ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2013 թվականի N 796-Ն
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ (ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 940-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.1-րդ հոդվածի 3-րդ մասով և 14-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) այլընտրանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների) ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում կատարվող աշխատանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
1.1. Հանձնարարել սույն որոշման N 1 հավելվածում նշված ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող լիազոր մարմինների ղեկավարներին և առաջարկել Երևանի քաղաքապետին մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 15-ը և սեպտեմբերի 15-ը Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովին ներկայացնել տեղեկություններ այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու նոր վայրերի, նոր և (կամ) ազատված աշխատատեղերի ու դրանց քանակի, ինչպես նաև աշխատանքի տեսակների և բնույթի մասին:
(1.1-ին կետը լրաց. 12.06.14 N 605-Ն)
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի «Այլընտրանքային ծառայություն անցնելու վայրերի ցանկը և այլընտրանքային ծառայողի համազգեստի ձևն ու կրելու կարգը հաստատելու մասին» N 940-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) վերնագրում «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ» բառերը հանել, իսկ «ԾԱՌԱՅՈՂԻ» բառից առաջ լրացնել «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ» բառով.
2) 1-ին կետում`
ա. ուժը կորցրած ճանաչել «ա» ենթակետը,
բ. «բ» ենթակետը «ծառայողների» բառից առաջ լրացնել «զինվորական» բառով.
3) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի «բ» ենթակետը.
4) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` այլընտրանքային զինվորական ծառայողների` հանդերձանքով, դրամական միջոցներով և սննդով ապահովումն իրականացնել պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի համար սահմանված կարգով:».
5) ուժը կորցրած ճանաչել N 1 հավելվածը.
6) N 2 հավելվածում`
ա. ուժը կորցրած ճանաչել 2-րդ և 3-րդ կետերը,
բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Այլընտրանքային զինվորական ծառայողների բաճկոնների թիկունքի կենտրոնում, համազգեստի օձիքից 10 սմ ներքև, տեղադրվում է կտորից կարված «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» 6 x 18 սմ չափսերի մակագրություն (ձև N 5), իսկ բաճկոնների աջ թևքին` ուսից 9 սմ ներքև` շրջանաձև թևքանշաններ: Ամառային բերետների և ականջակալներով գլխարկների վրա գլխարկանշաններ չեն տեղադրվում:»,
գ. ուժը կորցրած ճանաչել 5-րդ և 7-րդ կետերը,
դ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Այլընտրանքային զինվորական ծառայողների համազգեստի անցումն ամառայինի կամ ձմեռայինի սահմանվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված ժամկետներում և կարգով:»,
ե. 8-րդ կետում «աշխատանքային» բառը փոխարինել «զինվորական» բառով,
զ. ուժը կորցրած ճանաչել NN 3 և 4 ձևերը,
է. N 5 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ձև N 5
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ամրացվում է ամառային և ձմեռային համազգեստի թիկունքի կենտրոնական մասում` համազգեստի օձիքից 10 սմ ներքև` 6 x 18 սմ չափսի:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հուլիսի 30 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ (ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ)
NN |
Ծառայության անցկացման վայրի (կազմակերպության) անվանումը |
Ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող լիազոր մարմինը |
1. |
«Թիվ 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2. |
«Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
3. |
«Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
4. |
«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
5. |
«Նոր-Խարբերդ մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
6. |
«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հոգեբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
ՀՀ առողջապահության նախարարություն |
7. |
«Սևանի հանրապետական հոգեբուժական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն |
ՀՀ առողջապահության նախարարություն |
8. |
«Կապանի նյարդահոգեբուժական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
9. |
«Վանաձորի նյարդահոգեբուժական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն |
ՀՀ Լոռու մարզպետարան |
10. |
«Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
11. |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումներ |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
12. |
Փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության տեխնիկայի սպասարկման և վերանորոգման |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
13. |
«Արտակարգ իրավիճակների |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
14. |
«Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
15. |
«Աշտարակի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ քաղ. Աշտարակ |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
16. |
«Ապարանի քաղաքային համայնքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ քաղ. Ապարան |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
17. |
«Թալինի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
18. |
«Արտենի գյուղի կոմունալ ծառայություն» ԲՍԿ |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
19. |
«Արագածավանի կոմունալ ծառայություն» ԲՍԿ |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
20. |
Բյուրականի գյուղապետարանի աշխատակազմ |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
21. |
«Կարբիի համայնքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
22. |
Ոսկեվազի գյուղապետարանի աշխատակազմ |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
23. |
Օշականի գյուղապետարանի աշխատակազմ |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
24. |
«Սասունիկի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
25. |
Կոշի գյուղապետարանի աշխատակազմ |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
26. |
«Արագածի համայնքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
27. |
«Արտաշատի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ |
ՀՀ Արարատի |
28. |
«Արարատ քաղաքի կոմունալ ձեռնարկություն» բյուջետային |
ՀՀ Արարատի |
29. |
«Մասիսի կոմունալ» ՓԲԸ |
ՀՀ Արարատի |
30. |
«Վեդու բնակշին կոմունալ տնտեսություն» բյուջետային հիմնարկ |
ՀՀ Արարատի |
31. |
«Բարեկարգում» տնօրինություն» հիմնարկ |
ՀՀ Արմավիրի |
32. |
«Էջմիածին բնակարանային կոմունալ վարչություն» հիմնարկ |
ՀՀ Արմավիրի |
33. |
«Մեծամորի բարեկարգում» ՀՈԱԿ |
ՀՀ Արմավիրի |
34. |
«Գավառի քաղաքային համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
35. |
«Մարտունի քաղաքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
36. |
«Սևանի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
37. |
Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակազմ |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
38. |
Ճամբարակի քաղաքապետարանի աշխատակազմ |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
39. |
«Ստեփանավանի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ |
ՀՀ Լոռու մարզպետարան |
40. |
«Ալավերդու կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ |
ՀՀ Լոռու մարզպետարան |
41. |
«Սպիտակի ԲՍԳ» ՀՈԱԿ |
ՀՀ Լոռու մարզպետարան |
42. |
«Նեցուկ ՀԶ» ՀՈԱԿ |
ՀՀ Լոռու մարզպետարան |
43. |
«Մաքուր Հրազդան» ՀՈԱԿ |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
44. |
«Աբովյանի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
45. |
«Բարեկարգում և բնակֆոնդ գրասենյակ» հիմնարկ |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
46. |
«Մաքուր Չարենցավան» ՀՈԱԿ |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
47. |
«Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
48. |
«Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
49. |
«Գյումրու ծննդատուն» ՓԲԸ |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
50. |
«Գյումրու ուռուցքաբանական դիսպանսեր» ՓԲԸ |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
51. |
Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմ |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
52. |
«Արթիկի քաղաքային տնտեսության սպասարկում» ՀՈԱԿ |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
53. |
Մարալիկի քաղաքապետարանի աշխատակազմ |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
54. |
«Ախուրյանի զանգ» ՓԲԸ |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
55. |
Ազատանի գյուղապետարանի աշխատակազմ |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
56. |
«Կապան քաղաքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
57. |
«Գորիս ՏՆՏ» ՓԲԸ |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
58. |
«Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
59. |
«Քաջարանի համայնքի կոմունալ տնտեսություն» ՓԲԸ |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
60. |
«Մեղրու համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
61. |
«Ագարակի բնակարանային կոմունալ տնտեսություն և բարեկարգում» ՀՈԱԿ |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
62. |
«Եղեգնաձորի բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԿՏԲԲԸ |
ՀՀ Վայոց ձորի մարզպետարան |
63. |
«Վայքի համայնքի բարեկարգում» |
ՀՀ Վայոց ձորի մարզպետարան |
64. |
Ջերմուկի քաղաքապետարանի աշխատակազմ |
ՀՀ Վայոց ձորի մարզպետարան |
65. |
«Իջևանի քաղաքային կոմունալ ծառայություն» հիմնարկ |
ՀՀ Տավուշի մարզպետարան |
66. |
Դիլիջանի քաղաքապետարանի աշխատակազմ |
ՀՀ Տավուշի մարզպետարան |
67. |
«Տավուշի մարզի Բերդի քաղաքային համայնքի ջրամատակարարման և բարեկարգման» ՓԲԸ |
ՀՀ Տավուշի մարզպետարան |
68. |
Քաղաքային տնտեսությունը սպասարկող Նոյեմբերյանի համայնքային հիմնարկ |
ՀՀ Տավուշի մարզպետարան |
69. |
Այրումի քաղաքապետարանի աշխատակազմ |
ՀՀ Տավուշի մարզպետարան |
70. |
«Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ |
Երևանի քաղաքապետարան |
71. |
«Ավան-Կանաչապատում» ՓԲԸ |
Երևանի քաղաքապետարան |
72. |
«Արաբկիր-Կամար» ՓԲԸ |
Երևանի քաղաքապետարան |
73. |
«Աջափնյակ կանաչապատում» ՓԲԸ |
Երևանի քաղաքապետարան |
74. |
«Նոր Նորք կանաչապատում» ՓԲԸ |
Երևանի քաղաքապետարան |
75. |
«Շենգավիթ կանաչապատում» ՓԲԸ |
Երևանի քաղաքապետարան |
76. |
«Քանաքեռ-Զեյթուն բարեկարգում» ՓԲԸ |
Երևանի քաղաքապետարան |
77. |
«Դավթաշեն կանաչապատում» ՓԲԸ |
Երևանի քաղաքապետարան |
78. |
«Վարդավառ զբոսայգի» ՓԲԸ |
Երևանի քաղաքապետարան |
79. |
«Նորք-Մարաշ կանաչապատում» ՓԲԸ |
Երևանի քաղաքապետարան |
80. |
«Նուբարաշեն կանաչապատում» ՓԲԸ |
Երևանի քաղաքապետարան |
(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 12.06.14 N 605-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
Այլընտրանքային աշխատանքային ծառայողները Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն որոշման N 1 հավելվածով նախատեսված կազմակերպություններում կատարում են հետևյալ աշխատանքները՝
1) խնամող սանիտար.
2) խոհանոցի բանվոր.
3) բաղնիքի և լվացքատան սանիտար.
4) բակի հավաքարար.
5) փրկարարի օգնական (օժանդակ փրկարարական աշխատանքների գծով).
6) վարորդի օգնական (փրկարարական հատուկ տեխնիկայի և գույքի սպասարկում)
7) բանվոր:
(հավելվածը լրաց. 12.06.14 N 605-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |