ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 2015 թվականի N 142-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1307-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին և «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին գույք ամրացնելու, ինչպես նաև «Սևան-Հրազդանյան-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալներն ավելացնելու մասին» N 1307-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «տարածքային կառավարման» բառերը փոխարինել «գյուղատնտեսության» բառով.
2) որոշման 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերում «14.170.150.989,0» և «9.866.614.555,0» թվերը փոխարինել համապատասխանաբար «13.863.375.535,0» և «9.808.423.880,0» թվերով.
3) որոշման N 1 հավելվածի՝
ա. 13-րդ կետից հանել «Ծաղկաշենի ջրամբարի շինարարություն» և «Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի 2-րդ կարգի ջրանցքի վերականգնում» տողերը,
բ. 15-րդ կետի 1-ին տողում «Լանջազատի» բառը փոխարինել «Լանջաղբյուրի» բառով,
գ. 16-րդ կետի 5-րդ տողից հանել «և Նալբանդի ջրանցքի ՊԿ 141+22–ՊԿ 183+73 հատվածների վերականգնում» բառերը, իսկ «757,537,187» թիվը փոխարինել «452,202,875» թվով,
դ. 17-րդ և 18-րդ կետերը համապատասխանաբար շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
»: |
ե. ուժը կորցրած ճանաչել 21-րդ կետը,
զ. ընդամենը տողում «14,170,150,989» թիվը փոխարինել «13,863,375,535» թվով.
4) որոշման N 3 հավելվածի՝
ա. 12-րդ կետում «5,140,305,249» թիվը փոխարինել «5,082,114,574» թվով,
բ. ընդամենը տողում «9,866,614,555» թիվը փոխարինել «9,808,423,880» թվով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. փետրվարի 26 Երևան |