ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2015 թվականի N 799-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 625-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հողերի օգտագործման սխեմաների մշակման ու հաստատման կարգը հաստատելու մասին» N 625-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը.
2) որոշմամբ հաստատված` հողերի օգտագործման սխեմաների մշակման ու հաստատման կարգի`
ա. 3-րդ կետը «այդ թվում՝» բառերից հետո լրացնել «սույն կարգի 9-րդ կետով սահմանված դեպքերում՝» բառերով,
բ. 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ավագանու կողմից առաջադրանքի նախագծին հավանություն չտրվելու դեպքում համայնքի ղեկավարը մերժման հիմքերը վերացնելուց հետո (եթե հնարավոր է դրանք վերացնել) 10 աշխատանքային օրվա ընթացքում առաջադրանքը կրկին ներկայացնում է ավագանու քննարկմանը` սույն կետով սահմանված կարգով:»,
գ. 17-րդ կետը «կազմակերպությունների ցանկը» բառերից հետո լրացնել «կառավարման մարմինների կողմից համաձայնեցումն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
դ. 21-րդ կետը «հավանության արժանանալուց հետո» բառերից հետո լրացնել «մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
ե. 24-րդ կետը «ավարտից հետո» բառերից հետո լրացնել «մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
զ. 26-րդ կետը «որից հետո» բառերից հետո լրացնել «հասարակական քննարկման արդյունքում արված դիտողությունների ու առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտության դեպքում, երեք աշխատանքային օրվա ընթացքում լրամշակում է» բառերով,
է. 26-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Փորձաքննության բացասական եզրակացության դեպքում սխեման համարվում է մերժված:»,
ը. 31-րդ կետը «ավագանին» բառից հետո լրացնել «սխեման ներկայացնելուց հետո», իսկ «հաստատում է սխեման» բառերից հետո՝ «, եթե սխեմայի վերաբերյալ համալիր փորձաքննության եզրակացությունը և մարզպետի կողմից տրված եզրակացությունը դրական են, սխեման համաձայնեցված է մարզպետի, շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ, և պահպանված են սույն կարգով սահմանված պահանջները» բառերով.
3) ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված կարգի N 2 հավելվածի «ժ» ենթակետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հուլիսի 24 Երևան |