ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2015 թվականի N 808-Ն
ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում ներկայացված գնման գործարքների վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման N 1 հավելվածի 74-րդ և 75-րդ կետերով սահմանված պահանջները:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել սույն որոշման հավելվածում ներկայացված գնման գործընթացների մասով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջվող հաշվետվությունները:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի պետին և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել սույն որոշման հավելվածում ներկայացված գնման գործընթացների մասով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջվող հաշվետվությունները:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հաշվետվություններն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաշվառել նշված գնման գործարքները:
Հայաստանի Հանրապետության 2015 թ. հուլիսի 27 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան
Հավելված |
ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Պետական կառավարման մարմինը |
Գնման առարկան |
Գնման առարկայի արժեքը (դրամ) |
ՀՀ արդարադատության նախարարություն |
ավիատոմսերի ձեռքբերում |
1,158,583 |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
ավիատոմսերի ձեռքբերում |
1,978,934 |
ՀՀ ազգային անվտանգության խորհուրդ |
ավիատոմսերի ձեռքբերում |
513,540 |
ՀՀ դատախազություն |
ավիատոմսերի ձեռքբերում |
168,126 |
ՀՀ կառավարության աշխատակազմ |
ավիատոմսերի ձեռքբերում |
3,636,964 |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
ավիատոմսերի ձեռքբերում |
638,325 |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
ավիատոմսերի ձեռքբերում |
19,700,279 |
ՀՀ արտաքին գործերի նախարարության |
ավիատոմսերի ձեռքբերում |
734,180 |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
ավիատոմսերի ձեռքբերում |
462,833 |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
ավիատոմսերի ձեռքբերում |
937,558 |
ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն |
ավիատոմսերի ձեռքբերում |
2,029,424 |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
ավիատոմսերի ձեռքբերում |
2,189,438 |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
ավիատոմսերի ձեռքբերում |
2,934,000 |
ՀՀ քննչական կոմիտե |
ավիատոմսերի ձեռքբերում |
204,000 |
ՀՀ կառավարության աշխատակազմ |
ավիատոմսերի ձեռքբերում |
568,100 |
Ընդամենը |
37,854,284 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |