ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2014 թվականի N 1174-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 606-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարանի, Աշխարհագրական անվանումների հայերեն լեզվով էկզոնիմների ցանկի և Հայաստանի Հանրապետության ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների տեղեկատու-բառարանի բաշխման ցանկը հաստատելու մասին» N 606-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
1) 1-ին կետում «համաձայն հավելվածի» բառերը փոխարինել «համաձայն N 1 հավելվածի» բառերով, իսկ որոշմամբ հաստատված «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով.
2) 2-րդ կետում «395-ական օրինակները,» բառերից հետո լրացնել` «բաշխել Հայաստանի Հանրապետության բարձր լեռնային և որոշ սահմանամերձ բնակավայրերի դպրոցներին` համաձայն N 2 հավելվածի,» բառերը` համաձայն հավելվածի, իսկ «ինչպես նաև» բառերը փոխարինել «իսկ» բառով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. նոյեմբերի 25 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. նոյեմբերի 25-ի N 1174-Ա որոշման |
«Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2010 թ. հուլիսի 30-ի N 606-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲԱՌԱՐԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՈՒ-ԲԱՌԱՐԱՆԻ` ԲԱՐՁՐ ԼԵՌՆԱՅԻՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ԲԱՇԽՄԱՆ
|
»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |