Գլխավոր տեղեկություն
Համար
N 1251-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (04.07.2015-08.12.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.10.06/48(782) Հոդ.1113
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.09.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 սեպտեմբերի 2010 թվականի N 1251-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ, ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ԵՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԵՐԸ, «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1853-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1041-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 19.03.14 N 343-Ն)

 

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» և «ժբ» կետերի, 13-րդ հոդվածի 1-ին և 24-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 19.03.14 N 343-Ն)

1. Սահմանել՝

1) պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) տրանսպորտային միջոցի պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը` համաձայն N 3 հավելվածի.

4) տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը` համաձայն N 4 հավելվածի.

5) միաժամանակ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցում և պետական հաշվառում իրականացնելու համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը` համաձայն N 5 հավելվածի.

6) տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի ձևը՝ համաձայն N 6 հավելվածի.

7) տրանսպորտային միջոցի հաշվառման ազգային վկայագրի ձևը և նկարագիրը՝ համաձայն N 7 հավելվածի.

8) տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի ձևը և նկարագիրը՝ համաձայն N 8 հավելվածի.

9) «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի ձևը՝ համաձայն N 9 հավելվածի.

10) «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը՝ համաձայն N 10 հավելվածի.

11) հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները` համաձայն N 11 հավելվածի.

12) տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը՝ համաձայն N 12 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 19.03.14 N 343-Ն)

2. Սահմանել, որ եթե «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և սույն որոշմամբ սահմանված տրանսպորտային միջոցների պետական հաշվառման գործողությունները կատարվում են միաժամանակ, ապա դրանք իրականացվում են որպես մեկ միասնական գործողություն, որի դեպքում ներկայացվում են սույն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված ցանկով նախատեսված փաստաթղթերը:

3. Սահմանել, որ`

1) սույն որոշմամբ սահմանված կարգով չհաշվառվելու (միայն տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով գրանցվելու), տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանվելու, ինչպես նաև խոտանման հիմքով տրանսպորտային միջոցը հաշվառումից հանվելու դեպքում համապատասխան տրանսպորտային միջոցը համարվում է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով պետական հաշվառումից հանված (չհաշվառված).

2) տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով գրանցելու, սակայն չհաշվառելու դեպքում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) տրանսպորտային միջոցը կայանման վայր տեղափոխելու համար տրվում են մեկօրյա ժամկետով «ժամանակավոր» համարանիշեր.

3) տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցված, սակայն չհաշվառված տրանսպորտային միջոցը պետական գրանցումից հանելու կամ հաշվառման ներկայացնելու նպատակով տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) տրանսպորտային միջոցը կայանման վայրից տեղափոխելու համար տրվում են մեկօրյա ժամկետով «ժամանակավոր» համարանիշեր` տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի հիման վրա:

(3-րդ կետը խմբ. 21.04.11 N 618-Ն, փոփ. 15.03.12 N 306-Ն)

3.1. Սահմանել, որ ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումները, տրանսպորտային միջոցի պետական գրանցման և պետական հաշվառման գործողություններ կատարելիս, տվյալ գործողության կատարմանը նախորդող ժամանակահատվածի համար ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագրի կամ կտրոնի առկայությունը չեն ստուգում:

(3.1-ին կետը լրաց. 15.03.12 N 306-Ն)

3.2. Սահմանել, որ`

1) որոշման N 11 հավելվածում նշված՝ 4-րդ, 5-րդ, 11-րդ և 12-րդ տեսակների հաշվառման համարանիշերը հատկացվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից.

2) որոշման N 11 հավելվածում նշված՝ 22-րդ, 22.1-ին, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ, 29.2-րդ և 29.3-րդ տեսակների հաշվառման համարանիշերը հատկացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից.

3) որոշման N 11 հավելվածում նշված մյուս տեսակների հաշվառման համարանիշերը հատկացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից:

(3.2-րդ կետը լրաց. 19.03.14 N 343-Ն)

3.3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին պատկանող հափշտակված տրանսպորտային միջոցները՝ հետախուզում հայտարարվելու դեպքում սահմանված կարգով ժամանակավոր (մինչև հայտնաբերումը) դուրս են գրվում տվյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ կազմակերպության հաշվեկշռից:

(3.3-րդ կետը լրաց. 04.06.15 N 621-Ն)

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում հաստատել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգի 11-րդ կետով, 12-րդ կետի 7-րդ ենթակետով, 16-րդ կետի 7-րդ ենթակետով, 20-րդ և 24-րդ կետերով, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետի 10-րդ ենթակետով սահմանված կարգի 8-րդ և 13-րդ կետերով նախատեսված վարչական ակտի, մատյանների, հաշվառման քարտի և տեղեկանքների ձևերը:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1853-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերն ու 2007 թվականի oգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետություն ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցներին հաշվառման փաստաթղթեր և հաշվառման համարանիշեր չտրամադրելու դեպքերը սահմանելու մասին» N 1041-Ն որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

7. Սույն որոշմամբ սահմանված ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոն ներկայացնելու վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

8. (կետն ուժը կորցրել է  15.03.12 N 306-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 29
Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման

Ց Ա Ն Կ

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

1. Պետական գրանցման ենթակա են Հայաստանի Հանրապետության ընդհանուր oգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված`

1) 50 սմ3 և ավելի բանվորական ծավալով շարժիչ կամ 3 կՎտ-ից ավելի հզորությամբ էլեկտրական շարժիչ ունեցող և 50 կմ/ժ և ավելի առավելագույն արագություն զարգացնող`

ա. մոտոցիկլները,

ա1. տրիցիկլերը և քվադրոցիկլերը,

բ. թեթև մարդատար ավտոմոբիլները,

գ. բեռնատար ավտոմոբիլները,

դ. ավտոբուսները.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված տրանսպորտային միջոցների կցորդները (կիսակցորդները):

(1-ին կետը լրաց. 21.04.11 N 618-Ն)

2. Սույն ցանկի 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցներից բացառություն են կազմում (չեն գրանցվում)`

1) մրցարշավային տրանսպորտային միջոցները.

2) ընդհանուր oգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից դուրս` փակ տարածքներում շահագործվող տրանսպորտային միջոցները.

3) առանձին մասերից և պահեստամասերից հավաքված (բացառությամբ ինքնաշեն) տրանսպորտային միջոցները.

4) ճանապարհային ոստիկանությունում գրանցված, հաշվառված և գրանցումից, հաշվառումից չհանված տրանսպորտային միջոցները (միայն սեփականության իրավունքի մասով):

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության համար նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ քաղաքացիական իրավունքի սուբյեկտ հանդիսացող անձանց սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցների պետական հաշվառման, տրանսպորտային միջոցները հաշվառումից ժամանակավոր հանելու և հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցների հաշվառումը վերականգնելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցների հաշվառման միջազգային վկայագիր տալու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով տրանսպորտային միջոցների հաշվառման գործողություններ են համարվում տրանսպորտային միջոցների (բացառությամբ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծվածների)`

1) հաշվառումը.

2) վերահաշվառումը.

3) հաշվառումից հանումը:

3. Հաշվառման գործողությունները, անկախ տրանսպորտային միջոցի կամ դրա սեփականատիրոջ հաշվառման վայրից, կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) վարչական մասի և տարածքային հաշվառման-քննական բոլոր ստորաբաժանումների (այսուհետ` հաշվառման ստորաբաժանումներ) կողմից, ընդ որում, տրանսպորտային միջոցի օտարման կամ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի այլ փոփոխման դեպքերում տրանսպորտային միջոցը նախկին սեփականատիրոջ անվամբ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պետական գրանցումից և սույն կարգով սահմանված կարգով հաշվառումից հանվում է նոր սեփականատիրոջ սեփականության իրավունքը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով գրանցելու հետ միաժամանակ` նույն հաշվառման ստորաբաժանման կողմից:

4. Տրանսպորտային միջոցները հաշվառվում են տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականում նշված սեփականատերերի անվամբ՝ բացառությամբ իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքներին սեփականության իրավունքով պատկանող, սակայն դրանց կողմից ստեղծված իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունների (հիմնարկ, պետական մարմին, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպություններ) կողմից շահագործվող տրանսպորտային միջոցների, որոնք հաշվառվում են դրանք շահագործող կազմակերպությունների անվանմամբ (բացի ֆիզիկական անձանցից՝ մյուս սուբյեկտները, այսուհետ` կազմակերպություններ), ինչպես նաև ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալությամբ տրվող տրանսպորտային միջոցների, որոնք հաշվառվում են վարձակալի անվամբ:

5. Ֆիզիկական անձի անվամբ տրանսպորտային միջոցը հաշվառվում է ըստ նրա հաշվառման վայրի, իսկ դրա բացակայության դեպքում` ըստ ժամանակավոր հաշվառման վայրի, իսկ վերջինիս բացակայության դեպքում` ըստ փաստացի բնակության վայրի:

6. Կազմակերպության անվանմամբ տրանսպորտային միջոցը հաշվառվում է ըստ դրա գտնվելու վայրի, իսկ կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների տրանսպորտային միջոցները` կազմակերպության անվանմամբ` որպես գտնվելու վայր նշելով առանձնացված ստորաբաժանման գտնվելու վայրը:

7. Անհատ ձեռնարկատերերին պատկանող տրանսպորտային միջոցները հաշվառվում են որպես ֆիզիկական անձանց անվամբ հաշվառվող տրանսպորտային միջոցներ:

8. Հաշվառման ստորաբաժանումների իրավասու պաշտոնատար անձինք պարտավոր են օժանդակել և աջակցություն ցույց տալ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին), ինչպես նաև հնարավորություն ընձեռել ծանոթանալու հաշվառման գործողությունների ընթացակարգին անմիջական առնչություն ունեցող իրավական ակտերին կամ փաստաթղթերին, իսկ հաշվառման գործողությունների կատարումը մերժելու դեպքում` նաև մերժելու մասին որոշումներ ընդունելու հիմքերին:

9. Եթե հաշվառման գործողություն կատարելու համար ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն, ապա հաշվառման ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձը դրանք մատնացույց է անում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին)` հնարավորություն տալով համալրելու դրանք:

10. Հաշվառման գործողությունների կատարումը մերժվում է, եթե`

1) տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցված չէ (բացառությամբ հաշվառումից հանելու դեպքերի).

2) տրանսպորտային միջոցն առանց իրավասու մարմնի տված թույլտվության վերասարքավորված է.

3) փաստաթղթերի բնօրինակների փոխարեն ներկայացված են դրանց` նոտարի կամ դրանք տված մարմնի կողմից չհաստատված պատճենները.

4) ներկայացված չեն տրանսպորտային միջոցը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման N 3 կամ N 5 հավելվածով նախատեսված փաստաթղթերը.

5) առկա է տրանսպորտային միջոցի իրական և փաստաթղթային տվյալների անհամապատասխանություն.

6) տրանսպորտային միջոցը կամ դրա համարակիր մասերից մեկը գտնվում է հետախուզման մեջ.

7) եթե արգելադրում է կիրառվել հաշվառման գործողությունների կատարման նկատմամբ.

8) մեկից ավելի սեփականատերերի առկայության դեպքում բացակայում է նրանց համաձայնությունը տրանսպորտային միջոցը նրանցից մեկի անվամբ հաշվառելու համար:

11. Հաշվառման գործողությունների կատարումը մերժվելու դեպքում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին), նրա ցանկությամբ, նույն օրը տրվում է հաշվառման գործողության կատարումը մերժելու մասին գրավոր վարչական ակտ (որոշում), որում նշվում է մերժման իրավական հիմքը:

 

II. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

12. Տրանսպորտային միջոցը հաշվառվում է հաշվառման ստորաբաժանման «զննության կայան-վճարման վայր-սպասարկման սրահ-փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահ» հոսքագծի եղանակով` հետևյալ ընթացակարգով`

1) զննության կայանում`

ա. ստուգվում են տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը (եթե դա ներկայացնելը պարտադիր է) և ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոնի կամ պայմանագրի առկայությունն ու դրա համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված պահանջներին,

բ. տրանսպորտային միջոցի իրական տվյալները համեմատվում են փաստաթղթային տվյալների հետ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման NN 3 և 5 հավելվածների 3-րդ կետերով սահմանված դեպքերի),

գ. տրանսպորտային միջոցի և ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոնի կամ պայմանագրի տվյալները մուտքագրվում են համակարգչային շտեմարան, ստուգվում է տրանսպորտային միջոցի նույնացման համարի, թափքի և հենասարքի (ամրաշրջանակի) տվյալների առկայությունը հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների և դրանց համարակիր մասերի շտեմարանում,

դ. տպագրվում է տրանսպորտային միջոցի տվյալների մասին արձանագրություն, որում նշվում են վճարման ենթակա տուրքերի և վճարների տեսակներն ու չափերը.

2) վճարման վայրում սեփականատիրոջ կողմից վճարվում են տուրքերն ու վճարները, և վճարման անդորրագրերը՝ մյուս փաստաթղթերի հետ միասին, ներկայացվում են սպասարկման սրահի աշխատողին.

3) սպասարկման սրահում`

ա. ստուգվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ներկայացուցչի) և տրանսպորտային միջոցը ձեռք բերող անձի (ներկայացուցչի) ինքնությունը` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի միջոցով,

բ. հատկացվում են հերթական կամ վճարովի հաշվառման համարանիշեր (բացառությամբ սույն կարգի 14-րդ կետով նախատեսված դեպքերի),

գ. հաշվառման տվյալները մուտքագրվում են տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարան, և լրացվում է տրանսպորտային միջոցի հաշվառման էլեկտրոնային քարտ,

դ. հաշվառման համարանիշերը տրվում են սեփականատիրոջը (ներկայացուցչին)՝ բացառությամբ սույն կարգի 19-րդ կետով նախատեսված դեպքերի,

ե. վերադարձվում են անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը (եթե այն ներկայացվել է) և վճարման անդորրագրերը («ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ Է» բառով դրոշմակնքումից հետո),

զ. փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահին համակարգչով տրվում է հաշվառման վկայագրի տպագրման պատվեր.

4) փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահում`

ա. տպագրվում է հաշվառման վկայագիրը,

բ. սեփականատերը (ներկայացուցիչը) ցանկացած ժամանակ կարող է ստանալ հաշվառման վկայագիրը:

 

III. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

13. Տրանսպորտային միջոցը վերահաշվառվում է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականում նշված տվյալների (սեփականատիրոջ անձնագրային տվյալներից անվան, ազգանվան, ֆիզիկական անձանց հաշվառման (եթե տրանսպորտային միջոցը հաշվառված է ըստ նրա բնակության վայրի, ապա` նաև բնակության) վայրի կամ կազմակերպության գտնվելու վայրի, տրանսպորտային միջոցի թափքի կամ այլ համարակիր մասերի համարների), ինչպես նաև թափքի (խցիկի) գույնի կամ համարանիշերի փոփոխության կամ տրանսպորտային միջոցի վերասարքավորման դեպքում:

14. Ֆիզիկական անձանց հաշվառման վայրի կամ կազմակերպության գտնվելու վայրի փոփոխության հետ կապված՝ տրանսպորտային միջոցի վերահաշվառման դեպքում հաշվառման համարանիշերը, տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ներկայացուցչի) ցանկությամբ, կարող են չհանձնվել և հաշվառման ժամանակ չփոխանակվել:

15. Տրանսպորտային միջոցը վերահաշվառվում է հաշվառման ստորաբաժանման «զննության կայան-վճարման վայր-սպասարկման սրահ-փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահ» հոսքագծի եղանակով` հետևյալ ընթացակարգով`

1) զննության կայանում`

ա. ստուգվում են տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը (եթե դա ներկայացնելը պարտադիր է) և ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոնի կամ պայմանագրի առկայությունն ու դրա համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված պահանջներին,

բ. տրանսպորտային միջոցի իրական տվյալները համեմատվում են փաստաթղթային տվյալների հետ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման NN 3 և 5 հավելվածների 3-րդ կետերով սահմանված դեպքերի),

գ. տրանսպորտային միջոցի և ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոնի կամ պայմանագրի տվյալները մուտքագրվում են համակարգչային շտեմարան, ստուգվում է տրանսպորտային միջոցի նույնացման համարի, թափքի և հենասարքի (ամրաշրջանակի) տվյալների առկայությունը հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների ու դրանց համարակիր մասերի շտեմարանում,

դ. տպագրվում է տրանսպորտային միջոցի տվյալների մասին արձանագրություն, որում նշվում են վճարման ենթակա տուրքերի և վճարների տեսակներն ու չափերը.

2) վճարման վայրում սեփականատիրոջ կողմից վճարվում են տուրքերն ու վճարները, և վճարման անդորրագրերը՝ մյուս փաստաթղթերի հետ միասին, ներկայացվում են սպասարկման սրահի աշխատողին.

3) սպասարկման սրահում`

ա. ստուգվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ներկայացուցչի) ինքնությունը` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի միջոցով,

բ. հատկացվում են հերթական կամ վճարովի հաշվառման համարանիշեր, եթե վերահաշվառման ժամանակ կատարվում է համարանիշերի փոփոխություն,

գ. վերահաշվառման տվյալները մուտքագրվում են տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարան, և փոփոխություններ են կատարվում տրանսպորտային միջոցի հաշվառման էլեկտրոնային քարտում,

դ. տպագրվում և հատկացվում է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական (եթե այն փոփոխվել է),

ե. հաշվառման համարանիշերը տրվում են սեփականատիրոջը (ներկայացուցչին), եթե հատկացվել են հաշվառման համարանիշեր,

զ. վերադարձվում են անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը (եթե այն վերահաշվառման արդյունքում չի փոփոխվել) և վճարման անդորրագրերը («ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ Է» բառով դրոշմակնքումից հետո),

է. փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահին համակարգչով տրվում է հաշվառման վկայագրի տպագրման պատվեր.

4) փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահում`

ա. տպագրվում է հաշվառման վկայագիրը,

բ. սեփականատերը (ներկայացուցիչը) ցանկացած ժամանակ կարող է ստանալ հաշվառման վկայագիրը:

 

IV. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

16. Տրանսպորտային միջոցը հաշվառումից հանվում է`

1) տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ փոփոխության դեպքում.

2) տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետության տարածքից մշտապես արտահանելու դեպքում.

3) տրանսպորտային միջոցի խոտանման դեպքում:

17. Տրանսպորտային միջոցը հաշվառումից հանվում է հաշվառման ստորաբաժանման «զննության կայան-վճարման վայր-սպասարկման սրահ» հոսքագծի եղանակով` հետևյալ ընթացակարգով`

1) զննության կայանում`

ա. ստուգվում են տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը չի կատարվել ճանապարհային ոստիկանությունում) կամ ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթը,

բ. տրանսպորտային միջոցի իրական տվյալները համեմատվում են փաստաթղթային տվյալների հետ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման NN 3 և 5 հավելվածների 3-րդ կետերով սահմանված դեպքերի),

գ. տրանսպորտային միջոցի տվյալները մուտքագրվում են համակարգչային շտեմարան, ստուգվում է տրանսպորտային միջոցի նույնացման համարի, թափքի և հենասարքի (ամրաշրջանակի) տվյալների առկայությունը հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների ու դրանց համարակիր մասերի շտեմարանում,

դ. տպագրվում է տրանսպորտային միջոցի տվյալների մասին արձանագրություն, որում նշվում են վճարման ենթակա տուրքերի և վճարների տեսակներն ու չափերը.

2) վճարման վայրում սեփականատիրոջ կողմից վճարվում են տուրքերն ու վճարները, և վճարման անդորրագրերը՝ մյուս փաստաթղթերի հետ միասին, ներկայացվում են սպասարկման սրահի աշխատողին.

3) սպասարկման սրահում`

ա. ստուգվում են տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ներկայացուցչի) ինքնությունը` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի միջոցով, և տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու իրավասությունը,

բ. հատկացվում են «տարանցիկ» («ժամանակավոր») համարանիշեր` բացառությամբ սույն կարգի 14-րդ կետում և 16-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքերի, ինչպես նաև՝ այն դեպքերի, երբ, սեփականատիրոջ փոփոխությամբ պայմանավորված, տրանսպորտային միջոցը հաշվառումից հանվում է հաշվառման հետ միաժամանակ),

գ. հաշվառումից հանելու տվյալները մուտքագրվում են տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարան, և փոփոխություններ են կատարվում տրանսպորտային միջոցի հաշվառման էլեկտրոնային քարտում,

դ. տպագրվում և հատկացվում է հաշվառումից հանելու մասին տեղեկանք,

ե. «տարանցիկ» («ժամանակավոր») համարանիշերը տրվում են հաշվառումից հանող անձին,

զ. վերադարձվում են անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը և վճարման անդորրագրերը («ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ Է» բառով դրոշմակնքումից հետո):

18. Հաշվառումից հանելիս, բացառությամբ սույն կարգի 14-րդ կետում նշված դեպքերի, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը հանձնվում են հաշվառման ստորաբաժանում, և դրանց փոխարեն տրվում են`

1) տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ փոփոխության դեպքում, երբ տրանսպորտային միջոցը հաշվառվելու է այլ մարմինների կողմից` «ժամանակավոր» համարանիշեր` 15 օր ժամկետով.

2) տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետության տարածքից մշտապես արտահանելու դեպքում` «տարանցիկ» համարանիշեր:

19. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող անձանց դեղին հիմնագույնի համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցներ օտարվելու դեպքում դեղին հիմնագույնի համարանիշերը, նախկին սեփականատիրոջ համաձայնությամբ, չեն հանձնվում հաշվառման ստորաբաժանում, իսկ ի պահ հանձնված հիմնական համարանիշերը համարվում են հանձնված:

(19-րդ կետը փոփ. 04.06.15 N 621-Ն)

 

V. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

20. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (ներկայացուցիչը) տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու համար հաշվառման ստորաբաժանում է հանձնում հաշվառման վկայագիրն ու հաշվառման համարանիշերը: Այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցի սեփականատերը Հայաստանի Հանրապետությունում չէ, կամ նրա բնակության վայրը հայտնի չէ, տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու համար հաշվառման վկայագիրն ու հաշվառման համարանիշերը կարող է հանձնել ցանկացած շահագրգիռ անձ` հայտնելով սեփականատիրոջ կողմից դրանք չհանձնելու պատճառները:

21. Տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու համար հաշվառման վկայագիրն ու հաշվառման համարանիշերը չեն ներկայացվում, եթե`

1) տրանսպորտային միջոցը, հափշտակվելու հետ կապված, գտնվում է հետախուզման մեջ.

2) դատարանի որոշմամբ տրանսպորտային միջոցի օգտագործումն արգելված է կամ իրավասու պետական մարմնի կողմից տրանսպորտային միջոցի օգտագործման նկատմամբ կիրառվել է արգելանք, կամ տրանսպորտային միջոցը գտնվում է կալանքի տակ:

22. Տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու տվյալները մուտքագրվում են տրանսպորտային միջոցների հաշվառման շտեմարան, և տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) տրվում է հաշվառումից ժամանակավոր հանելու մասին տեղեկանք:

23. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (ներկայացուցիչը) հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցի հաշվառումը վերականգնելու համար հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու մասին տեղեկանքը:

24. Հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցի հաշվառումը վերականգնելու տվյալները մուտքագրվում են տրանսպորտային միջոցների հաշվառման շտեմարան, և տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) վերադարձվում են հաշվառման վկայագիրն ու հաշվառման համարանիշերը:

 

VI. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳԻՐ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

25. Տրանսպորտային միջոցների հաշվառման միջազգային վկայագիր ստանալու համար անձը հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում`

1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ.

2) հաշվառման վկայագիր.

3) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթ:

26. Տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագիր տալու համար հաշվառման ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձը տվյալները մուտքագրում է համակարգչային շտեմարան, լրացնում տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագիր և այն նույն օրը տալիս տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին):

 

VII. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

27. Տրանսպորտային միջոցները մինչև 18 տարեկան կամ անգործունակ ճանաչված քաղաքացիների անվամբ հաշվառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով՝ նրանց օրինական ներկայացուցիչների դիմումների հիման վրա:

28. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված (ռեզիդենտ) դիվանագիտական առաքելություններին, միջազգային կազմակերպություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին պատկանող տրանսպորտային միջոցները հաշվառվում են այդ կազմակերպությունների անվանմամբ և հաշվառումից հանվում` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված հայտի հիման վրա: Հայտի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հետ:

(28-րդ կետը լրաց. 04.06.15 N 621-Ն)

29. Դիվանագիտական գործակալներին պատկանող տրանսպորտային միջոցները հաշվառվում, վերահաշվառվում և հաշվառումից հանվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված հայտի հիման վրա, իսկ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմերի այլ անդամներին պատկանող տրանսպորտային միջոցները` փոխադարձության սկզբունքով` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտի հիման վրա: Հայտի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հետ:

(29-րդ կետը լրաց. 04.06.15 N 621-Ն)

30. Եթե տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ հաշվառման վկայագիրը տալ հաշվառման (վերահաշվառման) օրը, ապա տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) տրվում է հաշվառման ժամանակավոր վկայագիր` մինչև մեկ ամիս ժամկետով, որը նա ցանկացած ժամանակ իրավասու է փոխելու հիմնական հաշվառման վկայագրով: Հաշվառման ժամանակավոր վկայագրի ժամկետը երկարաձգվում է՝ հաշվառման վկայագիրը մեկամսյա ժամկետում պատրաստ չլինելու դեպքում:

31. Հափշտակված տրանսպորտային միջոցները, դրանց նկատմամբ հետախուզում հայտարարվելու դեպքում, սեփականատիրոջ (ներկայացուցչի) գրավոր դիմումի կամ հետախուզում հայտարարելու մասին փաստաթղթի (այդ թվում՝ էլեկտրոնային) հիման վրա հաշվառումից ժամանակավոր հանվում են, և դրանց գրանցումը կասեցվում է:

(31-րդ կետը լրաց. 04.06.15 N 621-Ն)

32. Սույն կարգի 31-րդ կետում նշված տրանսպորտային միջոցների հայտնաբերման դեպքում սեփականատիրոջ գրավոր դիմումի, տրանսպորտային միջոցը սեփականատիրոջը հանձնելու (հայտնաբերվելու) վերաբերյալ փաստաթղթի կամ հետախուզումը դադարեցնելու մասին փաստաթղթի (այդ թվում՝ էլեկտրոնային) հիման վրա հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցի հաշվառումը և գրանցումն անվճար վերականգնվում են:

(32-րդ կետը լրաց. 04.06.15 N 621-Ն)

33. Տրանսպորտային միջոցները խոտանելու դեպքում հաշվառումից հանելու համար սեփականատերը (ներկայացուցիչը) հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում՝

1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ.

2) տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր.

3) տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը.

4) տրանսպորտային միջոցի (միջոցների) գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը` բացառությամբ հետևյալ դեպքերի`

ա. հարկադիր էլեկտրոնային աճուրդով ձեռքբերման,

բ. սնանկության աճուրդով ձեռքբերման,

գ. հարկադիր էլեկտրոնային աճուրդից կամ սնանկության վարույթի աճուրդից գույքը պահանջատիրոջը կամ պարտատիրոջը հանձնման,

դ. բանկերի (վարկային կազմակերպությունների, գրավատների) կողմից արտադատական եղանակով բռնագանձման,

ե. դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին, ինչպես նաև դրանց դիվանագիտական կամ վարչատեխնիկական անձնակազմի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամներին պատկանող տրանսպորտային միջոցների իրացման,

զ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և բորսաների կողմից օտարման:

(33-րդ կետը լրաց. 04.06.15 N 621-Ն)

34. Ավտոմոբիլի զույգ համարանիշերի, մոտոցիկլի, կցորդի համարանիշերի կորստյան դեպքում տրանսպորտային միջոցը խոտանելու համար ներկայացվում է նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից տրված՝ դրանց կորստյան փաստի վերաբերյալ հայտարարություն տալը հավաստող փաստաթուղթ:

(34-րդ կետը լրաց. 04.06.15 N 621-Ն)

35. Ավտոմոբիլի մեկ համարանիշի կամ հաշվառման վկայագրի կորստյան դեպքում դրա մասին նշում է կատարվում տրանսպորտային միջոցը խոտանելու մասին էլեկտրոնային գործում: Այդ դեպքում մեկ համարանիշի կամ հաշվառման վկայագրի բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ խոտանումը մերժելու համար:

(35-րդ կետը լրաց. 04.06.15 N 621-Ն)

 

VIII. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
(գլուխը լրաց. 04.06.15 N 621-Ն)

 

36. Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման համակարգչային շտեմարանները և էլեկտրոնային մատյանները պահպանվում են մշտական, իսկ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը, ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթը (ինքնաշեն տրանսպորտային միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջներին համապատասխանության վերաբերյալ անկախ ավտոփորձագետի կողմից տրված եզրակացությունը), հաշվառման վկայագիրը, տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի ներկայացուցչության կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնող կազմակերպության կողմից տրված տեղեկանքը, տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը, տրանսպորտային միջոցների տվյալների մասին տեղեկանքը, տրանսպորտային միջոցի վերասարքավորման կամ առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալու մասին որոշումները (այդ թվում` էլեկտրոնային եղանակով ստացված)` 1 տարի ժամկետով, որից հետո ենթակա են ոչնչացման:

(36-րդ կետը լրաց. 04.06.15 N 621-Ն)

37. Սույն կարգի 36-րդ կետում նշված պահպանման ժամկետը հաշվարկվում է փաստաթղթերը հաշվառման ստորաբաժանում մուտք լինելու օրվանից:

(37-րդ կետը լրաց. 04.06.15 N 621-Ն)

 

(հավելվածը փոփ. 16.12.10 N 1687-Ն, լրաց. 14.04.11 N 377-Ն, փոփ., լրաց. 21.04.11 N 618-Ն, 15.09.11 N 1378-Ն, փոփ., խմբ. 27.10.11 N 1512-Ն, խմբ. 15.03.12 N 306-Ն, փոփ., լրաց. 04.06.15 N 621-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը, ներկայացուցիչը) հաշվառման գործողություններ կատարելու համար հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում տրանսպորտային միջոցը՝ բացառությամբ սույն ցանկի 3-րդ կետով նախատեսված դեպքերի, և`

1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունենալու դեպքում՝ նաև փաստացի բնակության վայրի նշումով տեղեկանք.

2) ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, եթե տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը գրանցված չէ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում (այսուհետ՝ ճանապարհային ոստիկանություն).

3) օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի):

(1-ին կետը խմբ. 04.06.15 N 621-Ն)

2. Բացի սույն ցանկի 1-ին կետում նշված փաստաթղթերից՝ ներկայացվում են նաև`

1) տրանսպորտային միջոցի հաշվառման դեպքում` այն անձի անվամբ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոն կամ պայմանագիր (կտրոնը կամ պայմանագիրը համարվում է գործող նաև այն դեպքում, եթե այն ուժի մեջ է մտնելու տրանսպորտային միջոցը հաշվառելու պահից), ում անվամբ պետք է հաշվառվի տրանսպորտային միջոցը, կամ ով այդ տրանսպորտային միջոցի վերաբերյալ կնքված և գործող ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով համարվում է վարձակալ, կամ ով տրանսպորտային միջոցը ներմուծել է Հայաստանի Հանրապետության տարածք, ընդ որում, վերջին երկու դեպքում ներկայացվում են համապատասխան անձանց կարգավիճակը հավաստող փաստաթղթեր (կտրոնը և պայմանագիրը ենթակա չեն ներկայացվելու այն տրանսպորտային միջոցների համար, որոնց օգտագործումից բխող պատասխանատվությունը, օրենքի համաձայն, ենթակա չէ պարտադիր ապահովագրման).

2) տրանսպորտային միջոցի վերահաշվառման դեպքում`

ա. տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր,

բ. վերահաշվառման համար հիմք հանդիսացող փաստաթուղթ (բացառությամբ տրանսպորտային միջոցի գույնը կամ համարանիշերը փոխելու դեպքերի),

գ. սեփականատիրոջ կամ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալ հանդիսացող անձի անվամբ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոն կամ պայմանագիր, ընդ որում, վերջին դեպքում ներկայացվում են վարձակալի կարգավիճակը հավաստող փաստաթղթեր (կտրոնը և պայմանագիրը ենթակա չեն ներկայացվելու այն տրանսպորտային միջոցների համար, որոնց օգտագործումից բխող պատասխանատվությունը, օրենքի համաձայն, ենթակա չէ պարտադիր ապահովագրման).

3) տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու դեպքում`

ա. տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր,

բ. հաշվառման համարանիշեր:

3. Տրանսպորտային միջոցը հաշվառման ստորաբաժանում չի ներկայացվում՝

1) եթե առկա է տրանսպորտային միջոցը հաշվառման ստորաբաժանում ներկայացվելու խոչընդոտ (տրանսպորտային միջոցի փոխարեն ներկայացվում է ճանապարհային ոստիկանության վարչական մասի կամ տրանսպորտային միջոցի գտնվելու վայրն սպասարկող հաշվառման ստորաբաժանման կողմից տրված` տրանսպորտային միջոցի տվյալների մասին տեղեկանք).

2) տրանսպորտային միջոցը խոտանելու հետ կապված՝ հաշվառումից հանելու դեպքում.

3) տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ անունը, ազգանունը կամ հաշվառման (ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության) վայրը փոփոխվելու հետ կապված՝ հաշվառման գործողություններ կատարելու, ինչպես նաև կորած հաշվառման վկայագրի կամ կորած հաշվառման համարանիշի փոխարեն նորն ստանալու, հաշվառման համարանիշը կամ հաշվառման վկայագիրը փոխարինելու դեպքերում:

(հավելվածը փոփ. 21.04.11 N 618-Ն, 27.10.11 N 1512-Ն, խմբ. 15.03.12 N 306-Ն, 04.06.15 N 621-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Տրանսպորտային միջոցը գրանցելու դեպքում ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունենալու դեպքում՝ նաև փաստացի բնակության վայրի նշումով տեղեկանք.

2) ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ ինքնաշեն տրանսպորտային միջոցների, որոնց դեպքում ներկայացվում է ինքնաշեն տրանսպորտային միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջներին համապատասխանության վերաբերյալ անկախ ավտոփորձագետի կողմից տրված եզրակացություն (Ինքնաշեն տրանսպորտային միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի համատեղ հրամանով).

3) սեփականատիրոջ տվյալների փոփոխության փաստը հավաստող փաստաթուղթ՝ անունը, ազգանունը կամ հայրանունը (կազմակերպության դեպքում` անվանումը) փոխված լինելու դեպքում.

4) տարանցիկ կամ այլ հաշվառման համարանիշեր (եթե առկա են).

5) տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի ներկայացուցչության կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնող կազմակերպության կողմից տրված տեղեկանք, եթե առանց տեխնիկական միջոցների կամ սարքավորումների հնարավոր չէ տեսնել կամ պարզել տրանսպորտային միջոցի համարակիր մասերի համարները.

6) տրանսպորտային միջոցի (միջոցների) գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը` բացառությամբ հետևյալ դեպքերի`

ա. հարկադիր էլեկտրոնային աճուրդով ձեռքբերման,

բ. սնանկության աճուրդով ձեռքբերման,

գ. հարկադիր էլեկտրոնային աճուրդից կամ սնանկության վարույթի աճուրդից գույքը պահանջատիրոջը կամ պարտատիրոջը հանձնման,

դ. բանկերի (վարկային կազմակերպությունների, գրավատների) կողմից արտադատական եղանակով բռնագանձման,

ե. դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին, ինչպես նաև դրանց դիվանագիտական կամ վարչատեխնիկական անձնակազմի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամներին պատկանող տրանսպորտային միջոցների իրացման,

զ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և բորսաների կողմից օտարման:

Սույն կետով նախատեսված դեպքերում ներկայացվում են դրանք հիմնավորող համապատասխան փաստաթղթերը:

(1-ին կետը լրաց. 27.03.14 N 342-Ն, խմբ. 09.10.14 N 1096-Ն, 04.06.15 N 621-Ն)

(հավելվածը փոփ. 28.04.11 N 636-Ն, 27.10.11 N 1512-Ն, խմբ. 15.03.12 N 306-Ն, լրաց. 27.03.14 N 342-Ն, խմբ. 09.10.14 N 1096-Ն, 04.06.15 N 621-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը, ներկայացուցիչը) միաժամանակ տրանսպորտային միջոցը գրանցելու և հաշվառելու դեպքում հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում տրանսպորտային միջոցը՝ բացառությամբ սույն ցանկի 3-րդ կետով նախատեսված դեպքերի, և`

1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունենալու դեպքում՝ նաև փաստացի բնակության վայրի նշումով տեղեկանք.

2) ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ ինքնաշեն տրանսպորտային միջոցների, որոնց դեպքում ներկայացվում է ինքնաշեն տրանսպորտային միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջներին համապատասխանության վերաբերյալ անկախ ավտոփորձագետի կողմից տրված եզրակացություն (ինքնաշեն տրանսպորտային միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի համատեղ հրամանով).

3) սեփականատիրոջ տվյալների փոփոխության փաստը հավաստող փաստաթուղթ՝ անունը, ազգանունը կամ հայրանունը (կազմակերպության դեպքում` անվանումը) փոխված լինելու դեպքում.

4) տարանցիկ կամ այլ հաշվառման համարանիշեր (եթե առկա են).

5) տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի ներկայացուցչության կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնող կազմակերպության կողմից տրված տեղեկանք, եթե առանց տեխնիկական միջոցների կամ սարքավորումների հնարավոր չէ տեսնել կամ պարզել տրանսպորտային միջոցի համարակիր մասերի համարները.

6) օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի).

7) այն անձի անվամբ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոն կամ պայմանագիր (կտրոնը կամ պայմանագիրը համարվում է գործող նաև այն դեպքում, եթե այն ուժի մեջ է մտնելու տրանսպորտային միջոցը հաշվառելու պահից), ում անվամբ պետք է գրանցվի և հաշվառվի տրանսպորտային միջոցը, կամ ով այդ տրանսպորտային միջոցի վերաբերյալ կնքված և գործող ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով համարվում է վարձակալ, կամ ով տրանսպորտային միջոցը ներմուծել է Հայաստանի Հանրապետության տարածք, ընդ որում, վերջին երկու դեպքում ներկայացվում են համապատասխան անձանց կարգավիճակը հավաստող փաստաթղթեր (կտրոնը և պայմանագիրը ենթակա չեն ներկայացվելու այն տրանսպորտային միջոցների համար, որոնց օգտագործումից բխող պատասխանատվությունը, օրենքի համաձայն, ենթակա չէ պարտադիր ապահովագրման).

8) տրանսպորտային միջոցի (միջոցների) գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը` բացառությամբ հետևյալ դեպքերի`

ա. հարկադիր էլեկտրոնային աճուրդով ձեռքբերման,

բ. սնանկության աճուրդով ձեռքբերման,

գ. հարկադիր էլեկտրոնային աճուրդից կամ սնանկության վարույթի աճուրդից գույքը պահանջատիրոջը կամ պարտատիրոջը հանձնման,

դ. բանկերի (վարկային կազմակերպությունների, գրավատների) կողմից արտադատական եղանակով բռնագանձման,

ե. դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին, ինչպես նաև դրանց դիվանագիտական կամ վարչատեխնիկական անձնակազմի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամներին պատկանող տրանսպորտային միջոցների իրացման,

զ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և բորսաների կողմից օտարման:

Սույն կետով նախատեսված դեպքերում ներկայացվում են դրանք հիմնավորող համապատասխան փաստաթղթերը:

(1-ին կետը լրաց. 27.03.14 N 342-Ն, խմբ. 09.10.14 N 1096-Ն, 04.06.15 N 621-Ն)

2. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը, ներկայացուցիչը) միաժամանակ տրանսպորտային միջոցը գրանցումից և հաշվառումից հանելու դեպքում հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում տրանսպորտային միջոցը՝ բացառությամբ սույն ցանկի 3-րդ կետով նախատեսված դեպքերի, և`

1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ` ֆիզիկական անձանց համար հաշվառման (ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության) վայրի նշումով տեղեկանքի հետ միասին, եթե անձը հաստատող փաստաթղթում բացակայում են հաշվառման վայրի կամ փաստացի բնակության վայրի մասին տեղեկությունները.

2) տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական (եթե գործարքը կատարվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում (այսուհետ՝ ճանապարհային ոստիկանություն) կամ ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ.

3) սեփականատիրոջ տվյալների փոփոխության փաստը հավաստող փաստաթուղթ՝ անունը, ազգանունը կամ հայրանունը (կազմակերպության դեպքում` անվանումը) փոխված լինելու դեպքում.

4) հաշվառման վկայագիր.

5) հաշվառման համարանիշեր.

6) տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի ներկայացուցչության կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնող կազմակերպության կողմից տրված տեղեկանք, եթե առանց տեխնիկական միջոցների կամ սարքավորումների հնարավոր չէ տեսնել կամ պարզել տրանսպորտային միջոցի համարակիր մասերի համարները.

7) օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի):

3. Տրանսպորտային միջոցը հաշվառման ստորաբաժանում չի ներկայացվում՝

1) եթե առկա է տրանսպորտային միջոցը հաշվառման ստորաբաժանում ներկայացվելու խոչընդոտ (տրանսպորտային միջոցի փոխարեն ներկայացվում է ճանապարհային ոստիկանության վարչական մասի կամ տրանսպորտային միջոցի գտնվելու վայրն սպասարկող հաշվառման ստորաբաժանման կողմից տրված` տրանսպորտային միջոցի տվյալների մասին տեղեկանք).

2) տրանսպորտային միջոցը խոտանելու հետ կապված՝ հաշվառումից հանելու դեպքում:

(հավելվածը փոփ. 28.04.11 N 636-Ն, 27.10.11 N 1512-Ն, խմբ. 15.03.12 N 306-Ն, լրաց. 27.03.14 N 342-Ն, խմբ. 09.10.14 N 1096-Ն, 04.06.15 N 621-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման

 

Ձ Ե Վ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Ներմուծեք նկարագրությունը_18671

 

ՎԿԱՅԱԿԱՆ N 00 AA 000000

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

_____________________________________________________________________________

(սեփականատիրոջ (համասեփականատերերի) ազգանունը, անունը, հայրանունը)

_____________________________________________________________________________

(անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրված)

_____________________________________________________________________________

(կազմակերպության դեպքում` լրիվ անվանումը և պետական ռեգիստրի վկայականի համարը)

_____________________________________________________________________________

(հաշվառման (բնակության, կազմակերպության դեպքում՝ գտնվելու) վայրը)

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

 

Մակնիշը (տիպարը)__________________ թողարկման տարեթիվը_____________________

տեսակը ______________________ նույնացման համարը (VIN) ________________________

թափքի համարը _____________ հենասարքի (ամրաշրջանակի) համարը ________________

 

շարժիչի հզորությունը __________________________

 

Սեփականության իրավունքը ծագել է ____ _____________ 20___ թ., ________________

______________________________________________________________ -ի հիման վրա:

Այլ նշումներ _________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

Հայաստանի Հանրապետության կառավարությանն

առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության

«Ճանապարհային ոստիկանություն» ծառայության

_________________________________________

 (ստորաբաժանման անվանումը)

 

հաշվառման-քննական ստորաբաժանման ղեկավար

 _________________

 ___________________

 

  (ստորագրությունը)

  (անունը, ազգանունը)

____ _______________ 20___ թ.

 Կ.Տ.

 

(հավելվածը լրաց. 21.04.11 N 618-Ն, փոփ. 15.03.12 N 306-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման

 

Ձ Ե Վ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԻ

 

Դիմերես

 

Ներմուծեք նկարագրությունը_909

 

Դարձերես

 

Ներմուծեք նկարագրությունը_910

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԻ

 

1. Տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը 86 x 54 մմ չափերով պլաստիկ քարտ է:

2. Ձևաթղթի ամբողջ մակերևույթը պատված է պաշտպանիչ բազմագույն միահյուսվող մանրանախշով, որում գերիշխում է երկնագույնը:

3. Առանձին տարրեր պատկերված են հետևյալ կերպ՝

1) դիմերեսը (վերևից ներքև, ձախից աջ)՝

ա. քարտի վերևի եզրից 2,5 մմ հեռավորության վրա քարտի ամբողջ երկարությամբ անցնում են կապույտ գույնի և 2,8 մմ հաստությամբ 3 հորիզոնական շերտագծեր, որոնց միջև եղած հեռավորությունը 0,3 մմ է,

բ. ձախ եզրից 5 մմ-ի վրա, որտեղ 15 մմ երկարությամբ հորիզոնական շերտագծերը միաձուլվում են, զետեղված է Հայաստանի Հանրապետության միջազգային նույնականացումը՝ «AM» 13 x 3.5 մմ չափերով և սպիտակ գույնով,

գ. վերևի շերտագծի կենտրոնով՝ աջ եզրից 1,4 մմ-ի վրա, սպիտակ գույնով, 6 կետաչափ տպատառով տպված է «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ» անվանումը հայերենով,

դ. երկրորդ շերտագծի կենտրոնով՝ աջ եզրից 1,4 մմ-ի վրա, 6 կետաչափ տպատառով, սպիտակ գույնով տպված է «VEHICLE REGISTRATION CERTIFICATE» անվանումն անգլերենով,

ե. երրորդ շերտագծի կենտրոնով՝ աջ եզրից 1,4 մմ-ի վրա, 6 կետաչափ տպատառով, սպիտակ գույնով տպված է «СВИДЕТЕЛЬСТВО ОБ УЧЕТЕ ТС» անվանումը ռուսերենով,

զ. քարտի աջ կողմից՝ կապույտ հորիզոնական շերտագծից ներքև, աջ եզրից 8,6 մմ հեռավորության վրա, վերևից ներքև անցնում են 3 ուղղաձիգ շերտեր՝ 32 x 3,1 մմ չափերի, որոնք խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության ազգային դրոշը: Շերտերի գույները ձախից աջ հետևյալն են՝ կարմիր, կապույտ, նարնջագույն,

է. ուղղագիծ շերտագծերի վրա՝ կենտրոնում, աջ եզրից 13 մմ հեռավորության վրա գտնվող կենտրոնով պատկերված են 2,5 մմ, 4,2 մմ, 7 մմ, 8 մմ, 9 մմ և 10 մմ տրամաչափերով օղակներ: Կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության միջազգային «AM» նույնականացումը, իսկ 4,2 մմ տրամագծով օղակի ներսում` պաշտպանիչ մանրատառ շերտ՝ հետևյալ կրկնվող բովանդակությամբ՝

«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ VEHICLE REGISTRATION CERTIFICATE СВИДЕТЕЛЬСТВО ОБ УЧЕТЕ ТС»,

ը. ավելի ներքևում՝ 15 x 3 մմ չափի և մոխրագույն ֆոնի վրա, զետեղված է սպիտակ գույնով և 8 կետաչափ տպատառով «ARMENIA» գրառումը,

թ. քարտի վերևի եզրից 12,5 մմ-ի և ձախ եզրից 2,6 մմ-ի վրա զետեղված են իրարից 0,6 մմ հեռավորության վրա գտնվող 2 անձնավորման դաշտեր՝ 81 x 3,1 մմ չափերի,

ժ. վերևի դաշտի կենտրոնում՝ քարտի ձախ եզրից 6,1 մմ հեռավորության վրա, տպված է «ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ» բառը, իսկ երկրորդ դաշտի կենտրոնում՝ «OWNER» բառը: Այդ երկու դաշտերի կենտրոնում՝ դաշտի ձախ եզրից 0,4 մմ հեռավորության վրա, տպված է դաշտի ընթացիկ համարը,

ժա. 0,4 մմ ներքև և ձախ եզրից 2 մմ դեպի աջ զետեղված են իրարից 0,8 մմ հեռավորության վրա գտնվող 60 x 3,1 մմ չափերի 6 անձնավորեցման դաշտեր,

ժբ. վերևի դաշտի կենտրոնում՝ քարտի ձախ եզրից 6,1 մմ հեռավորության վրա, տպված են «ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԸ» բառերը, իսկ չորրորդ դաշտի կենտրոնում՝ «ADDRESS» բառը: Երրորդ և չորրորդ դաշտերի կենտրոնում՝ դաշտի ձախ եզրից 0,4 մմ հեռավորության վրա, տպված է դաշտի ընթացիկ համարը,

ժգ. 2 մմ ներքև և քարտի ձախ եզրից 2,6 մմ դեպի աջ, ձախից աջ զետեղված են իրարից 1,9 մմ հեռավորության վրա գտնվող 31,8 x 5 մմ և 26,1 x 5 մմ չափերի 2 անձնավորման դաշտեր,

ժդ. ձախ դաշտի կենտրոնով՝ դաշտի ձախ եզրից 0,4 մմ հեռավորության վրա, տպված է դաշտի հերթական համարը, այնուհետև դաշտի ձախ եզրից 3,5 մմ-ի վրա իրար տակ տպված են «ՏՐՎԱԾ Է ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» և «ISSUED AT POLICE RA» բառերը,

ժե. աջ դաշտի կենտրոնով՝ դաշտի ձախ եզրից 0,4 մմ հեռավորության վրա տպված է դաշտի հերթական համարը, այնուհետև դաշտի ձախ եզրից 3,3 մմ-ի վրա իրար տակ տպված են «ԱՄՍԱԹԻՎԸ» և «DATE» բառերը,

ժզ. ավելի աջ զետեղված է տրանսպորտային միջոցի հաշվառման վկայականի համարի 18,1 x 3 մմ չափերի դաշտը,

ժէ. անձնավորման դաշտերն առաջանում են հիմնական խորքային նկարից երկնագույն գույնի հեռացմամբ, իսկ դաշտերի նշումները տպված են կապույտ (PANTONE Blսe 072 Ս) գույնով և 3,8 կետաչափ տպատառով,

ժը. քարտի ներքևում, մինչև ներքևի եզրը 2,8 մմ հեռավորության վրա, քարտի ամբողջ երկարությամբ, 0,2 մմ բարձրության հոծ գծի տեսքով անցնում է կապույտ գույնի պաշտպանիչ մանրատառ շերտ՝ հետևյալ կրկնվող բովանդակությամբ՝

«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ VEHICLE REGISTRATION CERTIFICATE СВИДЕТЕЛЬСТВО ОБ УЧЕТЕ ТС»,

ժթ. քարտի ներքևում` մինչև ներքևի եզրը 1,9 մմ հեռավորության վրա, քարտի ամբողջ երկարությամբ անցնում է կապույտ գույնի և 0,6 մմ հաստության լայնակի գիծ.

2) դարձերեսը (վերևից ներքև, ձախից աջ)՝

ա. քարտի վերևի եզրից 2,6 մմ ներքև՝ քարտի ամբողջ երկայնքով, 0,2 մմ բարձրությամբ հոծ գծի տեսքով անցնում է կապույտ գույնի պաշտպանիչ մանրատառ շերտ՝ հետևյալ կրկնվող բովանդակությամբ՝

«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ VEHICLE REGISTRATION CERTIFICATE СВИДЕТЕЛЬСТВО ОБ УЧЕТЕ ТС»,

բ. քարտի վերևի եզրից 3,3 մմ-ի և ձախ եզրից 3 մմ-ի վրա տեղակայված է 81 x 41 մմ չափի ուղղանկյուն, որն առաջանում է հիմնական խորքային նկարից երկնագույն գույնի հեռացմամբ,

գ. անձնավորման դաշտերով աղյուսակը զետեղված է ուղղանկյան ներսում: Աղյուսակի կետերն իրարից բաժանված են կապույտ (PANTONE Blսe 072 Ս) գույնի ուղղահայաց և հորիզոնական 0,27 մմ հաստության գծերով,

դ. աղյուսակի 5 ուղղահայաց գծերն ունեն 41 մմ երկարություն և տեղակայված են ձախ եզրից համապատասխանաբար 2,8 մմ, 5,4 մմ, 43,4 մմ, 81,3 մմ և 83,9 մմ հեռավորությամբ,

ե. առաջին և չորրորդ սյունակների բջիջների կենտրոնում, 1,8 մմ տրամագծով շրջաններում զետեղված են բջիջների համարները՝ 4 կետաչափ Helvetica Bold տպատառով,

զ. երկրորդ և երրորդ սյունակների բջիջներում՝ ուղղահայաց գծից 0,8 մմ դեպի աջ, իրար տակ հայերենով և անգլերենով տպված են անձնավորման դաշտերի անվանումները,

է. քարտի ներքևից 8,6 մմ բարձրության վրա 81 մմ երկարությամբ անցնում է կապույտ (PANTONE Blսe 072 Ս) գույնի և 0,4 մմ հաստության լայնակի գիծ, որում սպիտակ տառերով անցնում է պաշտպանիչ մանրատառ շերտ՝ հետևյալ կրկնվող բովանդակությամբ՝

«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ VEHICLE REGISTRATION CERTIFICATE СВИДЕТЕЛЬСТВО ОБ УЧЕТЕ ТС»,

ը. քարտի ներքևի եզրից 2,8 մմ բարձր անձնավորվում է 5 x 54,4 մմ չափերով դաշտում նրբագծային ծածկագիր (ծածկագրի երկարությունը՝ 14 նիշ),

թ. քարտի ներքևի եզրից 2,8 մմ բարձրության վրա տպագրվում են «Օտարման հիմք չէ» և «IS NOT A BASELINE FOR ALIENATION» բառերը,

ժ. քարտի ներքևի եզրից 2 մմ բարձր, և աջ եզրից 15 մմ հեռավորության վրա խորքային պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանի ուրվագիծը:

4. Անձնավորեցումից հետո քարտի դիմերեսի ամբողջ մակերեսը պատվում է հատուկ պաշտպանիչ թաղանթով, որը տարբեր անկյուններով դիտելիս ամբողջ մակերեսով պատկերում է Հայաստանի Հանրապետության քարտեզի տարբեր չափերի ուրվագծեր, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը և բազմիցս կրկնվող «A» տառը:

5. «ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ»-«OWNER», «ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԸ»-«ADDRESS», «ՏՄ ՏԵՍԱԿԸ»-«VEHICLE CATEGORY», «ԹԱՓՔԻ ՏԵՍԱԿԸ»-«BODY TYPE», «ԳՈՒՅՆԸ»-«COLOUR» և «ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄՆԵՐ»-«SPECIAL OBSERVATIONS» անձնավորման դաշտերի տվյալներն անցկացվում են համապատասխանաբար հայերենով և անգլերենով (7 կետաչափ տպատառ): Մնացած բոլոր դաշտերը լրացվում են միայն լատինատառ:

6. Դաշտերը լրացվում են հետևյալ կերպ՝

1) դիմերեսը (7 կետաչափ տպատառ)՝

ա. «ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ»-«OWNER»՝ սեփականատիրոջ ազգանունը, անունը և հայրանունը կամ կազմակերպության (հիմնարկության) անվանումը, իսկ իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքներին սեփականության իրավունքով պատկանող, սակայն դրանց կողմից ստեղծված իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունների (հիմնարկ, պետական մարմին, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպություններ) կողմից շահագործվող տրանսպորտային միջոցների դեպքում, եթե դրանք հաշվառվում են դրանք շահագործող կազմակերպությունների անվանմամբ, շահագործող կազմակերպության անվանումը, ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալությամբ տրվող տրանսպորտային միջոցների դեպքում՝ վարձակալի ազգանունը, անունը և հայրանունը կամ վարձակալ կազմակերպության (հիմնարկության) անվանումը (յուրաքանչյուր լեզվով առավելագույնը՝ 40 նիշ),

բ. «ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԸ»-«ADDRESS»՝ մարզ, համայնք, բնակավայր, փողոց, տուն, բնակարան (յուրաքանչյուր լեզվով առավելագույնը՝ 100 նիշ),

գ. «ԱՄՍԱԹԻՎԸ»-«DATE»` հաշվառման ամսաթիվը (10 նիշ),

դ. հաշվառման վկայագրի համարը՝ ներքևի աջ անկյունում (2 տառ, 6 թիվ).

2) դարձերեսը (6,5 կետաչափ տպատառ)՝

ա. «ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԸ»-«REGISTRATION NUMBER» (առավելագույնը 10 նիշ), 8 կետաչափ տպատառ,

բ. «ՄԱԿՆԻՇԸ»-«MARK» և «ՏԻՊԱՐԸ»-«TYPE»՝ առավելագույնը 30-ական նիշ,

գ. «ՏՄ ՏԵՍԱԿԸ»-«VEHICLE CATEGORY»՝ յուրաքանչյուր լեզվով առավելագույնը՝ 20 նիշ,

դ. «ԹԱՓՔԻ ՏԵՍԱԿԸ»-«BODY TYPE»՝ յուրաքանչյուր լեզվով առավելագույնը՝ 20 նիշ,

ե. «ԳՈՒՅՆԸ»-«COLOUR»` յուրաքանչյուր լեզվով առավելագույնը՝ 30 նիշ,

զ. «ԹՈՂԱՐԿՄԱՆ ՏԱՐԵԹԻՎԸ»-«YEAR OF ISSUE»՝ 4 նիշ,

է. «ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐԸ»-«VIN»՝ առավելագույնը 25 նիշ,

ը. «ՇԱՐԺԻՉԻ ՀԱՄԱՐԸ»-«ENGINE NUMBER»՝ առավելագույնը 25 նիշ,

թ. «ՀԵՆԱՍԱՐՔԻ ՀԱՄԱՐԸ»-«CHASSIS NUMBER»՝ առավելագույնը 25 նիշ,

ժ. «ԹԱՓՔԻ ՀԱՄԱՐԸ»-«BODY NUMBER»՝ առավելագույնը 25 նիշ,

ժա. «ՇԱՐԺԻՉԻ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ (ԿՎՏ/Ձ.ՈՒ.)»-«ENGINE POWER (KW/HP)»՝ 9 նիշ,

ժբ. «ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԶԱՆԳՎԱԾԸ (ԿԳ)»-«PERMISSIBLE MAXIMUM WEIGHT (Kg)»՝ 6 նիշ,

ժգ. «ԶԱՆԳՎԱԾԸ` ԱՌԱՆՑ ԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ (ԿԳ)»-«NET WIGHT (Kg)»՝ 6 նիշ,

ժդ. «ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄՆԵՐ»-«SPECIAL OBSERVATIONS»՝ յուրաքանչյուր լեզվով առավելագույնը 36 նիշ:

(6-րդ կետը խմբ. 04.06.15 N 621-Ն)

(հավելվածը խմբ. 04.06.15 N 621-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման

 

Ձ Ե Վ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԻ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

LA REPUBLIQUE DE ARMENIE

REPUBLIC OF ARMENIA

РЕСПУБЛИКА АРМЕНИЯ

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ

LA CIRKULATION INTERNATIONALE ROUTIERE

INTERNATIONAL ROAD TRAFFIC

МЕЖДУНАРОДНОЕ ДОРОЖНОЕ ДВИЖЕНИЕ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳԻՐ

CERTIFICAT D’IMMATRICULATION

REGISTRATION CERTIFICATE OF VEHICLE

СВИДЕТЕЛЬСТВО УЧЕТА ТРАНСПОРТНОГО СРЕДСТВА

 

 

AA N

 

A Registration number ___________________

 Учетный номер

B Production year ____________________

 Год выпуска

C Owner or Holder ________________________

  Владелец


  ________________________

 Address _______________________

  Место жительства

  _______________________

D Mark, type _______________________

  Марка, модель ТС

 _______________________

 Engine N ______________________

  Двигатель

 Chassi N _____________________

  Шасси

 Body N _____________________

  Кузов

 Colour ______________________

  Цвет

     

E VIN ________________________________

 Идентификационный номер

F Valid by ___________________________

  Действительно до

G Permissible max. weight (kg) ____________

 Разр. максим. масса (кг)

H Net weight (kg) _________________________

 Масса без нагрузки (кг)

 Special notes _________________________

 Особые отметки 

_________________________

 Issued at _________________________

 Выдано

 Issue date _________________________

  Дата выдачи

 Firma _________________________

 Подпись

P.P.

М.П.

 

Օտարման հիմք չէ

Is not a baseline for alienation

Не является основой для отчуждения

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԻ

 

1. Տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագիրը (այսուհետ` միջազգային վկայագիր) 86,7 x 120 մմ չափսերի` չորս էջից բաղկացած երկնագույն գրքույկ է:

2. Միջազգային վկայագրի առաջին էջի վրա վերևից ներքև հերթականությամբ (հայերեն, ֆրանսերեն, անգլերեն և ռուսերեն) տպագրվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «LA REPUBLIQUE DE ARMENIE», «REPUBLIC OF ARMENIA», «РЕСПУБЛИКА АРМЕНИЯ» բառերը, Հայաստանի Հանրապետության «AM» տարբերիչ նշանը, «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ», «INTERNATIONAL ROAD TRAFFIC», «LA CIRKULATION INTERNATIONALE ROUTIERE» և «МЕЖДУНАРОДНОЕ ДОРОЖНОЕ ДВИЖЕНИЕ» բառերը, «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳԻՐ», «REGISTRATION CERTIFICATE OF VEHICLE», «CERTIFICAT D'IMMATRICULATION», «СВИДЕТЕЛЬСТВО УЧЕТА ТРАНСПОРТНОГО СРЕДСТВА» բառերը և միջազգային վկայագրի սերիան ու համարը` «ME N»:

3. Միջազգային վկայագրի 2-րդ, 3-րդ և 4-րդ էջերը լրացվում են անգլերեն և ռուսերեն:

4. Միջազգային վկայագրի 2-րդ էջում հերթականությամբ լրացվում են`

1) «A Registration nսmber»-«Учетный номер» տողում` տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը (oրինակ` 61 ԼU 500).

2) «B Prodսction year»-«Год выпуска» տողում` տրանսպորտային միջոցի արտադրության տարեթիվը.

3) «C Owner or Holder»-«Владелец» տողում` միջազգային վկայագիրն ստացողի ազգանունը, անունը (oրինակ` «CHILINGARYAN ARMAN», «ЧИЛИНГАРЯН АРМАН») կարող է լրացվել նաև հայրանունը կամ ամուսնու անունը.

4) «Address»-«Место жительства» տողում` միջազգային վկայագիրն ստացողի բնակության վայրը (հասցեն) (oրինակ` «Mamikonian st. #10/5, YEREVAN, RA», «РА, г. Ереван, ул. Мамиконяна, дом 10, кв. 5»).

5) «D Mark, type»-«Марка, модель ТС» տողում` տրանսպորտային միջոցի մակնիշը և մոդելը (oրինակ` VAZ-2110).

6) «Engine»-«Двигатель» տողում` տրանսպորտային միջոցի շարժիչի համարը.

7) «Cհassi»-«Шасси» տողում` տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի համարը.

8) «Body»-«Кузов» տողում` տրանսպորտային միջոցի թափքի համարը.

9) «Coloսr»-«Цвет» տողում՝ տրանսպորտային միջոցի գույնը:

5. Միջազգային վկայագրի 3-րդ էջում հերթականությամբ լրացվում են`

1) «E VIN»-«Идентификационный номер» տողում` տրանսպորտային միջոցի նույնացման համարը.

2) «G Permissible max weigհt (kg)»-«Разр. максим. масса (кг)» տողում` տրանսպորտային միջոցի թույլատրելի առավելագույն զանգվածը.

3) «H Neհt weigհt (kg)»-«Масса без нагрузки (кг)» տողում` տրանսպորտային միջոցի զանգվածը` առանց բեռնվածության.

4) «Special notes»-«Особые отметки» տողում` տրանսպորտային միջոցին վերաբերող հատուկ նշումները կամ, կցորդի առկայության դեպքում, վերջինիս մակնիշը և հաշվառման համարանիշը.

5) «Issսed at»-«Выдано» տողում` «POLICE RA».

6) «Issսe date»-«Дата выдачи» տողում` միջազգային վկայագիրը տալու ամսաթիվը (oրինակ` 24.02.2002).

7) «F Valid by»-«Действительно до» տողում` միջազգային վկայագրի գործողության ժամկետը.

8) «Firma»-«Подпись» տողում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության՝ միջազգային վկայագիրը հատկացնող ստորաբաժանման ղեկավարի ազգանունը, ստորագրությունը և կնիքի տեղը:

6. Միջազգային վկայագրի 4-րդ էջում հերթականությամբ տպագրվում են «Օտարման հիմք չէ», «Is not a baseline for alienation» և «Не является основой для отчуждениЯ» բառերը, իսկ ազատ մասը նախատեսված է այլ նշումների համար:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման

 

Ձ Ե Վ

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ

 

Ներմուծողը __________________________________________________________________________

 (անունը, ազգանունը, հաշվառման (ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության) վայրը)

____________________________________________________________________________________

 (կազմակերպության դեպքում` լրիվ անվանումը, կազմակերպության դեպքում` գտնվելու վայրը)

____________________________________________________________________________________

Հաշվառման համարանիշը ______________________ մակնիշը, տիպարը _______________________

տեսակը ____________________________________ թափքի տեսակը __________________________

թափքի համարը ___________________________

հենասարքի (ամրաշրջանակի) համարը ____________________ թողարկման տարեթիվը ____________

գույնը ________________________________ նույնացման համարը (VIN) _______________________

Հատուկ նշումներ _____________________________________________________________________

____________________________________________________________________________________

 

Ուժի մեջ է մինչև ____ _______________ 20___ թ.

 Օտարման հիմք չէ

 

Ճանապարհային ոստիկանության

_______________________________________

 (ստորաբաժանման անվանումը)

 ______________ ստորաբաժանման ղեկավար

 _________________

 Կ.Տ

 _________________

 

  (ստորագրությունը)

 

  (անունը, ազգանունը)

____ _______________ 20___ թ.

----------------------------------------------------------------------------------------------------------

Երկարացված է մինչև ____ _______________ 20___ թ.

 

Ճանապարհային ոստիկանության

_______________________________________

 (ստորաբաժանման անվանումը)

 ______________ ստորաբաժանման ղեկավար

 _________________

 Կ.Տ

 _________________

 

  (ստորագրությունը)

 

  (անունը, ազգանունը)

____ _______________ 20___ թ.

----------------------------------------------------------------------------------------------------------

Հաշվառումից հանված է ____ _______________ 20___ թ.` ____________ համարանիշերով:

 

Ճանապարհային ոստիկանության

_______________________________________

 (ստորաբաժանման անվանումը)

 ______________ ստորաբաժանման ղեկավար

 _________________

 Կ.Տ

 _________________

 

  (ստորագրությունը)

 

  (անունը, ազգանունը)

____ _______________ 20___ թ.

 

(հավելվածը փոփ. 15.03.12 N 306-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը կարգավորում է «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման, այդ տրանսպորտային միջոցներին հաշվառման փաստաթղթեր և համարանիշեր տալու, դրանց գործողության ժամկետը երկարացնելու և հաշվառումից հանելու հետ կապված հարաբերությունները:

2. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառումն իրականացվում է մաքսային հայտարարագրի և ներմուծողի անձը հաստատող փաստաթղթի հիման վրա: Հայաստանի Հանրապետության տարածք վարելու միջոցով ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար ներկայացվում է նաև ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոն:

 

II. «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՄԻՆՉԵՎ 2 ԱՄԻՍ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

3. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով մինչև 2 ամիս ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառումն իրականացվում է մաքսային մարմինների կողմից՝ մաքսային ձևակերպման ժամանակ:

4. Եթե ներմուծվող տրանսպորտային միջոցի համարանիշը պարունակում է ոչ լատիներեն տառեր կամ արաբական թվեր կամ չունի համարանիշ, ապա հայտարարագրված տրանսպորտային միջոցը մաքսային մարմինների կողմից բաց չի թողնվում մինչև ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից տարանցիկ համարանիշեր հատկացնելը:

 

III. «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ 2 ԱՄՍԻՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

5. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով 2 ամսից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ ճանապարհային ոստիկանություն)` ներմուծողի հաշվառման կամ բնակության (կազմակերպության դեպքում` գտնվելու) վայրն սպասարկող հաշվառման ստորաբաժանման կողմից:

6. Սույն կարգով ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման ստորաբաժանումներին տրված իրավասությունները կարող են իրականացվել ճանապարհային ոստիկանության վարչական մասի կողմից:

7. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով 2 ամսից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցի հաշվառման համար ներմուծողը ճանապարհային ոստիկանության հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում`

1) դիմում.

2) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ` ֆիզիկական անձանց համար հաշվառման (ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության) վայրի նշումով տեղեկանքի հետ միասին, եթե անձը հաստատող փաստաթղթում բացակայում է հաշվառման կամ փաստացի բնակության վայրի մասին տեղեկությունը.

3) մաքսային հայտարարագիր.

