Գլխավոր տեղեկություն
Համար
N 176-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.07.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.07.15/19(531) Հոդ.179
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
19.06.2015
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 հուլիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 60015264

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

19 հունիսի 2015 թ.
ք. Երևան

N 176-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 459-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և հաշվի առնելով «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի հունիսի 8-ի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի դեկտեմբերի 17-ի «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար վճարողների 2015 թվականի անվանական կազմը և կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը հաստատելու մասին» N 459-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝ հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար վճարողների 2015 թվականի անվանական կազմի և կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի աղյուսակի 8-րդ կետում «ՈՐՈՏԱՆԻ ՀԷԿՀ» բառերը փոխարինել «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» բառերով, իսկ «09201502» թիվը՝ «02619957» թվով:

2. «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ ընդունել ի գիտություն, որ 2015 թվականի համար հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները ենթակա են վճարման երրորդ և չորրորդ եռամսյակների մասով՝ յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանված մեծության չափով և ժամկետներում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան