ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մայիսի 2015 թվականի N 481-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալա քաղաքի Գնունու փողոցի վրա գտնվող՝ 1971.2 քառ. մետր մակերեսով նախկին առողջության կենտրոնի, 378.2 քառ. մետր մակերեսով տնտեսական, 626.6 քառ. մետր մակերեսով ինֆեկցիոն և 22.7 քառ. մետր մակերեսով անատոմիկի մասնաշենքերի (այսուհետ՝ գույք) ապամոնտաժման աշխատանքները:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի ապամոնտաժման աշխատանքների դիմաց վճարումն իրականացվելու է ապամոնտաժման արդյունքում առաջացած շինարարական նյութերով, որոնք սեփականության իրավունքով հանձնվելու են ապամոնտաժումն իրականացնող կազմակերպությանը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ ապամոնտաժումից հետո եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գույքը հանել հաշվառումից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մայիսի 12 Երևան |