ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2015 թվականի N 830-Ն
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ՝
1) DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ազդանշանների ընդունիչ սարքերի ձեռքբերման նպատակով գնման գործընթացն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 20-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հիման վրա՝ արտակարգ կամ անկանխատեսելի այլ իրավիճակի առաջացման հիմքով հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով, բանակցային ընթացակարգով.
2) գնման գործընթացի հրավերով և գնման հայտով մասնակիցների նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները՝
ա. օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որակավորման չափանիշի պահանջներին համապատասխանության մասով մասնակիցների նկատմամբ չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված պահանջները,
բ. մասնակիցներն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որակավորման չափանիշի պահանջներին իրենց տվյալների համապատասխանությունը գնահատելու համար ներկայացնում են միայն գրավոր հայտարարություն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ մասնագիտական փորձառության առկայության մասին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2015 թ. հուլիսի 30
վարչապետՀ. Աբրահամյան
Երևան