Գլխավոր տեղեկություն
Համար
N 518-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (04.09.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.06.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունիսի 2013 թվականի N 518-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՏԼԱՍԻ ԹԱՐՄԱՑՄԱՆ, ԱՆԳԼԵՐԵՆՈՎ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան և Հայաստանի ազգային ատլասի թարմացման և անգլերենով ստեղծման և հրատարակման նպատակով`

1. Հայաստանի ազգային ատլասի թարմացման և անգլերենով հրատարակման նպատակով ստեղծել խմբագրական խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել հանրապետական գործադիր և տարածքային մարմինների ղեկավարներին և առաջարկել Երևանի քաղաքապետին Հայաստանի ազգային ատլասի թարմացման և անգլերենով ստեղծման գործընթացի իրականացումն ապահովելու նպատակով աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` անհրաժեշտության դեպքում տրամադրելով համապատասխան նյութեր և տվյալներ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 28

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

հունիսի 28-ի N 518-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն    Կ Ա Զ Մ

 

Հայաստանի ազգային ատլասի թարմացման ԵՎ անգլերենով հրատարակման նպատակով ՍՏԵՂԾՎՈՂ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Մ. Սարգսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ (խորհրդի նախագահ-գլխավոր խմբագիր)

Հ. Այվազյան

-«Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր, քիմիական գիտությունների դոկտոր (համաձայնությամբ)

Մ. Գրիգորյան

-ԵՊՀ-ի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան, երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ)

Վ. Կարագյոզյան

-ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Կարախանյան

-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի տնօրեն, երկրաբանական գիտությունների դոկտոր (համաձայնությամբ)

Ռ. Մարտիրոսյան

-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (համաձայնությամբ)

Ա. Մելքոնյան

-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)

Ս. Աբրահամյան

-ԵՊՀ-ի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ)

Ա. Սիմոնյան

-ԵՊՀ-ի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ (համաձայնությամբ)

Ա. Սուքիասյան

-Երևանի քաղաքապետի տեղակալ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (համաձայնությամբ)

Ա. Ավդալյան

-ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության քարտեզագրության բաժնի պետ (խորհրդի քարտուղար)

(հավելվածը փոփ. 03.09.14 N 828-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.09.2014, N 828-Ա 04.09.2014, N 518-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան