ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պետական ծառայողներին դասային աստիճանի համար հավելավճար է տրվում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:».
2) 5-րդ մասից հանել «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայողին,» բառերը:
Հոդված 2. Օրենքի 1-ին հավելվածի աղյուսակը «ՀՀ նախարարի տեղակալ» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
|
«Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար |
8.50»: |
Հոդված 3. Օրենքի 2-րդ հավելվածի աղյուսակում`
1) «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
|
«Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող |
6.00». |
2) «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական» տողում «4.75» թիվը փոխարինել «5.5» թվով.
3) «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
|
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մարզային ստորաբաժանման ղեկավար |
4.55»: |
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի մարտի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
2017 թ. հունվարի 14 Երևան ՀՕ-6-Ն |