Գլխավոր տեղեկություն
Համար
N 367-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.05.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.05.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մայիսի 2015 թվականի N 367-Ա

 

ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության 2015 թվականի սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության և «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրերը (այսուհետ` ծրագրեր) համակարգող հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Համակարգող հանձնաժողովի նախագահին` ծրագրերի իրականացման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խմբեր և հաստատել ծրագրերի իրականացման ժամանակացույցերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մայիսի 12

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

մայիսի 12-ի N 367-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ «ԱՐԻ ՏՈՒՆ» ՀԱՅՐԵՆԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ԵՎ «ՍՓՅՈՒՌՔ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

 

Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ

 

Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան