ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
10 փետրվարի 2015 թ. |
թիվ 11-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով հստակեցնել գրավատների կողմից ներկայացվող հաշվետվություններում ներառվող տեղեկատվությունը,
հիմք ընդունելով «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի սեպտեմբերի 12-ի «Գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը և լրացման կարգը հաստատելու մասին» թիվ 534-Ն որոշմամբ հաստատված «Գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը և լրացման կարգը» հաստատել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
|
Հավելված Հաստատված է |
«Հավելված |
ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Գ Լ ՈՒ Խ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գրավատների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) ներկայացվող հաշվետվությունների ձևերը և դրանց լրացման կարգը:
Գ Լ ՈՒ Խ II
ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Գրավատները Կենտրոնական բանկ են ներկայացնում հաշվետվությունների հետևյալ ձևերը՝ նշված պարբերականությամբ.
Հաշվետվության անվանումը |
Հաշվետվության |
Ներկայացման հա- | |
1 |
Վարկային միջոցների ընդհանուր ծավալի, տեղաբաշխված վարկերի, գրավի առարկաների և ի պահ ընդունված գույքի գնահատված արժեքի, ներգրավված միջոցների` յուրաքանչյուր օրվա վերջի դրությամբ մնացորդի վերաբերյալ |
1 |
ամսական |
2 |
Տեղաբաշխված վարկերի և այլ ակտիվների, սեփական ու ներգրավված միջոցների և այլ պարտավորությունների, ինչպես նաև գրավի առարկաների վերաբերյալ |
2 |
եռամսյակային |
Գ Լ ՈՒ Խ III
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
3. Գրավատնային գործունեություն իրականացնող անձինք սույն կարգով սահմանված հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացնում էլեկտրոնային տարբերակով` Կենտրոնական բանկի կողմից ուղարկված պաշտպանված ֆայլերով, որոնք փոփոխելն արգելվում է, ընդ որում` Կենտրոնական բանկի կողմից ուղարկված պաշտպանված ֆայլերը պետք է վավերացված լինեն Կենտրոնական բանկի կողմից տրամադրված գրավատան էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակները ներկայացվում են Կենտրոնական բանկ ինտերնետով` հաշվետվությունների ընդունման համակարգով: Այդ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունները ներկայացվում են մագնիսական կամ էլեկտրոնային կրիչներով՝ կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն: Սույն կետում նշվածից բացի այլ կերպ ներկայացված հաշվետվությունը համարվում է չընդունված:
Հաշվետվություններում նշվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթվերը (օրինակ՝ ամսական և եռամսյակային հաշվետվություններում նշվում է ամսվա վերջին օրվա ամսաթիվը): Ամսաթիվը նշվում է հետևյալ ֆորմատով՝ օր/ամիս/տարի (օրինակ՝ 31/01/2006): Եթե հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը համընկնում է գրավատան ոչ աշխատանքային օրվա հետ, ապա հաշվետվությունների կազմման համար հիմք են ընդունվում այդ օրվան նախորդող վերջին աշխատանքային օրվա տվյալները:
Հաշվետվությունների մեջ դրամական միավորները արտահայտվում են հազար դրամով:
Սույն կետով սահմանված պահանջներին համապատասխան՝ Կենտրոնական բանկի կողմից ընդունված հաշվետվությունները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածով սահմանված գրավոր ապացույցներ:
4. Հաշվետվությունը համարվում է ներկայացված և ընդունված, եթե հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակները հնարավոր է ընթերցել էլեկտրոնային ֆորմատով, և նրանք չունեն ծրագրային կամ տեխնիկական թերություններ: Սույն կետի պահանջը չի տարածվում գրավատների վրա, եթե հաշվետվության էլեկտրոնային տարբերակի ծրագրային կամ այլ տեխնիկական թերությունն առկա է Կենտրոնական բանկի կողմից տրամադրված ֆայլերում: «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով սահմանված ժամկետներից հետո ներկայացվող ճշգրտված հաշվետվությունները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով՝ զուգահեռաբար հաշվետվությունների փոփոխման (ճշգրտման) վերաբերյալ գրավոր տեղեկացնելով Կենտրոնական բանկի նախագահին: Ճշգրտված հաշվետվության էլեկտրոնային տարբերակների և գրավոր տեղեկանքի առկայության դեպքում միայն փոփոխված հաշվետվությունները համարվում են Կենտրոնական բանկ ներկայացված:
5. Կենտրոնական բանկի գրավատների վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման համապատասխան վերահսկողը հաշվետվությունների պարզաբանման և մեկնաբանման կարիք ունեցող կետերի վերաբերյալ, ինչպես նաև առանձին վերլուծական նպատակներից ելնելով՝ ծանուցման միջոցով գրավատներից կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ:
Հաշվի առնելով գրավատան գտնվելու վայրը` գրավատանը ծանուցումը կարող է տրվել նաև հեռախոսի (հեռախոսագրի) միջոցով:
Գրավատունը պարտավոր է ծանուցումը ստանալուց հետո ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում (եթե ծանուցման մեջ այլ ժամկետ նշված չէ) ծանուցմամբ պահանջվող պարզաբանումները և (կամ) այլ տեղեկատվությունը ներկայացնել Կենտրոնական բանկ:
6. Հաշվետվությունները մագնիսական կրիչներով կամ էլեկտրոնային փոստով ներկայացնելիս ֆայլերը կոդավորվում են:
Ֆայլի կոդն ունի հետևյալ կառուցվածքը.
Գրավատնային գործունեություն իրականացնող անձի կոդը |
գծիկ | հաշվետվության համարը | կետ | հապավումը |
XXXXX-XX | - | XX | . | xls |
Կոդավորման նշված կարգի պահպանումը պարտադիր է:
7. Ձև թիվ 1 հաշվետվությունը լրացվում է հետևյալ կերպ` համաձայն սույն կարգի Հավելված 1-ի.
Հաշվետվությունը կազմվում է օրվա վերջի դրությամբ գրավատանն առկա տվյալների համաձայն:
1-ին սյունակում լրացված է ամսվա հերթական օրը:
2-րդ սյունակում լրացվում է գրավատան տրամադրած վարկերի դիմաց ընդունված գրավի առարկաների գնահատված արժեքի մնացորդը` օրվա վերջի դրությամբ (Գր.օր.մն.) (այդ թվում՝ նաև իրացման ենթակա գրավի առարկաների արժեքը), որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
Գր.օր.մն.=Գր.նախ.օր.մն.+Գր.ստ.օր-Գր.վեր.օր.,
որտեղ՝
Գր.նախ.օր.մն.-ը գրավատան կողմից տրամադրված վարկերի դիմաց ընդունված գրավի առարկաների մնացորդն է` նախորդ օրվա վերջի դրությամբ:
Գր.ստ.օր.-ը գրավատան կողմից տվյալ օրվա ընթացքում տրամադրված վարկերի դիմաց ընդունված գրավի առարկաների գնահատված արժեքն է:
Գր.վեր.օր.-ը գրավատան կողմից տվյալ օրվա ընթացքում մարված վարկերի դիմաց վերադարձված գրավի առարկաների և տվյալ օրվա ընթացքում վաճառված գրավի արժեքների հանրագումարն է:
3-րդ սյունակում լրացվում է գրավատան կողմից տրամադրված վարկերի մնացորդը՝ տվյալ օրվա վերջի դրությամբ (Վրկ.օր.մն.), որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
Վրկ.օր.մն. = Վրկ.նախ.օր.մն. + Վրկ.օր.տր- Վրկ.օր.մար.,
որտեղ՝
Վրկ.նախ.օր.մն.-ը գրավատան կողմից տրամադրված ընդհանուր վարկերի մնացորդն է՝ նախորդ օրվա վերջի դրությամբ:
Վրկ.օր.տր.-ը գրավատան կողմից տվյալ օրվա ընթացքում տրամադրված վարկերի հանրագումարի չափն է:
Վրկ.օր.մար.-ը գրավատան կողմից տվյալ օրվա ընթացքում կատարված վարկերի մարումների (ներառյալ՝ գրավի իրացման ճանապարհով մարված վարկերի, ինչպես նաև գրավատան կողմից ներված կամ զիջված վարկերի) հանրագումարն է:
4-րդ սյունակում լրացվում է գրավատան կողմից ի պահ ընդունված արժեքների մնացորդը` օրվա վերջի դրությամբ (Պ.օր.մն.) (այդ թվում՝ նաև իրացման ենթակա ի պահ ընդունված արժեքները), որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
Պ.օր.մն. = Պ.նախ.օր.մն. + Պ.ստ.օր - Պ.վեր.օր.,
որտեղ՝
Պ.նախ.օր.մն.-ը գրավատան կողմից ի պահ ընդունված արժեքների մնացորդն է` նախորդ օրվա վերջի դրությամբ:
Պ.ստ.օր.-ը գրավատան կողմից տվյալ օրվա ընթացքում ի պահ ընդունված առարկաների արժեքն է:
Պ.վեր.օր.-ը գրավատան կողմից տվյալ օրվա ընթացքում վերադարձված և վաճառված ի պահ ընդունված արժեքների հանրագումարն է:
5-րդ սյունակում լրացվում է գրավատան կողմից գրավ ընդունված գույքի և ի պահ ընդունված գույքի ապահովագրական գումարի չափը՝ տվյալ օրվա վերջի դրությամբ (բացառությամբ՝ բեռնափոխադրումների ապահովագրության գումարի):
6-րդ սյունակում լրացվում է գրավատան դրամական միջոցների ընդհանուր գումարը՝ տվյալ օրվա վերջի դրությամբ, որը գրավատան կանխիկ դրամական միջոցների և բանկային հաշիվների հանրագումարն է:
7-րդ սյունակում լրացվում է գրավատան կողմից ներգրավված դրամական միջոցների ընդհանուր գումարը՝ տվյալ օրվա վերջի դրությամբ:
Եթե գրավատունը միջոցներ է ներգրավել արտարժույթով, ապա հաշվետվությունում ներգրավված միջոցներն արտացոլվում են Հայաստանի Հանրապետության դրամով՝ հաշվարկված տվյալ օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հայտարարած համապատասխան արտարժույթի փոխարժեքով:
Եթե գրավատան կողմից վարկառուի պարտավորությունները չկատարելու դեպքում գրավադրված (պահատվության հանձնված) իրացման ենթակա գույքի վաճառքի ամսաթիվը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, գրավատունը 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակներում փոփոխությունն իրականացնում է գրավադրված (պահատվության հանձնված) գույքը սահմանված կարգով իրացնելու դեպքում գույքի իրացումից (վաճառքից) գոյացած և գրավատան օգտին գանձման ենթակա գումարները գրավատան դրամարկղ մուտքագրելու ամսաթվին:
8. Ձև թիվ 2 հաշվետվությունը բաղկացած է երկու էջից (ֆայլով՝ երկու շիթից), որոնք լրացվում են հետևյալ կերպ` համաձայն սույն կարգի Հավելված 2-ի:
Հաշվետվության առաջին էջի աղյուսակը կազմվում է հաշվետու և նախորդ եռամսյակի վերջին օրվա դրությամբ՝ գրավատանն առկա տվյալների համաձայն:
Առաջին էջի աղյուսակի 3-րդ և 4-րդ սյունակների.
1-ին տողում լրացվում է 2, 3, 4, 5, 6 տողերի հանրագումարը:
2-րդ տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գրավատան կողմից տրամադրված գործող վարկերի մնացորդները (գործող են համարվում այն վարկերը, որոնք մարված չեն, և որոնց ապահովվածություն հանդիսացող գրավը իրացված չէ):
2.1 տողում լրացվում են բոլոր երկարաձգված վարկերը, որոնք գործել են հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ (երկարաձգված են համարվում այն վարկերը, որոնց գծով իրականացվող մարումների ժամկետները երկարաձգվել են): Ընդ որում` երկարաձգված վարկը ժամկետանց դառնալու դեպքում, վարկի գումարը արտացոլվում է միայն 2.2 տողում:
2.2 տողում լրացվում է գրավատան ժամկետանց վարկերի ընդհանուր գումարը (ժամկետանց են համարվում այն վարկերը, որոնք պայմանագրով սահմանված ժամկետում չեն մարվել կամ երկարաձգվել):
3-րդ տողում լրացվում են գրավատան կողմից տրամադրված վարկերի դիմաց հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ հաշվեգրված և դեռևս չստացված տոկոսները:
3.1 տողում լրացվում են գրավատան կողմից հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տրամադրված վարկերի դիմաց հաշվեգրված և չստացված տոկոսները:
4-րդ տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գրավատան դրամարկղի մնացորդը:
5-րդ տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գրավատան բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների մնացորդները:
6-րդ տողում լրացվում է գրավատան բոլոր այն ակտիվների գումարը, որոնք չեն ընդգրկվել 2, 2.1, 2.2, 3, 3.1, 4, 5 տողերում:
7-րդ տողում լրացվում է գրավատան և քաղաքացիների միջև կնքված հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գործող վարկային պայմանագրերի թիվը (այդ թվում՝ նաև ժամկետանց պայմանագրերը):
7.1 տողում լրացվում է գրավատան և քաղաքացիների միջև կնքված երկարաձգված վարկային պայմանագրերի թիվը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ: Ընդ որում` այն վարկային պայմանագրերը, որոնք երկարաձգվելուց հետո դառնում են ժամկետանց, արտացոլվում են միայն 7.2 տողում:
7.2 տողում լրացվում է գրավատան և քաղաքացիների միջև կնքված ժամկետանց վարկային պայմանագրերի թիվը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:
8-րդ տողում լրացվում է 9, 10, 11 տողերի հանրագումարը:
9-րդ տողում լրացվում են 9.1, 9.2 և 9.3 տողերի հանրագումարը:
9.1 տողում լրացվում է բանկերից և վարկային կազմակերպություններից ներգրավված միջոցների մնացորդները՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:
9.2 տողում լրացվում է գրավատան մասնակիցներից ներգրավված միջոցների մնացորդները՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:
9.3 տողում լրացվում է այլ կազմակերպություններից ներգրավված միջոցների մնացորդները՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:
Եթե գրավատունը միջոցներ է ներգրավել արտարժույթով, ապա հաշվետվությունում ներգրավված միջոցներն արտացոլվում են Հայաստանի Հանրապետության դրամով՝ հաշվարկված հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հայտարարած համապատասխան արտարժույթի փոխարժեքով:
10-րդ տողում լրացվում են գրավատան կողմից ներգրավված միջոցների դիմաց հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ հաշվեգրված և դեռևս չվճարված տոկոսները:
10.1 տողում լրացվում են գրավատան կողմից հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ներգրավված միջոցների դիմաց հաշվեգրված և դեռևս չվճարված տոկոսները:
11-րդ տողում լրացվում են գրավատան այն պարտավորությունները, որոնք չեն ընդգրկվել 9-րդ և 10-րդ տողերում:
12-րդ տողում լրացվում է 12.1, 12.2, 12.3, 12.4 տողերի հանրագումարը:
12.1 տողում լրացվում է գրավատան կանոնադրական կապիտալի մեծությունը՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:
12.2 տողում լրացվում է գրավատան շահույթը (վնասը)՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ: Լրացվում է աճողական կարգով՝ ֆինանսական տարվա սկզբից:
12.2.1 տողում լրացվում է գրավատան` հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ստացված շահույթը:
12.3 տողում լրացվում է գրավատան գլխավոր պահուստ մեծությունը՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:
12.4 տողում լրացվում են սեփական կապիտալի այլ (որոնք չեն ընդգրկվել 12.1, 12.2, 12.3 տողերի մեջ) տարրերը` հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:
13-րդ տողում լրացվում է գրավատան կողմից տրամադրված վարկերի դիմաց ընդունված գրավի առարկաների գնահատված ընդհանուր արժեքը (բացառությամբ իրացման ենթակա գրավի արժեքի)՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ, որը ներառում է՝ ոսկերչական իրերի (13.1 տող), փոխադրամիջոցների (13.2 տող), կենցաղային տեխնիկայի (13.3 տող) և այլ շարժական գույքի (13.4 տող) արժեքների հանրագումարը:
14-րդ տողում լրացվում է գրավատան կողմից ի պահ ընդունված գույքի ընդհանուր արժեքը՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ (բացառությամբ իրացման ենթակա ի պահ ընդունված գույքի ընդհանուր արժեքի), որը ներառում է՝ ոսկերչական իրերի (14.1 տող), փոխադրամիջոցների (14.2 տող), կենցաղային տեխնիկայի (14.3 տող) և այլ շարժական գույքի (14.4 տող) արժեքների հանրագումարը:
15-րդ տողում լրացվում է գրավատան իրացման ենթակա գրավի առարկաների գնահատված ընդհանուր արժեքը՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ, որը ներառում է՝ ոսկերչական իրերի (15.1 տող), փոխադրամիջոցների (15.2 տող), կենցաղային տեխնիկայի (15.3 տող) և այլ շարժական գույքի (15.4 տողի 4-րդ սյունակ) արժեքների հանրագումարը:
16-րդ տողում լրացվում է գրավատան իրացման ենթակա ի պահ ընդունված գույքի ընդհանուր արժեքը՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ, որը ներառում է՝ ոսկերչական իրերի (16.1 տող), փոխադրամիջոցների (16.2 տող), կենցաղային տեխնիկայի (16.3 տող) և այլ շարժական գույքի (16.4 տող) արժեքների հանրագումարը:
Սույն կարգի իմաստով իրացման ենթակա գրավ է համարվում գրավի այն առարկան, որի բռնագանձման մասին պարտապանը ծանուցվել է:
Հաշվետվության երկրորդ էջի աղյուսակը կազմվում է հաշվետու և նախորդ ժամանակաշրջանների դրությամբ գրավատանն առկա տվյալների համաձայն:
Երկրորդ էջի աղյուսակի 3-րդ և 4-րդ սյունակների.
1-ին տողում լրացվում է գրավատան կողմից մեկ վարկային պայմանագրով տրամադրված գործող վարկի առավելագույն գումարը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:
2-րդ տողում լրացվում է գրավատան կողմից մեկ վարկային պայմանագրով տրամադրված գործող վարկի նվազագույն գումարը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:
3-րդ տողում լրացվում է գրավատան կողմից տրամադրված գործող վարկերի առավելագույն տարեկան տոկոսադրույքը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:
4-րդ տողում լրացվում է գրավատան կողմից տրամադրված գործող վարկերի նվազագույն տարեկան տոկոսադրույքը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:
5-րդ տողում լրացվում է գրավատան կողմից տրամադրված գործող վարկերի առավելագույն պայմանագրային ժամկետը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ՝ արտահայտված օրերով (եթե հաշվետու ժամանակաշրջանում տեղի է ունեցել վարկային պայմանագրերի երկարաձգում, որոնց երկարաձգման ժամկետներն ավելի երկար են, քան տվյալ պահին գործող առավելագույն ժամկետով պայմանագիրը, ապա լրացվում է երկարաձգված վարկի ժամկետը):
6-րդ տողում լրացվում է գրավատան կողմից տրամադրված գործող վարկերի նվազագույն պայմանագրային ժամկետը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ՝ արտահայտված օրերով:
7-րդ տողում լրացվում է գրավատան կողմից գործող ներգրավված դրամական միջոցների, այդ թվում` վարկային գծի օգտագործված մասի առավելագույն տարեկան տոկոսադրույքը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:
8-րդ տողում լրացվում է գրավատան կողմից գործող ներգրավված դրամական միջոցների, այդ թվում` վարկային գծի օգտագործված մասի նվազագույն տարեկան տոկոսադրույքը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:
9-րդ տողում լրացվում է գրավատան կողմից գործող ներգրավված միջոցների, այդ թվում` վարկային գծի օգտագործված մասի առավելագույն ժամկետը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ՝ արտահայտված օրերով: Եթե գրավատունը միջոցները ներգրավվել է անժամկետ, ապա հաշվետվությունում լրացվում է «անժամկետ» բառը:
10-րդ տողում լրացվում է գրավատան կողմից գործող ներգրավված միջոցների, այդ թվում` վարկային գծի օգտագործված մասի նվազագույն ժամկետը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ՝ արտահայտված օրերով: Եթե գրավատունը միջոցները ներգրավվել է անժամկետ, ապա հաշվետվությունում լրացվում է «անժամկետ» բառը:
11-րդ տողում լրացվում է գրավատան կողմից հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում գրավի առարկաների իրացումից ստացված հասույթը, որը ներառում է՝ ոսկերչական իրերի (11.1 տող), փոխադրամիջոցների (11.2 տող), կենցաղային տեխնիկայի (11.3 տող) և այլ շարժական գույքի (11.4 տող) իրացումից ստացված հասույթների հանրագումարը:
12-րդ տողում լրացվում է գրավի առարկաների իրացումից ստացված հասույթի և վարկերի (ներառյալ՝ տոկոսագումարները և տույժերը) մարմանն ուղղված գումարների դրական կամ բացասական տարբերությունը:
13-րդ տողում լրացվում են գրավատան կողմից հաշվետու ժամանակաշրջանում վարկերի դիմաց փաստացի ստացված տոկոսները, որոնք մուտքագրվել են դրամարկղ կամ բանկային հաշվին:
14-րդ տողում լրացվում են գրավատան կողմից ներգրավված միջոցների, այդ թվում` վարկային գծի օգտագործված մասի դիմաց հաշվետու ժամանակաշրջանում փաստացի վճարված տոկոսները, որոնք ելքագրվել են դրամարկղից կամ բանկային հաշվից:
Հավելված 1
«Գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից ներկայացվող
հաշվետվությունները, դրանց ձևերը և լրացման կարգը»
Ձև թիվ 1
(ամսական)
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԻ, ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ, ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ Ի ՊԱՀ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՎԱԾ ԱՐԺԵՔԻ, ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ` ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՕՐՎԱ ՎԵՐՋԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Գրավատան անվանումը ___________________________ |
Ամսաթիվը ________________թ. |
հազար դրամ |
Հաշվետու ամսվա հերթական օրը |
Գրավի առարկաների գնահատված արժեքը |
Տրամադրված վարկերի ընդհանուր գումարը |
Ի պահ ընդունված առարկաների արժեքը |
Ապահովագրական գումարի չափը |
Դրամական միջոցների ընդհանուր ծավալը |
Ներգրավված միջոցների ընդհանուր ծավալը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
||||||
2 |
||||||
3 |
||||||
4 |
||||||
5 |
||||||
6 |
||||||
7 |
||||||
8 |
||||||
9 |
||||||
10 |
||||||
11 |
||||||
12 |
||||||
13 |
||||||
14 |
||||||
15 |
||||||
16 |
||||||
17 |
||||||
18 |
||||||
19 |
||||||
20 |
||||||
21 |
||||||
22 |
||||||
23 |
||||||
24 |
||||||
25 |
||||||
26 |
||||||
27 |
||||||
28 |
||||||
29 |
||||||
30 |
||||||
31 |
Կ.Տ. |
Հանձնման ամսաթիվ ________________թ. Գրավատան տնօրեն ________________ | ||
Գլխավոր հաշվապահ _____________________ |
ՀԱՎԵԼՎԱԾ 2
«Գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից ներկայացվող
հաշվետվությունները, դրանց ձևերը և լրացման կարգը»
Ձև թիվ 2
(եռամսյակային)
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱԿՏԻՎՆԵՐԻ, ՍԵՓԱԿԱՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՏԱՐՐԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Գրավատան անվանումը _______________ |
Ամսաթիվ _____________թ. |
(հազար դրամ) |
հ/հ |
Ցուցանիշների անվանումը |
Նախորդ ժամանակաշրջանում |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ |
1 |
2 |
3 |
4 |
1 |
Ընդհանուր ակտիվներ |
||
2 |
Տրամադրված վարկերի ընդհանուր ծավալ, այդ թվում` |
||
2.1 |
Երկարաձգված վարկերի ընդհանուր ծավալ |
||
2.2 |
Ժամկետանց վարկերի ընդհանուր ծավալ |
||
3 |
Տրամադրված վարկերի դիմաց հաշվեգրված տոկոսներ, այդ թվում` |
||
3.1 |
Հաշվետու ժամանակաշրջանում տրամադրված վարկերի դիմաց հաշվեգրված տոկոսներ |
||
4 |
Դրամարկղի մնացորդ |
||
5 |
Բանկային հաշիվներում դրամական միջոցների գումար |
||
6 |
Այլ ակտիվներ |
||
7 |
Վարկային պայմանագրերի ընդհանուր թիվը, այդ թվում` |
||
7.1 |
Երկարաձգված վարկային պայմանագրերի թիվը |
||
7.2 |
Ժամկետանց վարկային պայմանագրերի թիվը |
||
8 |
Ընդհանուր պարտավորություններ |
||
9 |
Ներգրավված դրամական միջոցների ընդհանուր գումար, այդ թվում` |
||
9.1 |
Բանկերից/վարկային կազմակերպություններից ներգրավված միջոցներ |
||
9.2 |
Մասնակիցներից ներգրավված միջոցներ |
||
9.3 |
Այլ կազմակերպություններից ներգրավված միջոցներ |
||
10 |
Ներգրավված միջոցների դիմաց հաշվեգրված տոկոսներ, այդ թվում` |
||
10.1 |
Հաշվետու ժամանակաշրջանում ներգրավված միջոցների դիմաց հաշվեգրված տոկոսներ |
||
11 |
Այլ պարտավորություններ |
||
12 |
Սեփական կապիտալ, այդ թվում` |
||
12.1 |
Կանոնադրական կապիտալ |
||
12.2 |
Շահույթ/վնաս, այդ թվում` |
||
12.2.1 |
Հաշվետու ժամանակաշրջանում ստացված շահույթ |
||
12.3 |
Գլխավոր պահուստ |
||
12.4 |
Սեփական կապիտալի այլ տարրեր |
||
13 |
Գրավ ընդունված առարկաների ընդհանուր արժեք, այդ թվում` |
||
13.1 |
ոսկերչական իրեր |
||
13.2 |
փոխադրամիջոցներ |
||
13.3 |
կենցաղային տեխնիկա |
||
13.4 |
այլ շարժական գույք |
||
14 |
Ի պահ ընդունված առարկաների ընդհանուր արժեք, այդ թվում` |
||
14.1 |
ոսկերչական իրեր |
||
14.2 |
փոխադրամիջոցներ |
||
14.3 |
կենցաղային տեխնիկա |
||
14.4 |
այլ շարժական գույք |
||
15 |
Իրացման ենթակա գրավի առարկաների ընդհանուր արժեք, այդ թվում` |
||
15.1 |
ոսկերչական իրեր |
||
15.2 |
փոխադրամիջոցներ |
||
15.3 |
կենցաղային տեխնիկա |
||
15.4 |
այլ շարժական գույք |
||
16 |
Իրացման ենթակա ի պահ ընդունված գույքի ընդհանուր արժեք, այդ թվում` |
||
16.1 |
ոսկերչական իրեր |
||
16.2 |
փոխադրամիջոցներ |
||
16.3 |
կենցաղային տեխնիկա |
||
16.4 |
այլ շարժական գույք |
Կ.Տ. |
Հանձնման ամսաթիվ _______ Գրավատան տնօրեն ________________ |
Գլխավոր հաշվապահ______________ |
Ձև թիվ 2 |
(հազար դրամ) |
|
»: |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|