ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2014 թվականի N 1198-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավանի քաղաքային համայնքում սոցիալական բնակարանային ֆոնդ ձևավորելու մասին» N 1318-Ա որոշման շրջանակներում Չարենցավանի քաղաքային համայնքի կողմից գնված բնակարանների մասով առաջացած հարկային պարտավորությունները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին 2014 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 12,259.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով), որից՝ եկամտային հարկի գծով՝ 7,979.0 հազ. դրամ, տույժերի և տուգանքների գծով՝ 4,280.0 հազ. դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. նոյեմբերի 5 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1198-Ն որոշման |
Աղյուսակ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.55 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ տարի տարի ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները Ծրագրային Անվանումը 1035 ԾՏ 11 Շահառուների քանակը Գումարը (հազ. դրամ) 12,259.0 Տրանսֆերտի վճարման հաճախականությունը Շահառուների ընտրության չափանիշները Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարան
(ավելացումները նշված են դրական նշանով)
1. Քաղաքականության միջոցառումներ
1.2. Տրանսֆերտներ
դասիչը
ՀՀ օրենսդրությամբ (օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով) նախատեսված օժանդակություն և փոխհատուցում
Նկարագրությունը
ՀՀ օրենսդրությամբ (օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով) նախատեսված օժանդակություն և փոխհատուցում ՏԻՄ-երին՝ հարկային պարտավորությունների կատարման նպատակով
Հարկային պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը
1035 ՀՀ օրենսդրությամբ (օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով) նախատեսված օժանդակություն և փոխհատուցում
ՀՀ օրենսդրության պահանջների կատարում
Աղյուսակ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարան
Ծրագրային |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | |
ծրագիրը |
միջոցառումը |
ՀՀ 2014 թվականի պետական բյուջե (հազ. դրամ) | ||
1035 |
ԾՐԱԳԻՐ |
|||
ՀՀ օրենսդրությամբ (օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով) նախատեսված օժանդակություն և փոխհատուցում |
12,259.0 | |||
Ծրագրի նկարագրությունը | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
Քաղաքականության միջոցառումներ. |
||||
ԾՏ11 |
ՀՀ օրենսդրությամբ (օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով) նախատեսված օժանդակություն և փոխհատուցում |
12,259.0 | ||
Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |