ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2015 թվականի N 831-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1791-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1791-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որտեղ նշվում են իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գործունեության իրականացման վայրը, գտնվելու վայրը, ինչ տիպի ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրում է նախատեսվում իրականացնել:».
2) ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետի «գ» ենթակետը.
3) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին կետով.
«8.1. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման լիցենզիա ստացած կազմակերպությունները ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման գործունեությամբ զբաղվելիս պետք է ունենան ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման հետ կապված որակավորմամբ ու ճառագայթային անվտանգության նորմերի, միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման հատուկ կանոնների, միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման կանոնների իմացությամբ, տվյալ բնագավառում առնվազն 3 տարվա (անընդմեջ) համապատասխան աշխատանքային ստաժի առկայությամբ, ինչպես նաև համապատասխան մասնագիտական պատրաստվածությամբ լիցենզավորված գործունեության իրականացումն ապահովող անձնակազմ: Ընդ որում, լիցենզավորված գործունեության իրականացումն սկսելուց հինգ աշխատանքային օր առաջ, իսկ անձնակազմի մասնագետների փոփոխության դեպքում` համապատասխան փոփոխությունից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորված կազմակերպությունը պարտավոր է լիցենզավորված գործունեության իրականացումն ապահովող մասնագետների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի (անհատական իրավական ակտերի) և նրանց մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները ներկայացնել կարգավորող մարմին:».
4) ուժը կորցրած ճանաչել 10-րդ կետի «դ» ենթակետը.
5) ուժը կորցրած ճանաչել 13-րդ կետի «դ» ենթակետը.
6) ուժը կորցրած ճանաչել 15-րդ կետը.
7) կարգի ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Որոշման 2-րդ կետով հաստատված ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման լիցենզիայի ձևում (այսուհետ՝ լիցենզիայի ձև) «ԼԻՑԵՆԶԻԱՅԻ N» բառերը փոխարինել «ԼԻՑԵՆԶԻԱՅԻ N ՃԱՓ» բառերով:
3. Լիցենզիայի ձևից հանել «կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը», ինչպես նաև «մինչև ____ ________________ 200 թ.» բառերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հուլիսի 30 |
Հավելված |
«Ձև
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Հ Ա Յ Տ _ _ _ _
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայտատուն _____________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպաիրավական ձևը)
2. Հայտատուի գործունեության իրականացման վայրը
3. Հայտատուի գտնվելու վայրը
4. Իրավաբանական անձի պետական գրանցման համարը
□□□□□□□□□□
5. Փոխադրամիջոցները`
5.1.
ա) տեսակը _______________________________________________________
բ) տիպը _____________
գ) քանակը _____________
5.2.
ա) տեսակը _______________________________________________________
բ) տիպը _____________
գ) քանակը _____________
□ Լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը
□□□□□□□□□□□□□□□□□□□□ (Լրացվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում, հայտատուի ցանկությամբ):
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ
_________________________
_________________________________________________________________________
(Հայտատուի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)
_____ __________ 20 թ.»:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |