ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2015 թվականի N 560-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին» N 305-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) 2-րդ կետը «գույք» բառից հետո լրացնել «(բացառությամբ չկառուցապատված հողամասերի) և բնակապահովման ծրագրերի շրջանակներում երբևէ բնակարաններ չեն ստացել» բառերով.
2) 3-րդ կետի 3-րդ ենթակետը «անձնագրերի» բառից հետո լրացնել «պատճենները` հաշվառման էջով» բառերով.
3) 3-րդ կետի 7-րդ ենթակետում «գյուղատնտեսական նշանակության հողերի» բառերը փոխարինել «չկառուցապատված հողամասերի» բառերով.
4) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9-րդ և 10-րդ ենթակետերով.
«9) նույնականացման քարտ ներկայացրած անձանց համար՝ տեղեկանք համապատասխան լիազոր պետական մարմնի կողմից տրված` համապատասխան տարածքում վերջին 5 տարվա ընթացքում հաշվառված լինելու վերաբերյալ.
10) սեփականության իրավունքով պատկանող հողամաս ունենալու դեպքում` տեղեկանք համայնքի ղեկավարից՝ հողամասի չկառուցապատված լինելու մասին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2015 թ. մայիսի 27
վարչապետՀ. Աբրահամյան
Երևան