ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
1988 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 10-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1998 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 10-ամյա տարելիցը նշելու նպատակով, որոշում եմ.
1. Ստեղծել 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 10-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով հետևյալ կազմով`
Քոչարյան Ռոբերտ | - Հայաստանի Հանրապետության վարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
Փիրումյան Ֆելիքս | - Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Սահակյան Արա | - Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի տեղակալ |
Այվազյան Ստեփան | - Լոռու մարզպետ |
Ասատրյանի Պավլիկ | - Տավուշի մարզպետ |
Ավոյան Վարազդատ | - Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր |
Արզումանյան Ալեքսանդր | - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար |
Բագոյան Ռաֆայել | - Հայաստանի Հանրապետության սպառողական ընկերությունների միության վարչության նախագահ |
Գամազյան Գալուստ | - Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար |
Գոմցյան Արարատ | - Շիրակի մարզպետ |
Գրիգորյան Հրաչյա | - Արագածոտնի մարզպետ |
Դալլաքյան Վիկտոր | - Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր |
Դարբինյան Արմեն | - Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար |
Թումանյան Արտաշես | - Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր |
Հակոբյան Հրանուշ | - Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար |
Հարությունյան Մարտին | - Հայաստանի Հանրապետության կոնֆեդերացիայի նախագահ |
Պետրոսյան Մանուշակ | - «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն |
Սարգսյան Ֆադեյ | - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ |
Սիրադեղյան Վանո | - Երևանի քաղաքապետ |
Սմբատյան Արմեն | - Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար |
Օհանյան Սիրեկան | - Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և աղետի գոտու հարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար): |
2. Պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում հաստատել 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 10-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ապահովել նշված ծրագրով նախատեսված միջոցառումների անցկացման ֆինանսավորումը:
4. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|