4) (ենթակետն ուժը կորցրել է 27.10.11 N 1512-Ն)

5) oրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր:

(7-րդ կետը փոփ. 27.10.11 N 1512-Ն)

8. Ճանապարհային ոստիկանության իրավասու պաշտոնատար անձը ներմուծողի և տրանսպորտային միջոցի փաստացի տվյալները համեմատում է մաքսային հայտարարագրում նշված տվյալների հետ, ստուգում սույն կարգի 7-րդ կետում նշված մյուս փաստաթղթերի առկայությունը, տրանսպորտային միջոցի համարանիշերը (եթե առկա են) վերցնում է ի պահ, այնուհետև տվյալները գրանցում «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման մատյանում (այսուհետ` մատյան), մուտքագրում համակարգիչ, տպագրում «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր (այսուհետ` հաշվառման վկայագիր), որն ստորաբաժանման ղեկավարի կողմից ստորագրվելուց և կնքվելուց հետո «տարանցիկ» համարանիշերի հետ միասին՝ ստորագրությամբ հանձնում տրանսպորտային միջոցը ներմուծող անձին, ինչպես նաև վերադարձնում է անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը և մաքսային հայտարարագիրը:

9. Ներմուծողի և տրանսպորտային միջոցի փաստացի տվյալների և մաքսային հայտարարագրում նշված տվյալների անհամապատասխանության դեպքում հաշվառման գործողության կատարումը մերժվում է մինչև անհամապատասխանության վերացումը:

10. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման ժամկետը կարող է երկարացվել «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծման ժամկետի՝ մաքսային մարմնի կողմից երկարացման փաստաթղթերի հիման վրա:

11. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման ժամկետը երկարացնելու համար ճանապարհային ոստիկանության իրավասու պաշտոնատար անձը փոփոխված տվյալները մուտքագրում է համակարգիչ, հաշվառման վկայագրում կատարում ժամկետի երկարացման մասին գրառում (նշում է հաշվառման վկայագրի գործողության ժամկետը), որն ստորաբաժանման ղեկավարի կողմից ստորագրվելուց և կնքվելուց հետո «տարանցիկ» համարանիշի հետ միասին՝ ստորագրությամբ հանձնում տրանսպորտային միջոցը ներմուծող անձին:

 

IV. «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ 2 ԱՄՍԻՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ

 

12. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով 2 ամսից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու համար ներմուծողը ճանապարհային ոստիկանության հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում`

1) դիմում.

2) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ` ֆիզիկական անձանց համար հաշվառման (ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության) վայրի նշումով տեղեկանքի հետ միասին, եթե անձը հաստատող փաստաթղթում բացակայում է հաշվառման կամ փաստացի բնակության վայրի մասին տեղեկությունը.

3) oրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր:

13. «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները հաշվառումից հանելու դեպքում ճանապարհային ոստիկանության իրավասու պաշտոնատար անձը վերցնում է հաշվառման վկայագիրն ու հաշվառման համարանիշերը, հաշվառումից հանելու մասին գրառում կատարում մատյանում և վերադարձնում տրանսպորտային միջոցի՝ արտահանման երկրի կողմից տրված համարանիշերը (եթե վերցվել էին ի պահ):

14. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների «տարանցիկ» համարանիշերի կորստյան դեպքում սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված կարգով տրվում են նոր «տարանցիկ» համարանիշեր:

15. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցի՝ արտահանման երկրի կողմից տրված համարանիշերի կորստյան, ինչպես նաև առանց համարանիշի ներմուծման դեպքում, տրանսպորտային միջոցը հաշվառելիս հատկացված «տարանցիկ» համարանիշերը տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելիս հետ չեն վերցվում:

16. Հաշվառման փաստաթղթեր և հաշվառման համարանիշեր չեն տրվում «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված`

1) Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ու պաշտոնատար անձանց պաշտոնական հրավերներով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող պատվիրակությունների և անձանց տրանսպորտային միջոցներին.

2) oտարերկրյա պետություններում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների անձնակազմերի տրանսպորտային միջոցներին.

3) Հայաստանի Հանրապետությունում տեղակայված՝ Ռուսաստանի Դաշնության ռազմակայաններ բեռներ և զինվորներ փոխադրող տրանսպորտային միջոցներին.

4) Հայաստանի Հանրապետության տարածք մարդասիրական oգնության, բարեգործական ծրագրերի շրջանակներում, որպես փոխադրամիջոց, ինչպես նաև այդ առաքելությունների իրականացման համար մուտք գործող տրանսպորտային միջոցներին:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 11

ՀՀ կառավարության 2010 թվականի

սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

I. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԽՄԲԵՐՆ ԸՍՏ ԴՐԱՆՑ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

1. Հաշվառման համարանիշերը (այսուհետ՝ համարանիշ), ըստ դրանք կրող տրանսպորտային միջոցների խմբերի, բաժանվում են հետևյալ տեսակների`

1) ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին պատկանող տրանսպորտային միջոցների համարանիշեր՝ համաձայն N 1 ձևի`

ա. տեսակ 1, տեսակ 1.1` թեթև մարդատար, բեռնատար, բեռնաուղևորատար ավտոմոբիլների և ավտոբուսների,

բ. տեսակ 2` տրիցիկլերի, քվադրոցիկլերի, մոտոսայլակների և մոտոտրանսպորտային միջոցների (մոտոցիկլետներ, մոտոռոլլերներ, մոպեդներ, մոտոսահնակներ),

գ. տեսակ 3, տեսակ 3.1` ավտոմոբիլների կցորդների (ներառյալ տրիցիկլերի, քվադրոցիկլերի, մոտոցիկլետների և մոտոռոլլերների հետնակցորդները),

դ. տեսակ 4` տրակտորների, գյուղատնտեսական, շինարարական, ճանապարհաշինարարական և այլ ինքնագնաց մեխանիզմների,

ե. տեսակ 5` տրակտորների, գյուղատնտեսական, շինարարական, ճանապարհաշինարարական և այլ ինքնագնաց մեխանիզմների կցորդների.

2) իրավաբանական անձանց անվամբ, ինչպես նաև սեփականության իրավունքով իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքներին պատկանող, սակայն դրանց կողմից ստեղծված իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունների (հիմնարկ, պետական մարմին, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպություններ) անվամբ հաշվառվող տրանսպորտային միջոցների համարանիշեր՝ համաձայն N 2 ձևի`

ա. տեսակ 6, տեսակ 6.1` թեթև մարդատար, բեռնատար, բեռնաուղևորատար ավտոմոբիլների և ավտոբուսների,

բ. տեսակ 7, տեսակ 7.1` ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող ավտոբուսների (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնելու պայմանագրով սահմանված ժամկետով),

գ. (պարբերությունն ուժը կորցրել է 04.06.15 N 621-Ն)

դ. տեսակ 9` տրիցիկլերի, քվադրոցիկլերի, մոտոսայլակների և մոտոտրանսպորտային միջոցների (մոտոցիկլներ, մոտոռոլլերներ, մոպեդներ, մոտոսահնակներ),

ե. տեսակ 10, տեսակ 10.1` ավտոմոբիլների կցորդների (ներառյալ տրիցիկլերի, քվադրոցիկլերի, մոտոցիկլների և մոտոռոլլերների հետնակցորդները),

զ. տեսակ 11` տրակտորների, գյուղատնտեսական, շինարարական, ճանապարհաշինարարական և այլ ինքնագնաց մեխանիզմների,

է. տեսակ 12` տրակտորների, գյուղատնտեսական, շինարարական, ճանապարհաշինարարական և այլ ինքնագնաց մեխանիզմների կցորդների.

3) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված (ռեզիդենտ) դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների` դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների տրանսպորտային միջոցների համարանիշեր՝ համաձայն N 3 ձևի`

ա. տեսակ 13, տեսակ 13.1` դիվանագիտական կազմի թեթև մարդատար, բեռնատար, բեռնաուղևորատար ավտոմոբիլների և ավտոբուսների,

բ. տեսակ 14, տեսակ 14.1` վարչատեխնիկական սպասարկող կազմի թեթև մարդատար, բեռնատար, բեռնաուղևորատար ավտոմոբիլների և ավտոբուսների,

գ. տեսակ 15, տեսակ 15.1` Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցչության թեթև մարդատար, բեռնատար, բեռնաուղևորատար ավտոմոբիլների և ավտոբուսների,

դ. տեսակ 16` դիվանագիտական կազմի տրիցիկլերի, քվադրոցիկլերի, մոտոսայլակների և մոտոտրանսպորտային միջոցների (մոտոցիկլներ, մոտոռոլլերներ, մոպեդներ, մոտոսահնակներ),

ե. տեսակ 17` վարչատեխնիկական սպասարկող կազմի տրիցիկլերի, քվադրոցիկլերի, մոտոսայլակների և մոտոտրանսպորտային միջոցների (մոտոցիկլներ, մոտոռոլլերներ, մոպեդներ, մոտոսահնակներ),

զ. տեսակ 18` Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցչության տրիցիկլերի, քվադրոցիկլերի, մոտոտրանսպորտային միջոցների (մոտոցիկլներ, մոտոռոլլերներ, մոպեդներ, մոտոսահնակներ),

է. տեսակ 19` դիվանագիտական կազմի ավտոմոբիլների կցորդների (ներառյալ տրիցիկլերի, քվադրոցիկլերի, մոտոցիկլների և մոտոռոլլերների հետնակցորդները),

ը. տեսակ 20` վարչատեխնիկական սպասարկող կազմի ավտոմոբիլների կցորդների (ներառյալ տրիցիկլերի, քվադրոցիկլերի, մոտոցիկլների և մոտոռոլլերների հետնակցորդները),

թ. տեսակ 21` Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցչության ավտոմոբիլների կցորդների (ներառյալ տրիցիկլերի, քվադրոցիկլերի, մոտոցիկլների և մոտոռոլլերների հետնակցորդները).

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական մասերի և զորամիավորումների տրանսպորտային միջոցների համարանիշեր՝ համաձայն N 4 ձևի՝

ա. տեսակ 22, տեսակ 22.1` թեթև մարդատար, բեռնատար, բեռնաուղևորատար ավտոմոբիլների և ավտոբուսների,

բ. տեսակ 23` տրիցիկլերի, քվադրոցիկլերի, մոտոտրանսպորտային միջոցների (մոտոցիկլներ, մոտոռոլլերներ, մոպեդներ, մոտոսահնակներ),

գ. տեսակ 24` ավտոմոբիլների կցորդների (ներառյալ տրիցիկլերի, քվադրոցիկլերի, մոտոցիկլների և մոտոռոլլերների հետնակցորդները),

դ. տեսակ 25` տրակտորների, գյուղատնտեսական, շինարարական, ճանապարհաշինարարական և այլ ինքնագնաց մեխանիզմների,

ե. տեսակ 26` տրակտորների, գյուղատնտեսական, շինարարական, ճանապարհաշինարարական և այլ ինքնագնաց մեխանիզմների կցորդների.

5) առանձնացված համարանիշեր կրող տրանսպորտային միջոցների համարանիշեր՝ համաձայն N 5 ձևի՝

ա. տեսակ 27, տեսակ 27.1` Հայաստանի Հանրապետության Նախագահին սպասարկող թեթև մարդատար ավտոմոբիլի,

բ. տեսակ 28, տեսակ 28.1` Ամենայն Հայոց Կաթողիկոսին սպասարկող թեթև մարդատար ավտոմոբիլի,

գ. տեսակ 29, տեսակ 29.1 («Հյուրերին սպասարկող»)` Հայաստանի Հանրապետությունում գտնվող պատվիրակություններին սպասարկող թեթև մարդատար ավտոմոբիլների և ավտոբուսների,

դ. տեսակ 29.2, տեսակ 29.3` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվիրակություններին սպասարկող թեթև մարդատար ավտոմոբիլների և ավտոբուսների.

6) ճանապարհային երթևեկությանը ժամանակավոր մասնակցող տրանսպորտային միջոցների համարանիշեր՝ համաձայն N 6 ձևի՝

ա. տեսակ 30, տեսակ 30.1 («Փորձարկում»)` տրանսպորտային միջոց արտադրող կազմակերպության արտադրական նմուշ հանդիսացող կամ ֆիզիկական անձանց ինքնաշեն՝ ճանապարհային փորձարկումներին մասնակցող կամ տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի կողմից առևտրային նպատակներով ձեռք բերված կամ ներմուծված տրանսպորտային միջոցների,

բ. տեսակ 31 («Տարանցիկ»)` Հայաստանի Հանրապետությունից արտահանման նպատակով հաշվառումից հանվող տրանսպորտային միջոցների, ինչպես նաև «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով 2 ամսվանից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների,

գ. տեսակ 32 («Ժամանակավոր»)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում տրանսպորտային միջոցների շահագործման արգելման հիմք հանդիսացող պատճառների վերացման կամ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով գրանցելու, սակայն չհաշվառելու դեպքում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) տրանսպորտային միջոցը կայանման վայր տեղափոխելու կամ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցված, սակայն չհաշվառված տրանսպորտային միջոցը պետական գրանցումից հանելու կամ հաշվառման ներկայացնելու նպատակով տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) տրանսպորտային միջոցը կայանման վայրից տեղափոխելու համար կամ հաշվառումից հանված և այլ մարմինների կողմից հետագայում հաշվառման ենթակա կամ տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի կողմից առևտրային նպատակներով ձեռք բերված (ներմուծված) և օտարված տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով գրանցման ներկայացնելու նպատակով տրանսպորտային միջոցը ձեռք բերած անձին (ներկայացուցչին) տրանսպորտային միջոցը կայանման վայրից տեղափոխելու համար տրանսպորտային միջոցներին տրվող կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրանսպորտային միջոցին հատկացված, սակայն հաշվառման պահին չտրամադրված ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի, ինչպես նաև զույգ համարանիշերից մեկի կորստյան դեպքում տառերի և թվերի նույն հավաքածուն պարունակող համարանիշ հատկացնելու պահին չտրամադրված համարանիշի փոխարեն տրվող համարանիշեր:

(1-ին կետը փոփ., խմբ. 04.06.15 N 621-Ն)

2. Սույն հավելվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերություններում նշված համարանիշերը պատրաստվում են ինքնակպչուն ջրակայուն նյութից և պետք է ունենան հատուկ դրոշմի միջոցով արված կտրվածքներ` տրանսպորտային միջոցի վրա փակցնելուց հետո դրա ամբողջական պոկումը կանխելու նպատակով, իսկ մյուս բոլոր տեսակների համարանիշերը՝ մետաղից:

(2-րդ կետը խմբ. 04.06.15 N 621-Ն)

3. Մետաղյա համարանիշերի նյութի հաստությունը պետք է լինի առնվազն 0.8 միլիմետր։

4. Համարանիշերի վրա տառերի, թվանշանների, մակագրությունների և եզրակի դրոշմման տեխնոլոգիան պետք է բացառի դրանցում փոփոխությունների կատարման հնարավորությունը` առանց համարանիշի ամբողջականության կամ օգտագործվող նյութերի (մետաղ, սինթետիկ թաղանթ) կառուցվածքների փոփոխության։

5. Յուրաքանչյուր համարանիշի վահանակի հակառակ երեսին նշվում է պատրաստող կազմակերպության անվանումը կամ ապրանքային նշանը:

6. Համարանիշերը, բացառությամբ սույն հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետի «դ» և «ե» պարբերություններում, 2-րդ ենթակետի «զ» և «է» պարբերություններում, 4-րդ ենթակետում, 5-րդ ենթակետի «դ» պարբերությունում, 6-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերություններում նշված համարանիշերի, կրում են պաշտպանիչ տարր՝ հոլոգրամ:

(6-րդ կետը փոփ. 04.06.15 N 621-Ն)

7. Հայաստանի Հանրապետության պետական իրավասու մարմինների կողմից հաշվառվող տրանսպորտային միջոցներին հատկացվում են միջազգային ստանդարտների պահանջներին ներդաշնակ` ազգային ստանդարտներով սահմանված պահանջներին համապատասխանող տեխնիկական բնութագրերով (համարանիշերի պատրաստման եղանակ, տեխնիկական չափորոշիչներ և այլն) համարանիշեր:

 

II. ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏԱՌԵՐԻ, ԹՎԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

8. Համարանիշերում կիրառման համար թույլատրվող տառերի տեսակներն են՝ A, B, C, D, E, F, G, H, I, J, K, L, M, N, O, P, Q, R, S, T, Ս, V, W, X, Y, Z, Ո, Ա, Զ, Կ, Մ, Ն, Պ, Շ:

9. Համարանիշերում կիրառման համար թույլատրվող թվանշաններն են՝ 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9:

10. Համարանիշերում կիրառվող մակագրությունների տեսակներն են՝ «AM», «ARM», «TEST»:

(10-րդ կետը խմբ. 04.06.15 N 621-Ն)

 

III. ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ԵՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ» ՏԵՍԱԿԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՆՇՄԱՆ ԴԱՇՏԻ ԵԶՐԱՉԱՓԵՐԸ

 

11. Համարանիշերի եզրաչափերն են՝

 

Համարանիշի տեսակը

Եզրաչափերը (մմ)

1)

1, 3, 6, 7, 10, 13, 14, 15, 22, 27, 28, 29, 29.2, 30

520 x 112

2)

1.1, 3.1, 6.1, 7.1, 10.1, 13.1, 14.1, 15.1, 19, 20, 21, 22.1, 27.1, 28.1, 29.1, 29.3, 30.1

320 x 160

3)

4, 5, 11, 12

288 x 226

4)

24, 25, 26

288 x 206

5)

2, 9, 16, 17, 18, 23

220 x 174

6)

31, 32

300 x 110

(11-րդ կետը խմբ. 04.06.15 N 621-Ն)

12. 31-րդ և 32-րդ տեսակների համարանիշերում ժամկետի նշման դաշտի եզրաչափերն են` 50X100 մմ:

(12-րդ կետը խմբ. 04.06.15 N 621-Ն)

13. Հայաստանի Հանրապետության դրոշի գույները, գունավոր շերտերի, ինչպես նաև լայնության և երկարության չափերի հարաբերությունը պետք է համապատասխանեն «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին:

 

IV. ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԻՄՆԱԳՈՒՅՆԵՐԸ, ՏԱՌԵՐԻ, ԹՎԱՆՇԱՆՆԵՐԻ ՈՒ ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՆԵՐԸ

 

14. 28-րդ և 28.1-ին տեսակների համարանիշերում օգտագործվում է կաթողիկոսական զինանշանի ուրվապատկերը:

15. Համարանիշերի հիմնագույները, տառերի, թվանշանների ու մակագրությունների գույներն են՝

 
 

Տեսակները

Համարանիշի
հիմնագույնը

Գույնը

տառերի, թվանշանների, մակագրությունների և եզրակի

1)

1, 1.1, 2, 3, 3.1, 4, 5, 6, 6.1, 9, 10, 10.1, 11, 12, 30, 30.1

սպիտակ

սև

2)

7, 7.1

դեղին

սև

3)

13, 13.1, 14, 14.1, 16, 17, 19, 20

կարմիր

սպիտակ

4)

15, 15.1, 18, 21

երկնագույն

սպիտակ

5)

22, 22.1, 23, 24, 25, 26

սև

սպիտակ

6)

27, 27.1

սպիտակ

սև

7)

28, 28.1

սպիտակ, զինանշանի հիմնագույնը՝ մանուշակագույն

սև,
զինանշանի ուրվապատկերի գույնը՝ դեղնաոսկեգույն

8)

29, 29.1

երկգույն՝ «ARM» մակագրության դաշտը` կապույտ, թվանշանների դաշտը` սպիտակ

«ARM» մակագրությունը սպիտակ,
թվանշանները` սև

9)

29.2, 29.3

երկգույն՝ «ARM» մակագրության դաշտը` սև, թվանշանների դաշտը` կապույտ

«ARM» մակագրությունը և թվանշանները` սպիտակ

10)

31, 32

սպիտակ, ժամկետի դաշտը՝ դեղին

սև

(15-րդ կետը խմբ. 04.06.15 N 621-Ն)

(հավելվածը լրաց. 19.03.14 N 343-Ն, փոփ., խմբ. 04.06.15 N 621-Ն)

 

 

 

Հավելված N 12

ՀՀ կառավարության 2010 թվականի

սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին շահագործման համար նախատեսված և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ ճանապարհային ոստիկանություն) ստորաբաժանումների կողմից հաշվառվող տրանսպորտային միջոցներին հատկացվող հաշվառման համարանիշերի (այսուհետ՝ համարանիշեր) հաշվառման և հատկացման հետ կապված հարաբերությունները:

 

II. ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

2. Համարանիշեր պատրաստող կազմակերպությունից համարանիշերն ստանալուց հետո ճանապարհային ոստիկանության վարչական մասի համապատասխան ծառայությունում մուտքագրվում են ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստր, պահեստավորվում և հետագայում հայտ-ապրանքագրերի հիման վրա առաքվում տրանսպորտային միջոցների հաշվառման տարածքային ստորաբաժանումներ: «Ժամանակավոր» տեսակի համարանիշերն առաքվում են ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանումներ:

(2-րդ կետը փոփ. 04.06.15 N 621-Ն)

3. Հաշվառման տարածքային ստորաբաժանումներում համարանիշերի ստացումն արձանագրվում է ստորաբաժանման փաստաթղթերի մուտքի մատյանում, իսկ հատկացումն արտացոլվում է տրանսպորտային միջոցների հաշվառման էլեկտրոնային ռեգիստրում: Սույն կարգի 18-րդ կետում նշված դեպքերում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանումներից համարանիշերի ստացումը և դրանք տրանսպորտային միջոցները տնօրինողներին հանձնելն արձանագրվում են համարանիշերի մուտքի և ելքի առանձին մատյանում:

(3-րդ կետը խմբ. 04.06.15 N 621-Ն)

4. Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ստորաբաժանումներում «Ժամանակավոր» տեսակի համարանիշերի ստացումը և անձնակազմին բաշխումն արձանագրվում են համարանիշերի մուտքի և ելքի մատյանում: «Ժամանակավոր» տեսակի համարանիշերի հատկացումն արձանագրվում է «Ժամանակավոր» տեսակի համարանիշերի հատկացման մատյանում:

(4-րդ կետը խմբ. 04.06.15 N 621-Ն)

4.1. Տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին «Փորձարկում» և «Ժամանակավոր» տեսակի համարանիշերը հատկացվում են ըստ իրենց կողմից ներկայացված հայտի՝ ճանապարհային ոստիկանության վարչական մասի համապատասխան ստորաբաժանման կողմից՝ պայմանագրի հիման վրա, որով, բացի օրենսդրությամբ պայմանագրին ներկայացվող սահմանված պահանջներից, սահմանվում են նաև այդ համարանիշերը հաշվառելու և հատկացնելու, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգն ու պայմանները:

(4.1-ին կետը լրաց. 04.06.15 N 621-Ն)

5. Հաշվառման տարածքային ստորաբաժանում վերադարձված համարանիշերը, բացառությամբ սույն կարգի 8-րդ կետում նշված դեպքերի, յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտին ենթակա են առնվազն երկու մասի կտրման եղանակով ոչնչացման` ստորաբաժանման աշխատողներից կազմված հանձնաժողովի կողմից:

6. Համարանիշերի ոչնչացման փաստն արձանագրվում է համարանիշերի ոչնչացման մատյանում:

7. Վերադարձման ենթակա չեն Հայաստանի Հանրապետության Նախագահին և Ամենայն Հայոց կաթողիկոսին սպասարկող տրանսպորտային միջոցների համարանիշերը:

8. Ոչնչացման ենթակա չեն (բացառությամբ շահագործման ընթացքում մաշված, անընթեռնելի դարձած համարանիշերի)՝

1) «Փորձարկում» տեսակի համարանիշերը..

2) (ենթակետն ուժը կորցրել է 04.06.15 N 621-Ն)

3) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված (ռեզիդենտ) դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների՝ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց անձնակազմերի անդամների տրանսպորտային միջոցներին հատկացվող համարանիշերը.

4) «Հյուրերին սպասարկող» տեսակի համարանիշերը.

5) դեղին հիմնագույնի համարանիշերը:

(8-րդ կետը խմբ., փոփ. 04.06.15 N 621-Ն)

9. Ոչնչացված համարանիշերը կրկին կարող են արտադրվել միայն համարանիշերի ոչնչացման մատյանում զույգ համարանիշերի, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի, ոչնչացման վերաբերյալ գրառման առկայության դեպքում:

 

III. ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ

 

10. Ճանապարհային ոստիկանության հաշվառման տարածքային ստորաբաժանումներում հաշվառվող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին շահագործման համար նախատեսված տրանսպորտային միջոցներին հատկացվում են համարանիշեր (այսուհետ` հիմնական համարանիշեր):

11. Հիմնական համարանիշերն ըստ հատկացման հերթականության բաժանվում են 3 խմբի՝

1) հերթական համարանիշեր` հատկացվում են տրանսպորտային միջոցի հաշվառման պահին ստորաբաժանումում առկա համարանիշերից՝ ըստ աճող հերթականության.

2) ցանկալի համարանիշեր՝ տրվող հերթականության խախտմամբ համարանիշեր, բացառությամբ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ հաշվառման (ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության) վայրի կամ կազմակերպության գտնվելու վայրի փոփոխության կապակցությամբ համարանիշերը չփոխանակելու դեպքերի՝ հատկացվում են ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին լրացուցիչ հաստատագրված գումարի վճարման դեպքում.

3) մեծ պահանջարկ ունեցող համարանիշեր՝ սահմանված չափորոշիչներին համապատասխանող համարանիշեր՝ հատկացվում են ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին տվյալ չափորոշիչին համապատասխանող համարանիշերի համար սահմանված՝ լրացուցիչ հաստատագրված գումարի վճարման դեպքում:

12. Թեթև մարդատար և բեռնատար ավտոմոբիլներին ու ավտոբուսներին հատկացվում են թվերի ու տառերի միևնույն հավաքածուն պարունակող 2 (դիմացի և հետին), իսկ մոտոտրանսպորտային միջոցներին, տրիցիկլերին, քվադրոցիկլերին, կցորդներին ու կիսակցորդներին՝ մեկ համարանիշ:

13. Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, հանրապետական գործադիր մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների (այդ թվում՝ Երևանի ենթակայության կազմակերպությունների և հիմնարկի կարգավիճակ ունեցող՝ Երևանի ենթակայության կազմակերպությունների), պետական ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ նրանց կողմից ստեղծված կազմակերպությունների՝ անկախ կազմակերպաիրավական ձևից), Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի, օրենքով ստեղծված պետական մարմինների, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության դատարանների, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 2326-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի չորրորդ պարբերության մեջ նշված դեպքերի:

14. Դեղին հիմնագույնի համարանիշերը տրանսպորտային միջոցին հատկացվում են դրա հիմնական համարանիշերն ի պահ վերցնելուց հետո: Դեղին հիմնագույնի համարանիշերով տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխանաբար ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող անձանց օտարվելու կամ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալության տրամադրվելու դեպքում տրանսպորտային միջոցի հետ միասին, նախկին սեփականատիրոջ համաձայնությամբ, նոր սեփականատիրոջը կամ վարձակալին են անցնում նաև դրանց համար տրված դեղին հիմնագույնի համարանիշերը, որի մասին ճանապարհային ոստիկանության տվյալ ստորաբաժանման կողմից կատարվում է համապատասխան գրառում:

(14-րդ կետը փոփ. 04.06.15 N 621-Ն)

15. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված (ռեզիդենտ) դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների՝ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների տրանսպորտային միջոցներին կարմիր հիմնագույնի համարանիշերը, ինչպես նաև Միացյալ ազգերի կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տրանսպորտային միջոցներին երկնագույն հիմնագույնի համարանիշերը հատկացվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտի հիման վրա: Ընդ որում, լատիներեն «D» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշերը հատկացվում են ներկայացուցչության դիվանագիտական կազմին, իսկ լատիներեն «T» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշերը՝ տեխնիկական անձնակազմին սպասարկող տրանսպորտային միջոցներին: Հայտի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հետ:

(15-րդ կետը լրաց. 04.06.15 N 621-Ն)

16. «Տարանցիկ» տեսակի համարանիշերը հատկացվում են ճանապարհային ոստիկանության հաշվառման տարածքային ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանվելու համար հաշվառումից հանվող տրանսպորտային միջոցներին՝ իրենց նոր հաշվառման վայր մեկնելու համար, ինչպես նաև «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով 2 ամսից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցներին:

16.1. «Տարանցիկ» տեսակի համարանիշերի վրա ժամկետը նշվում է դրանք հատկացնող՝ սույն կարգի 16-րդ կետում նշված ստորաբաժանումների կողմից համարանիշի դիմային մասի դեղին հիմնագույնի դաշտում` այդ դաշտի վերևի մասում տարեթիվը, ներքևի մասում՝ ամիսը արաբական թվերով նշված ինքնակպչուն թաղանթ փակցնելու միջոցով:

(16.1-ին կետը լրաց. 04.06.15 N 621-Ն)

17. «Հյուրերին սպասարկող» տեսակի համարանիշերը հատկացվում են ճանապարհային ոստիկանության վարչական մասի համապատասխան ծառայության կողմից՝ համապատասխան պետական կառավարման մարմնի կողմից տրված հայտի հիման վրա՝ հիմնական համարանիշերը հայտում նշված ժամկետով ի պահ վերցնելուց հետո:

18. «Ժամանակավոր» տեսակի համարանիշեր հատկացվում են՝

1) ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումների կողմից՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելելու նպատակով ի պահ վերցված հիմնական համարանիշերի փոխարեն՝ երթևեկության արգելման պատճառը վերացնելու համար անհրաժեշտ ժամկետով.

2) ճանապարհային ոստիկանության հաշվառման տարածքային ստորաբաժանումների կողմից՝ հետագայում ընդհանուր օգտագործման ճանապարհներին չշահագործվելու կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչությունում հաշվառվելու նպատակով հաշվառումից հանվող տրանսպորտային միջոցներին՝ 15 օր ժամկետով (այդ դեպքում «Ժամանակավոր» տեսակի համարանիշերը ենթակա են ոչնչացման՝ այդ տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից).

3) տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից՝ առևտրային նպատակներով ձեռք բերված (ներմուծված) և օտարված տրանսպորտային միջոցներին՝ 15 օր ժամկետով (այդ դեպքում «Ժամանակավոր» տեսակի համարանիշերը ենթակա են ոչնչացման ճանապարհային ոստիկանության հաշվառման տարածքային ստորաբաժանումների կողմից):

(18-րդ կետը խմբ. 04.06.15 N 621-Ն)

18.1. «Ժամանակավոր» տեսակի համարանիշերի վրա ժամկետը նշվում է դրանք հատկացնող՝ սույն կարգի 18-րդ կետում նշված ստորաբաժանումների կամ սուբյեկտների համապատասխան աշխատողների կողմից համարանիշի դիմային մասի դեղին հիմնագույնի դաշտում` այդ դաշտի վերևի մասում ժամկետի ավարտի օրը, ներքևի մասում ամիսը՝ արաբական թվերով նշված ինքնակպչուն թաղանթ փակցնելու միջոցով:

(18.1-ին կետը լրաց. 04.06.15 N 621-Ն)

19. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչությունում տրանսպորտային միջոցների հաշվառման և համարանիշերի հատկացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:

20. «Փորձարկում» տեսակի համարանիշեր հատկացվում են՝

1) ճանապարհային ոստիկանության վարչական մասի համապատասխան ստորաբաժանման կողմից` տրանսպորտային միջոց արտադրող կազմակերպության արտադրական նմուշ հանդիսացող կամ ֆիզիկական անձանց ինքնաշեն՝ ճանապարհային փորձարկումներին մասնակցող տրանսպորտային միջոցներին՝ 1 ամիս ժամկետով.

2) տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից՝ առևտրային նպատակներով ձեռք բերված (ներմուծված) տրանսպորտային միջոցներին՝ 1 օր ժամկետով:

(20-րդ կետը խմբ. 04.06.15 N 621-Ն)

21. Կորած զույգ համարանիշերի (իսկ եթե սույն կարգի 12-րդ կետի համաձայն հատկացվել է մեկ համարանիշ, ապա նաև դրա) փոխարեն հատկացվում են թվերի ու տառերի այլ հավաքածու պարունակող համարանիշեր:

22. Զույգ համարանիշերից մեկի կորստյան դեպքում դրա կրկնօրինակը տրվում է միայն մեկ անգամ: Այդ դեպքում մինչև կրկնօրինակի հատկացումը հատկացվում է «Ժամանակավոր» տեսակի համարանիշ` 7 օր ժամկետով:

(22-րդ կետը խմբ. 04.06.15 N 621-Ն)

23. Տրանսպորտային միջոցների համարանիշեր տալու (այդ թվում` համարանիշերը փոխարինելու, կորած համարանիշերի փոխարեն նորը կամ կրկնօրինակը տալու, ինչպես նաև շահագործման ընթացքում մաշված, անընթեռնելի դարձած համարանիշերի փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշեր տալու) համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով, իսկ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի հատկացման դեպքում` նաև տվյալ համարանիշի համար սահմանված չափով վճար:

 

IV. ՑԱՆԿԱԼԻ ԵՎ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ

 

24. Ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի ընտրությունը կարող է կատարվել ինչպես հաշվառման տարածքային ստորաբաժանման սպասարկման սրահի աշխատողի կողմից, տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակ, այնպես էլ՝ տրանսպորտային միջոցը հաշվառման ներկայացրած անձի կողմից` հաշվառման տարածքային ստորաբաժանման սպասարկման սրահում տեղադրված տեխնիկական միջոցով: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մինչև 2015 թվականի հունվարի 1-ն ապահովում է էլեկտրոնային եղանակով (համացանցի միջոցով) ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող համարանիշեր ընտրելու, դրանց համար վճարելու և ամրագրելու համակարգի ներդրումը և գործարկումը:

25. Ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի ընտրության համակարգը պետք է բացառի ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող որևէ ազատ համարանիշ (բացառությամբ սույն կարգի 13-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 2326-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի չորրորդ պարբերությամբ նախատեսված համարանիշերի) ցույց չտալու, ինչպես նաև առանց ամրագրելու տվյալ համարանիշը համակարգից հանելու կամ որպես ոչ ազատ (ամրագրված կամ զբաղված) համարանիշ ցույց տալու հնարավորությունը:

26. Ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող համարանիշն ամրագրվում է միայն հաշվառման ներկայացված տրանսպորտային միջոցին` 3 ժամով, բայց ոչ ավելի, քան մինչև տվյալ աշխատանքային օրվա ավարտը: Նշված ժամկետում համարանիշի հատկացման համար սահմանված գնի վճարումը հավաստող փաստաթուղթը տրանսպորտային միջոցը հաշվառման տարածքային ստորաբաժանում չներկայացվելու դեպքում ամրագրված համարանիշն ավտոմատ կերպով վերադարձվում է համակարգ՝ որպես ազատ համարանիշ, իսկ հաշվառման ներկայացված տրանսպորտային միջոցին հատկացվում է հերթական համարանիշ:

27. Եթե հաշվառման ներկայացված տրանսպորտային միջոցին ամրագրված ցանկալի համարանիշը մինչև ամրագրումն արդեն իսկ որպես հերթական համարանիշ առաքվել է այլ հաշվառման տարածքային ստորաբաժանում, ապա այդ տրանսպորտային միջոցին հատկացնելու դեպքում այն տրամադրվում է 7 օրվա ընթացքում, իսկ մինչ այդ, ինչպես նաև այն դեպքերում, երբ ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող համարանիշը հաշվառման պահին չի գտնվում տվյալ ստորաբաժանումում, տրանսպորտային միջոցին հատկացվում են «Ժամանակավոր» տեսակի համարանիշեր` 7 օր ժամկետով:

(27-րդ կետը փոփ. 04.06.15 N 621-Ն)

28. Մինչև սույն կարգի 22-րդ կամ 27-րդ կետերով սահմանված ժամկետի ավարտը, եթե հատկացված կրկնօրինակը կամ ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող համարանիշը դեռևս չի առաքվել այն հատկացնող ստորաբաժանում, տրանսպորտային միջոցի սեփականատերը կարող է իր տրանսպորտային միջոցին հատկացված կրկնօրինակը կամ ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող համարանիշն ստանալ ճանապարհային ոստիկանության վարչական մասից կամ այն ստորաբաժանումից, որտեղ գտնվում է հատկացված համարանիշը՝ ստանալու մասին գրառում կատարելով հաշիվ-ապրանքագրի դարձերեսին և ստորագրելով այն: Այդ դեպքում «Ժամանակավոր» տեսակի համարանիշը համապատասխան աշխատողի կողմից ոչնչացվում է ամբողջականությունը խախտելու եղանակով, որի մասին գրառում է կատարում համարանիշերի ոչնչացման մատյանում:

(28-րդ կետը խմբ. 04.06.15 N 621-Ն)

29. Մեծ պահանջարկ ունեցող ազատ համարանիշերի մասին տեղեկատվությունը ենթակա է հրապարակման և թարմացման՝ յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտի դրությամբ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում:

30. Մեծ պահանջարկ ունեցող՝ կորած համարանիշերի հայտնաբերման դեպքում դրանք կրկին տրվում են այն կրող տրանսպորտային միջոցին, եթե տրանսպորտային միջոցը մինչև այդ հաշվառումից չի հանվել: Եթե կորած համարանիշերի փոխարեն տրվել են նոր համարանիշեր, ապա, տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ ցանկությամբ, դրանք կարող են փոխարինվել հայտնաբերված համարանիշերով` հայտնաբերման մասին սեփականատիրոջը տեղեկացնելու օրվանից երեք ամսվա ընթացքում: Նշված ժամկետը լրանալուց հետո կամ սեփականատիրոջ կողմից համարանիշերը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում հայտնաբերված համարանիշերը սահմանված կարգով կարող են հատկացվել այլ անձի:

31. Մեծ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործողը կարող է այդ համարանիշն օգտագործելու իրավունքը փոխանցել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված մերձավոր ազգականին` համարանիշերի հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի, իսկ եթե այդ համարանիշերը հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի՝ առանց աճուրդի հատկացումը՝ տվյալ համարանիշի համար սահմանված գնի վճարմամբ:

32. Մեծ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործողը կարող է այդ համարանիշը ցանկացած ժամանակ վերահաշվառել սեփականության իրավունքով իրեն կամ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված մերձավոր ազգականին պատկանող այլ տրանսպորտային միջոցի վրա` համարանիշերի հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի, իսկ եթե այդ համարանիշերը հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի՝ առանց աճուրդի հատկացումը՝ նաև տվյալ համարանիշի համար սահմանված գնի վճարմամբ:

33. Մեծ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործելու իրավունքը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված մերձավոր ազգականին փոխանցելու դեպքում համարանիշն օգտագործողի (ներկայացուցչի) ներկայությունը և համաձայնությունը պարտադիր են:

34. Մեծ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործելու իրավունքը կարող է փոխանցվել տրանսպորտային միջոցը ժառանգած անձին` համարանիշերի հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի, իսկ եթե այդ համարանիշերը հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի՝ առանց աճուրդի հատկացումը՝ նաև տվյալ համարանիշի համար սահմանված գնի վճարմամբ:

 

Ձև N 1

 

Ներմուծեք նկարագրությունը_2748

 

Ձև N 2

 

 

  Ներմուծեք նկարագրությունը_7333

(ձևը խմբ. 04.06.15 N 621-Ն)

Ձև N 3

 

Ներմուծեք նկարագրությունը_2772

 

Ձև N 4

 

Ներմուծեք նկարագրությունը_2773

 

Ձև N 5

 

Ներմուծեք նկարագրությունը_2774

 

Ձև N 6

 

 

  Ներմուծեք նկարագրությունը_7334

 

(ձևը խմբ. 04.06.15 N 621-Ն)

(հավելվածը լրաց. 19.03.14 N 343-Ն, փոփ., խմբ., լրաց. 04.06.15 N 621-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.09.2024, N 1419-Ն 06.09.2024, N 1251-Ն
30.05.2024, N 831-Ն 10.06.2024, N 1251-Ն
12.04.2024, N 503-Ն 22.04.2024, N 1251-Ն
29.12.2022, N 2096-Ն 01.01.2023, N 1251-Ն
01.12.2022, N 1834-Ն 12.12.2022, N 1251-Ն
24.08.2022, N 1321-Ն 25.08.2022, N 1251-Ն
02.06.2022, N 783-Ն 13.06.2022, N 1251-Ն
10.03.2022, N 308-Ն 01.04.2022, N 1251-Ն
30.09.2021, N 1632-Ն 01.01.2022, N 1251-Ն
15.07.2021, N 1160-Ն 16.10.2021, N 1251-Ն
27.08.2021, N 1375-Ն 28.08.2021, N 1251-Ն
25.02.2021, N 263-Ն 04.03.2021, N 1251-Ն
26.09.2019, N 1335-Ն 19.10.2019, N 1251-Ն
29.08.2019, N 1133-Ն 12.09.2019, N 1251-Ն
09.08.2018, N 877-Ն 18.08.2018, N 1251-Ն
11.05.2018, N 569-Ն 31.05.2018, N 1251-Ն
11.01.2018, N 11-Ն 15.04.2018, N 1251-Ն
23.02.2017, N 177-Ն 19.03.2017, N 1251-Ն
24.11.2016, N 1218-Ն 08.12.2016, N 1251-Ն
04.06.2015, N 621-Ն 04.07.2015, N 1251-Ն
09.10.2014, N 1096-Ն 01.11.2014, N 1251-Ն
19.03.2014, N 343-Ն 26.04.2014, N 1251-Ն
27.03.2014, N 342-Ն 10.04.2014, N 1251-Ն
15.03.2012, N 306-Ն 01.04.2012, N 1251-Ն
27.10.2011, N 1513-Ն 09.01.2012, N 1251-Ն
26.05.2011, N 716-Ն 01.01.2012, N 1251-Ն
27.10.2011, N 1512-Ն 12.11.2011, N 1251-Ն
15.09.2011, N 1378-Ն 22.10.2011, N 1251-Ն
28.04.2011, N 636-Ն 01.08.2011, N 1251-Ն
21.04.2011, N 618-Ն 04.06.2011, N 1251-Ն
14.04.2011, N 377-Ն 07.05.2011, N 1251-Ն
16.12.2010, N 1687-Ն 23.12.2010, N 1251-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան