Գլխավոր տեղեկություն
Համար
N 335-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.05.2015-12.08.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.04.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2015 թվականի N 335-Ա

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի պահանջներով `

1. «Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման ու բարելավման ծրագրի» շուրջ Եվրոպական ներդրումային բանկի ու Ասիական Զարգացման բանկի պատվիրակությունների հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին՝ ստորագրել բանակցությունների արդյունքում կազմված արձանագրությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. ապրիլի 30

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

ապրիլի 30-ի N 335-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ

Ա. Գևորգյան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (բանակցային խմբի ղեկավար)

   

Ա. Առաքելյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ

   

Գ.Գրիգորյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար

   

Զ. Առուշանյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային
քաղաքականության վարչության ներդրումային ծրագրերի բաժնի պետ

   

Լ. Հարությունյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային
համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների և
միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ

   

Հ. Գասպարյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային
գործընթացի կառավարման վարչության արտաքին աղբյուր-
ներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային
միջոցների ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ

   

Ս. Մկրտչյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական
պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի
գլխավոր մասնագետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.08.2016, N 739-Ա 12.08.2016, N 335-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան