Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 109-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.06.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.05.22/13(525).1 Հոդ.125.4
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
05.05.2015
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 մայիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 05015172

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

5 մայիսի 2015 թ.

թիվ 109-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի ԹԻՎ 93-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով հավաքագրել վարկային կազմակերպությունների կողմից իրականացվող սվոփ գործարքների վերաբերյալ համապատասխան տեղեկությունները, հստակեցնել վարկային կազմակերպությունների կողմից ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների լրացման կարգը, սահմանել լողացող տոկոսադրույքով պարտքային արժեթղթերով կնքված գործարքների վերաբերյալ հաշվետվությունների լրացման առանձնահատկությունները,

հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իա» կետերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 3-ի ««Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ը հաստատելու մասին» թիվ 93-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ում (այսուհետ` Կանոնակարգ 15) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

1) Կանոնակարգ 15-ի 4-րդ կետում «միջոցով» բառից հետո լրացնել «(Կենտրոնական բանկի կողմից տրամադրած հասցեով)» բառերը:

2) Կանոնակարգ 15-ի 20.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«20.2. Սույն կանոնակարգի 2-րդ և 3-րդ կետերում ընդգրկված աղյուսակներում նշված թիվ 32 հաշվետվությունը բաղկացած է 5 աղյուսակից, որոնք լրացվում են սույն կետով սահմանված կարգով: Հաշվետու վարկային կազմակերպությունները սույն կետով նախատեսված հաշվետվությունը չեն ներկայացնում ոչ օտարերկրյա ներդրումային ծառայություններ մատուցող անձանց միջոցով կնքված գործարքների և մարման գործարքների համար:

Թիվ 32 հաշվետվության 3-րդ, 4-րդ և 5-րդ աղյուսակները լրացնում են սվոփ գործարքներ իրականացնող վարկային կազմակերպությունները:

1) Սույն կետով նախատեսված հաշվետվությունում լրացվում են հաշվետվության ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ից մինչև հաշվետվության ներկայացման օրվա ժամը 16:00-ը (հաշվետու օր) կնքված գործարքների և (կամ) արդեն կնքված գործարքների պայմաններում փոփոխությունների (այսուհետ` փոփոխված գործարքներ) վերաբերյալ տեղեկությունները (անկախ տվյալ գործարքի մարման ժամկետից): Ընդ որում` եթե հաշվետվությունում ներառվող տեղեկություններում նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, ապա հաշվետվությունը ներկայացվում է՝ միայն նշելով վարկային կազմակերպության անվանումը և հաշվետվության ներկայացման ամսաթիվը՝ առանց լրացնելու համապատասխան աղյուսակի համապատասխան սյունակները:

2) Սույն հաշվետվության իմաստով գործարքների պայմաններում փոփոխություններ են համարվում սույն հաշվետվության 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ աղյուսակներում տվյալ գործարքի վերաբերյալ նախկինում ներկայացված տեղեկությունների փոփոխությունները: Փոփոխված գործարքների վերաբերյալ տեղեկությունները լրացնելիս սույն հաշվետվության աղյուսակներում լրացվում է ինչպես բոլոր փոփոխված տեղեկությունները (բացառությամբ «Գործարքի կնքման ամսաթիվը» և «Գործարքի նույնականացուցիչ համարը» սյունակների, որտեղ լրացվում են առաջնային գործարքի համապատասխանաբար «Գործարքի կնքման ամսաթիվը» և «Գործարքի նույնականացուցիչ համարը»), այնպես էլ այն տեղեկությունները, որոնք չեն փոփոխվել:

3) Սույն հաշվետվությունում գործարքները լրացվում են այն արժույթով, որով կնքվել են գործարքները, իսկ թվերը ներկայացվում են ստորակետից հետո 5 նիշի ճշտությամբ:

4) Սույն կետով նախատեսված հաշվետվության աղյուսակների սյունակները լրացվում են հետևյալ ընդհանուր կանոններին համապատասխան.

ա. «Արժեթղթի դասը» սյունակում նշվում է «բաժնային» կամ «ոչ բաժնային»: Արժեթղթերի տարբերակիչ ծածկագրի (թողարկման պետական գրանցման համարի) առկայության դեպքում սույն ենթակետով նախատեսված սյունակը չի լրացվում: Սույն ենթակետով նախատեսված սյունակը օտարերկրյա արժեթղթերի համար պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը առկա է, թե ոչ:

բ. «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված կարգով շնորհված արժեթղթերի նույնականացնող ծածկագիրը (համարանիշը): Պետական արժեթղթերի դեպքում, եթե բացակայում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, ապա նշվում է դրանց թողարկման պետական գրանցման համարը: Ծածկագիր կամ պետական գրանցման համար չունենալու դեպքում նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը (առկայության դեպքում):

գ. «Թողարկողի ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը» սյունակը լրացվում է արժեթղթի տարբերակիչ ծածկագրի բացակայության դեպքում: Սյունակում նշվում է թողարկողի ֆիրմային անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը), գտնվելու վայրը (մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն): Սույն ենթակետով նախատեսված սյունակը օտարերկրյա արժեթղթերի համար պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը առկա է, թե ոչ:

դ. «Արժեթղթերի ծավալը` անվանական արժեքով» սյունակում լրացվում է միայն արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը:

ե. «Գործարքի արժույթի ISՕ կոդը» սյունակում լրացվում է գործարքով վճարման միջոց հանդիսացող արժույթի կոդը:

զ. «Արժեթղթի մինչև մարում եկամտաբերությունը» ոչ ծավալային ֆիքսված տոկոսադրույքով արժեթղթերի դեպքում սույն սյունակում լրացվում է միավոր արժեթղթի գնի, իսկ ծավալային արժեթղթերի դեպքում գործարքի ընդհանուր գումարի հիման վրա հաշվարկված արժեթղթի մինչև մարում եկամտաբերությունը` հաշվարկված թողարկողի կողմից տվյալ արժեթղթի թողարկման և(կամ) տեղաբաշխման պայմաններով սահմանված բանաձևով (մեթոդաբանությամբ): Ոչ ծավալային լողացող տոկոսադրույքով արժեթղթերի դեպքում սույն սյունակում լրացվում է միավոր արժեթղթի գնի, իսկ ծավալային լողացող տոկոսադրույքով արժեթղթերի դեպքում գործարքի ընդհանուր գումարի հիման վրա հաշվարկված ընթացիկ արժեկտրոնի զեղչման դրույքը (ընթացիկ արժեկտրոնը (առաջիկա վճարվելիք արժեկտրոնը) զեղչելու համար օգտագործվող շուկայական տոկոսադրույքը)՝ հաշվարկված թողարկողի կողմից տվյալ արժեթղթի թողարկման և(կամ) տեղաբաշխման պայմաններով սահմանված բանաձևով: Սույն սյունակը չի լրացվում այն արժեթղթերի համար, որոնց համար նախատեսված չէ եկամտաբերության հաշվարկ (օրինակ՝ հասարակ բաժնետոմսերի, բաժնեմասերի, ներդրումային ֆոնդերի փայերի (բաժնետոմսերի) կամ դրանցում մասնակիցների բաժնեմասը հավաստող նման այլ փաստաթղթերի համար և այլն): Ընդ որում` արժեթղթի մինչև մարում եկամտաբերությունը հաշվարկվում է գործարքի կատարման (վերջնահաշվարկի) օրվա դրությամբ:

է. «Գործարքի կնքման ամսաթիվը» սյունակում լրացվում է առաջնային գործարքի կնքման ամսաթիվը:

ը. «Գործարքի մյուս կողմը» սյունակում լրացվում է գործարքի մյուս կողմ հանդիսացող սուբյեկտին Կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը, դրա բացակայության դեպքում նշվում է այդ կողմի ռեզիդենտությունը` կատարելով «ռեզիդենտ» կամ «ոչ ռեզիդենտ» նշումը: Ընդ որում` եթե գործարքի մյուս կողմ հանդիսացող ներդրումային ծառայություններ մատուցող անձը գործարքը կնքել է հաճախորդի հաշվին, ապա գործարքի մյուս կողմ է համարվում ոչ թե տվյալ հաճախորդը, այլ այդ հաճախորդի հաշվին գործարք կնքող ներդրումային ծառայություններ մատուցող անձը:

թ. «Միջնորդը» սյունակը լրացման ենթակա է միայն օտարերկրյա ներդրումային ծառայություններ մատուցող անձի միջոցով օտարերկրյա կազմակերպված շուկայում կամ օտարերկրյա անձի հետ գործարքներ կնքելու դեպքում, որտեղ լրացվում է միջնորդ հանդիսացող ներդրումային ծառայություններ մատուցող անձի անվանումը:

5) Ի լրումն սույն կետով սահմանված լրացման կանոնների` սույն կետով նախատեսված հաշվետվության յուրաքանչյուր աղյուսակի համար նախատեսվում են լրացման լրացուցիչ կանոններ:

6) «Հաշվետու անձի կողմից կնքված արժեթղթերի առուվաճառքի գործարքների վերաբերյալ» 1-ին աղյուսակում լրացվում են հաշվետու անձանց կողմից արժեթղթերի առքի ու վաճառքի գործարքների կնքման վերաբերյալ տեղեկությունները` համաձայն լրացման հետևյալ կանոնների.

ա. «Գործարքի տեսակը (առք/վաճառք)» սյունակում լրացվում է «առք» կամ «վաճառք»` կախված հաշվետու անձի տեսանկյունից գործարքը առք է, թե` վաճառք:

բ. «Քանակը» սյունակում լրացվում է գնվող կամ վաճառվող արժեթղթերի քանակը` հատերով, ընդ որում` ծավալային արժեթղթերի համար սույն ենթակետով նախատեսված սյունակը չի լրացվում:

գ. «Միավոր արժեթղթի գինը» սյունակում լրացվում է մեկ արժեթղթի առքի (վաճառքի) գինը: Ծավալային արժեթղթերի համար սույն ենթակետով նախատեսված սյունակը չի լրացվում:

դ. «Ընդհանուր գումարը» հաշվարկվում է որպես միավոր գնի և քանակի արտադրյալ: Ծավալային արժեթղթերի դեպքում լրացվում է ծավալային արժեթղթերով կնքված գործարքի ընդհանուր գինը:

ե. «Գործարքի կատարման ամսաթիվը» սյունակում լրացվում է արժեթղթերի առուվաճառքի գործարքի վերջնահաշվարկի ամսաթիվը (օրինակ՝ 01/01/2015):

7) «Հաշվետու անձի կողմից կնքված ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների վերաբերյալ» 2-րդ աղյուսակում լրացվում են հաշվետու անձի կողմից կնքված և (կամ) փոփոխված ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների վերաբերյալ տեղեկությունները` համաձայն լրացման հետևյալ կանոնների.

ա. «Գործարքի նույնականացուցիչ համարը» սյունակում նշվում է հաշվետու անձի կողմից վարվող գործարքների ներքին գրանցամատյաններում տվյալ գործարքին տրված նույնականացուցիչ համարը, որը պետք է լինի առանձնահատուկ (չկրկնվող) յուրաքանչյուր գործարքի համար:

բ. «Գործարքի տեսակը (ռեպո/ հակադարձ ռեպո)» սյունակում նշվում է` հաշվետու անձի տեսանկյունից գործարքը ռեպո է, թե հակադարձ ռեպո: Արժեթղթերի վաճառքի գործարքը` հետգնման պայմանով, ներկայացվում է որպես «ռեպո» գործարք, իսկ արժեթղթերի առքի գործարքը` հետ վաճառելու պայմանով, լրացվում է որպես «հակադարձ ռեպո» գործարք:

գ. «Գործարքի բնույթը» սյունակում նշվում է «նոր կնքված», «երկարաձգված», «կրճատված» կամ «այլ» տարբերակներից մեկը: Ընդ որում, նոր գործարք կնքվելու դեպքում նշվում է «նոր կնքված» տարբերակը, արդեն կնքված գործարքների գործողության ժամկետի կրճատման դեպքում (անկախ այն հանգամանքից այլ պայմաններ փոխվել են, թե ոչ)` «կրճատված» տարբերակը, երկարաձգման դեպքում (անկախ այն հանգամանքից այլ պայմաններ փոխվել են, թե ոչ)` «երկարաձգված» տարբերակը, իսկ արդեն կնքված գործարքների այլ պայմանների փոփոխության դեպքում, որոնց դեպքում գործարքի գործողության ժամկետի փոփոխություն տեղի չի ունեցել, նշվում է «այլ» տարբերակը:

դ. «Քանակը» սյունակում լրացվում է ռեպո (հակադարձ ռեպո) գործարքի հիմքում ընկած արժեթղթի քանակը: Ընդ որում` ծավալային արժեթղթերով ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների կնքման դեպքում սույն ենթակետով նախատեսված սյունակը չի լրացվում:

ե. «Ընդհանուր գումարը» սյունակում լրացվում է ռեպո (հակադարձ ռեպո) գործարքի առաջնային առքի (վաճառքի) ընդհանուր արժեքը:

զ. «Տարեկան ռեպո (հակադարձ ռեպո) տոկոսադրույքը» սյունակում լրացվում է յուրաքանչյուր ռեպո կամ հակադարձ ռեպո գործարքի տարեկան (տարին` 365 կամ 366 օր) տոկոսադրույքը: Այն դեպքում, երբ տոկոսադրույք վճարողը արժեթղթերի գնորդն է, տոկոսադրույքը լրացվում է բացասական նշանով:

է. «Փոփոխված գործարքի ամսաթիվը» սյունակը լրացվում է միայն փոփոխված գործարքների լրացման դեպքում, որտեղ լրացվում է նախկինում կնքված գործարքի պայմաններում փոփոխություն իրականացնելու մասին ցանկացած ձևով համաձայնություն ձեռք բերելու ամսաթիվը` անկախ այդ համաձայնության ուժի մեջ մտնելու ժամկետից:

ը. «Գործարքի կատարման ամսաթիվը» սյունակում լրացվում է ռեպո/հակադարձ ռեպո գործարքի (առաջնային առքի/վաճառքի) վերջնահաշվարկի ամսաթիվը (օրինակ՝ 01/01/2015):

թ. «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված կարգով շնորհված արժեթղթերի նույնականացնող ծածկագիրը (համարանիշը): Պետական արժեթղթերի դեպքում, եթե բացակայում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, ապա նշվում է դրանց թողարկման պետական գրանցման համարը: Ծածկագիր կամ պետական գրանցման համար չունենալու դեպքում նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը (առկայության դեպքում):

ժ. «Ռեպո/հ. ռեպո գործարքի մարման ամսաթիվը» սյունակում լրացվում է ռեպո/հակադարձ ռեպո գործարքի մարման վերջնաժամկետը (օրինակ՝ 01/01/2015):

Սույն աղյուսակում անհրաժեշտ է լրացնել բոլոր ռեպո/հակադարձ ռեպո գործարքները (այդ թվում՝ լոմբարդային ռեպո գործարքները), բացառությամբ միջօրյա ռեպո գործարքների: Այն դեպքում, երբ միջօրյա ռեպո գործարքը վերաձևակերպվում է լոմբարդային ռեպո գործարքի, ապա այդ գործարքն անհրաժեշտ է ներառել սույն աղյուսակում, ընդ որում՝ այս դեպքում տվյալ գործարքը ներառում է հաջորդ օրվա հաշվետվության մեջ: Այն դեպքերում, երբ կնքված ռեպո/հակադարձ ռեպո գործարքների՝ հաշվետվության մեջ ներառման ենթակա տվյալները հայտնի չեն մինչև գործարքի կնքման օրվա ժամը 16:30-ը, ապա նշված գործարքների վերաբերյալ տեղեկությունները ներառվում են հաջորդ հաշվետու օրվա հաշվետվության մեջ:

7.1) Այն դեպքում, երբ ռեպո/հակադարձ ռեպո գործարքի հիմքում ընկած են մի քանի տեսակի արժեթղթեր (մեկից ավելի ծածկագիր ունեցող արժեթղթեր), այդ գործարքները յուրաքանչյուր ծածկագրով արժեթղթի համար լրացվում են առանձին տողով: Ընդ որում` «Արժեթղթերի ծավալն անվանական արժեքով», «Քանակը» և «Ընդհանուր գումարը» սյունակներում լրացվում են յուրաքանչյուր ծածկագրով արժեթղթի համապատասխանաբար ընդհանուր անվանական արժեքը, քանակը (առկայության դեպքում) և յուրաքանչյուր արժեթղթի դիմաց ստացվող/տրամադրվող դրամական միջոցների ընդհանուր արժեքը:

8) «Փոխարժեքային սվոփ գործարքների կնքման վերաբերյալ» 3-րդ աղյուսակում լրացվում են հաշվետու օրվա ընթացքում հաշվետու վարկային կազմակերպության կողմից կնքված փոխարժեքային սվոփ գործարքների (այդ թվում` փոփոխված գործարքների) վերաբերյալ տեղեկությունները:

9) «Արժութային սվոփ գործարքների կնքման վերաբերյալ» 4-րդ աղյուսակում լրացվում են հաշվետու օրվա ընթացքում հաշվետու վարկային կազմակերպության կողմից կնքված արժութային սվոփ գործարքների (այդ թվում` փոփոխված գործարքների) վերաբերյալ տեղեկությունները:

10) «Տոկոսադրույքային սվոփ գործարքների կնքման վերաբերյալ» 5-րդ աղյուսակում լրացվում են հաշվետու օրվա ընթացքում հաշվետու վարկային կազմակերպության կողմից կնքված տոկոսադրույքային սվոփ գործարքների (այդ թվում` փոփոխված գործարքների) վերաբերյալ տեղեկությունները:

11) Սույն հաշվետվության իմաստով, 3-րդ, 4-րդ և 5-րդ աղյուսակներում ֆորվարդի հիմքում ընկած արժույթն անհրաժեշտ է որոշել հետևյալ սկզբունքով.

ա. եթե ֆորվարդով փոխանակվող արժույթներից մեկը Հայաստանի Հանրապետության դրամ է, ապա ֆորվարդի հիմքում ընկած արժույթ է համարվում այն արժույթը, որի դիմաց տրամադրվում է Հայաստանի Հանրապետության դրամը,

բ. եթե ֆորվարդով փոխանակվող արժույթներից մեկը ԱՄՆ դոլար է, իսկ մյուսը` Հայաստանի Հանրապետության դրամից տարբեր արտարժույթ, ապա ԱՄՆ դոլարն է համարվում ֆորվարդի հիմքում ընկած արժույթ,

գ. եթե ֆորվարդով փոխանակվող արժույթներից մեկը եվրոն է, իսկ մյուսը` Հայաստանի Հանրապետության դրամից և ԱՄՆ դոլարից տարբեր արտարժույթ, ապա եվրոն է համարվում ֆորվարդի հիմքում ընկած արժույթ,

դ. եթե ֆորվարդով փոխանակվում են Հայաստանի Հանրապետության դրամից, ԱՄՆ դոլարից և եվրոյից տարբեր արժույթներ, ապա ֆորվարդի հիմքում ընկած արժույթ է համարվում այն արտարժույթը, որի` ֆորվարդ պայմանագրով համաձայնեցված ծավալի հարաբերությունը մյուս արտարժույթի ֆորվարդով համաձայնեցված ծավալին ստացվում է 1-ից մեծ:

12) Սույն հաշվետվության 3-րդ և 4-րդ աղյուսակներում սվոփի հիմքում ընկած արժույթը որոշելիս երկու արժույթների ծավալների հարաբերության որոշման համար հիմք է ընդունվում սփոթ գործարքի ընթացքում փոխանակվող արժույթների ծավալները: 5-րդ աղյուսակի համաձայն սվոփի հիմքում ընկած արժույթը տոկոսային վճարումների հաշվարկման համար հիմք հանդիսացող դրամական միջոցների արժույթն է:

13) Թիվ 32 հաշվետվության 3-րդ, 4-րդ և 5-րդ աղյուսակների սյունակները լրացվում են հետևյալ լրացման կանոններին համապատասխան.

ա. «Վճարվող տոկոսադրույքի վճարման պարբերականությունը» սյունակում լրացվում է վարկային կազմակերպության կողմից վճարվող տոկոսադրույքի պարբերականությունը (օրինակ` օրական, շաբաթական, ամսական, տարեկան և այլն):

բ. «Ստացվող տոկոսադրույքի վճարման պարբերականությունը» սյունակում լրացվում է վարկային կազմակերպությանը վճարվող տոկոսադրույքի պարբերականությունը (օրինակ` օրական, շաբաթական, ամսական, տարեկան և այլն):

գ. «Գործարքի տեսակը (ներգրավման սվոփ/տրամադրման սվոփ)» սյունակում սվոփի հիմքում ընկած արժույթի ներգրավման դեպքում լրացվում է «ներգրավման սվոփ», իսկ սվոփի հիմքում ընկած արժույթի տրամադրման դեպքում` «տրամադրման սվոփ»:

դ. «Սփոթ գործարքի ընթացքում փոխանակվող արժույթների ծավալը» սյունակի «Սվոփի հիմքում ընկած արժույթի ծավալը» ենթասյունակում լրացվում է սփոթ գործարքի ընթացքում սվոփի հիմքում ընկած արժույթի ընդհանուր գումարը (արտահայտված սվոփի հիմքում ընկած արժույթով), իսկ «Գործարքի արժույթի ընդհանուր ծավալը» ենթասյունակում` սվոփի հիմքում ընկած արժույթի դիմաց տրամադրվող (ստացվող) արժույթի ընդհանուր գումարը (արտահայտված գործարքի արժույթով):

ե. «Ֆորվարդ գործարքի ընթացքում փոխանակվող արժույթների ծավալը» սյունակի «Սվոփի հիմքում ընկած արժույթի ծավալը» ենթասյունակում լրացվում է ֆորվարդ գործարքի ընթացքում սվոփի հիմքում ընկած արժույթի ընդհանուր գումարը (արտահայտված սվոփի հիմքում ընկած արժույթով), իսկ «Գործարքի արժույթի ընդհանուր ծավալը» ենթասյունակում` սվոփի հիմքում ընկած արժույթի դիմաց տրամադրվող (ստացվող) արժույթի ընդհանուր գումարը (արտահայտված գործարքի արժույթով): Ընդ որում՝ փոխանակվող արժույթների ծավալն իր մեջ չի ներառում ներգրավված/տրամադրված արժույթների դիմաց վճարվող/ստացվող տոկոսագումարները (արժութային սվոփի դեպքում):

զ. «Սփոթ գործարքի վերջնահաշվարկի իրականացման ամսաթիվ» սյունակում լրացվում է սփոթ գործարքի փաստացի իրականացման ամսաթիվը:

է. «Ֆորվարդի վերջնահաշվարկի իրականացման ամսաթիվ» սյունակում լրացվում է ֆորվարդ գործարքի փաստացի իրականացման ամսաթիվը:»:

3) Կանոնակարգ 15-ի 31.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«31.1. Ձև թիվ 32 հաշվետվությունը ներկայացվում է յուրաքանչյուր օր մինչև ժամը 1700: Այն դեպքում, երբ հաշվետվության ներկայացման օրը վարկային կազմակերպության համար աշխատանքային է, իսկ Կենտրոնական բանկի համար՝ ոչ աշխատանքային, ապա հաշվետվության ներկայացման օր է համարվում Կենտրոնական բանկի համար ոչ աշխատանքային օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը, ընդ որում՝ հաշվետվությունը ներկայացնելիս վարկային կազմակերպության համար աշխատանքային համարվող հաշվետու օրերի վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են Կենտրոնական բանկի համար ոչ աշխատանքային օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվա հաշվետվության մեջ:»:

2. Ձև թիվ 32-րդ հաշվետվության մեջ.

ա. 1-ին աղյուսակում «Արժեթղթերի տարեկան եկամտաբերությունը» բառերը փոխարինել «Արժեթղթերի մինչև մարում եկամտաբերությունը» բառերով:

բ. 1-ին և 2-րդ աղյուսակներում «Գործարքի կնքման ամսաթիվը» սյունակից հետո լրացնել նոր սյունակ՝ «Գործարքի կատարման ամսաթիվը» վերնագրով:

գ. Լրացնել 3-րդ, 4-րդ և 5-րդ աղյուսակներ՝ համաձայն Հավելվածի (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունիսի 1-ին:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2015 թ. մայիսի 7

Երևան

 

 

Հավելված

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2015 թվականի մայիսի 5-ի
թիվ 109-Ն որոշմամբ

 

«Աղյուսակ 3. Փոխարժեքային սվոփ գործարքների կնքման վերաբերյալ

 

Հաշվետվության ներկայացման ամսաթիվը .........................................

 

N

Գործարքի նույնա-կանացուցիչ համարը

Գործարքի բնույթը

Գործարքի տեսակը (ներգրավման սվոփ / տրամադրման սվոփ)

Սվոփի հիմքում ընկած արժույթի ISՕ կոդը

Սփոթ փոխարժեքը

Ֆորվարդ (գործարքի մարման) փոխարժեքը

Գործարքի արժույթի ISՕ կոդը

Սփոթ գործարքի ընթացքում փոխանակվող արժույթների գումարը (ծավալը)

Ֆորվարդ գործարքի ընթացքում փոխանակվող արժույթների գումարը (ծավալը)

Գործարքի կնքման ամսաթիվը

Փոփոխված գործարքի ամսաթիվը

Սփոթ գործարքի վերջնա-հաշվարկի իրակա-նացման ամսաթիվը

Ֆորվարդի վերջնա-հաշվարկի իրակա-նացման ամսաթիվը

Գործարքի կնքման վայրը

Գործարքի մյուս կողմը

Միջնորդը

Սվոփի հիմքում ընկած արժույթի ընդհանուր գումարը (ծավալը)

Գործարքի արժույթի ընդհանուր գումարը (ծավալը)

Սվոփի հիմքում ընկած արժույթի ընդհանուր գումարը (ծավալը)

Գործարքի արժույթի ընդհանուր գումարը (ծավալը)

                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     

 

  Հաշվետու անձի գլխավոր տնօրեն ________________________

 Կ.Տ.

   
  Գլխավոր հաշվապահ ________________________

 

Աղյուսակ 4. Արժութային սվոփ գործարքների կնքման վերաբերյալ

 

Հաշվետվության ներկայացման ամսաթիվը ...............................

 

N

Գործարքի նույնա-կանացուցիչ համարը

Գործարքի բնույթը

Գործարքի տեսակը (ներգրավ-ման սվոփ / տրամա-դրման սվոփ)

Սվոփի հիմքում ընկած արժույթի ISՕ կոդը

Սփոթ փոխար-ժեքը

Ֆորվարդ (մարման) փոխարժեքը

Գործարքի արժույթի ISՕ կոդը

Ներգրավ-ված արժույթի համար վճարվող տարեկան տոկոսա-դրույք

Տրամա-դրված արժույթի համար ստացվող տարեկան տոկոսա-դրույք

Սփոթ գործարքի ընթացքում փոխանակվող արժույթների գումարը (ծավալը)

Ֆորվարդ գործարքի ընթացքում փոխանակվող արժույթների գումարը (ծավալը)

Գործարքի կնքման ամսաթիվը

Փոփոխված գործարքի ամսաթիվը

Սփոթ գործարքի վերջնա-հաշվարկի իրակա-նացման ամսաթիվը

Ֆորվարդի վերջնա-հաշվարկի իրակա-նացման ամսաթիվը

Գործարքի կնքման վայրը

Գործարքի մյուս կողմը

Միջնորդը

Սվոփի հիմքում ընկած արժույթի ընդհանուր գումարը (ծավալը)

Գործարքի արժույթի ընդհանուր գումարը (ծավալը)

Սվոփի հիմքում ընկած արժույթի ընդհանուր գումարը (ծավալը)

Գործարքի արժույթի ընդհանուր գումարը (ծավալը)

                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         

 

  Հաշվետու անձի գլխավոր տնօրեն ________________________

 Կ.Տ.

   
  Գլխավոր հաշվապահ ________________________

 

Աղյուսակ 5. Տոկոսադրույքային սվոփ գործարքների վերաբերյալ

 

 Հաշվետվության ներկայացման ամսաթիվը ..........................................

 

N

Գործարքի նույնականա-ցուցիչ համար

Գործարքի բնույթը

Սվոփ գործարքի հիմքում ընկած արժույթի ընդհանուր գումարը (ծածկույթը)

Գործարքի արժույթի ISՕ կոդը

Վճարվող տոկոսա-դրույք

Ստացվող տոկոսա-դրույք

Վճարվող տոկոսա-դրույքի վճարման պարբերակա-նությունը

Ստացվող տոկոսա-դրույքի վճարման պարբերակա-նությունը

Գործարքի կնքման ամսաթիվը

Փոփոխված գործարքի ամսաթիվը

Սփոթ գործարքի վերջնա-հաշվարկի իրակա-նացման ամսաթիվը

Ֆորվարդի վերջնա-հաշվարկի իրակա-նացման ամսաթիվը

Գործարքի իրակա-նացման վայրը

Գործարքի մյուս կողմը

Միջնորդը

                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               

 

  Հաշվետու անձի գլխավոր տնօրեն ________________________

 Կ.Տ.

   
  Գլխավոր հաշվապահ ________________________»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան