՀ Արարատի մարզպետարան) |
15,000.0 | |||||
Ծրագրի նկարագրությունը |
||||||
Աջակցություն ՀՀ Արարատի մարզի Արալեզի համայնքի Ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշահամալիրի կառուցապատման 2-րդ փուլի աշխատանքների ավարտման համար |
||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
||||||
Համայնքում կյանքի ստանդարտների բարելավում |
||||||
Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ |
||||||
ԾՏ02 |
ՀՀ Արարատի մարզի Արալեզի համայնքի Ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշահամալիրի կառուցապատման 2-րդ փուլի աշխատանքների ավարտման համար (ՀՀ Արարատի մարզպետարան) |
15,000.0 | ||||
Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը |
||||||
ՀՀ Արարատի մարզի Արալեզի համայնքի Ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշահամալիրի կառուցապատման 2-րդ փուլի աշխատանքների ավարտման համար |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |