ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հուլիսի 2007 թվականի N 884-Ն
ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԹՎԱԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) ռազմական ոստիկանության կառուցվածը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ռազմական ոստիկանության անձնակազմի թվակազմը՝ համաձայն N 2 հավելվածի (գաղտնի)։
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ մեկամսյա ժամկետում հաստատել ռազմական ոստիկանության կայազորային բաժինների կառուցվածքը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ
1. Շտաբ
2. Օպերատիվ հետախուզության բաժին
3. Հետաքննչական բաժին
4. Զինվորական ունեցվածքի պահպանության բաժին
5. Հատուկ օպերատիվ ծառայություն
6. Ներքին քննությունների բաժին
7. Անվտանգության ապահովման բաժին
8. Կադրերի բաժին
9. Ֆինանսական բաժին
10. Պարետային ծառայություն
11. Նյութատեխնիկական ապահովման ծառայություն
12. Զինվորական ավտոտեսչություն
13. Կարգապահական գումարտակ
14. Հատուկ գումարտակ
15. Ընդունիչ-բաշխիչ բաժին
16. Կարգապահական մեկուսարան
17. Ավտոմոբիլային վաշտ
18. Կայազորային կարգապահական վաշտեր
19. Բժշկական ծառայություն
20. Կայազորային ռազմական ոստիկանության բաժիններ
(հավելվածը խմբ. 18.09.14 N 998-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |