Գլխավոր տեղեկություն
Համար
N 1494-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (09.10.2014-13.04.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.11.17/63(362) Հոդ.1293
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.10.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.11.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.04.2017

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 նոյեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հոկտեմբերի 2004 թվականի N 1494-Ն

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ժգ» կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կառավարման մարմինների և բնակչության իրազեկման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հոկտեմբերի 2
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հոկտեմբերի 29-ի N 1494-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ

1. Սույն կարգով կանոնակարգվում է կառավարման մարմինների և բնակչության իրազեկումը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու, ինչպես նաև բնական աղետների ու տեխնածին վթարների սպառնալիքի կամ արտակարգ իրավիճակի առաջացման դեպքում` ազդարարման համակարգի, հեռուստատեսության, ռադիոյի, էլեկտրոնային փոստի, զանգվածային լրատվության միջոցների, կենդանի հաղորդակցության և այլ միջոցներով:

2. Պետական կառավարման մարմինների ղեկավարների անմիջական իրազեկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ, որից հետո հրավիրվում է մամուլի ասուլիս:

Մարզի քաղաքացիական պաշտպանության ծառայությունների և կազմավորումների իրազեկումն իրականացվում է մարզպետի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ:

Համայնքի քաղաքացիական պաշտպանության ծառայությունների և կազմավորումների իրազեկումն իրականացվում է համայնքի ղեկավարի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ:

3. Պետական կառավարման  և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ու արտակարգ իրավիճակի մասին տեղեկություններն առաջնահերթ կարգով տրամադրում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ՝ լիազոր մարմին) լրատվության կենտրոնին՝ որն ամփոփելով՝ ստացված տեղեկատվությունը  տրամադրում է լրատվամիջոցներին:

(3-րդ կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

4. Լիազոր մարմնի լրատվության կենտրոնը զանգվածային լրատվության միջոցներին պարբերաբար տալիս է օպերատիվ հաղորդագրություն:

5. Լիազոր մարմնում կազմակերպվում է մամլո ասուլիս՝ շահագրգիռ պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում ներկայացվում են ստեղծված իրավիճակը, հնարավոր հետագա զարգացումները, ձեռնարկվող միջոցառումները, ինչպես նաև բնակչությանն անհրաժեշտ վարքի կանոնները:

6. Հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով պարբերաբար «Հատուկ թողարկում» խորագրով հեռարձակվում է ստեղծված իրավիճակի, հետագա հնարավոր զարգացումների և ձեռնարկվող միջոցառումների մասին տեղեկատվություն:

(հավելվածը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.04.2017, N 346-Ն 13.04.2017, N 1494-Ն
25.09.2014, N 1039-Ն 09.10.2014, N 1494-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան