ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2014 թվականի N 645-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և 2014 թվականի ընթացքում Ախուրյան-Արաքս ոռոգման համակարգի ջրաղբյուրներում ստեղծված ջրի դեֆիցիտը խորքային հորերի միջոցով մեղմելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին 2014 թվականին հատկացնել 550.0 մլն դրամ, որից` ինն ամսում` 500.0 մլն դրամ և տարեկան՝ 550.0 մլն դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով)՝ սույն որոշման N 1 հավելվածում նշված ջրօգտագործողների ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի ծախսի դիմաց փոխհատուցում տրամադրելու համար:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 11.33 և 12 աղյուսակներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 2 և 3 հավելվածների:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հուլիսի 2 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 645-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
2014 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԾԱԽՍՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԴԻՄԱՑ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ
(մլն դրամ) |
1. |
«ՄԵՐՁԱՓՆՅԱ» ՋՕԸ |
100.0 |
2. |
«ԱՐԱՔՍ» ՋՕԸ |
187.0 |
3. |
«ԱՐՄԱՎԻՐ» ՋՕԸ |
233.0 |
4. |
«ՇԵՆԻԿ» ՋՕԸ |
30.0 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
550.0 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 645-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11.33 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Բաժին 4.
Այլ քաղաքականության միջոցառումների գծով կատարողական չափորոշիչներ
Աղյուսակ 10. Ծառայություններ
Ծրագրային դասիչը |
Մատուցվող ծառայության անվանումը |
Ոչ ֆինանսական ցուցանիշներ |
Ֆինանսական ցուցանիշներ | |||
Ոռոգման ծառայություններ մատակարարող ջրօգտագործողների ընկերություններին գումարի հատկացում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից | ||||||
1004 |
ԱԾ07 |
Նկարագրությունը | ||||
Ոռոգման ծառայություններ մատակարարող ջրօգտագործողների ընկերություններին գումարի հատկացում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից | ||||||
Չափորոշիչներ |
ինն ամիս |
տարի |
ինն ամիս |
տարի | ||
Քանակական |
Ջրամատակարարման ծավալը, մլն խոր. մ |
44 |
44 |
|||
Որակական |
Մշակված չէ |
|||||
Ժամկետայնության |
Մշակված չէ |
|||||
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
X |
X |
500000 |
550000 | ||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||
Աջակցություն ոռոգման ծառայություններին /1004/ | ||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||||
Ջրամատակարարման ծառայությունների հուսալիության և մատչելիության ապահովում | ||||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը | ||||||
ՋՕԸ-ներ |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 645-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
2014 թ. բյուջե | |
ծրագիրը |
միջոցառումը |
(բաժինը/խումբը/դասը) |
(հազ. դրամ) | |
1004 |
ԾՐԱԳԻՐ |
|||
Աջակցություն ոռոգման ծառայություններին |
550000 | |||
Ծրագրի նկարագրությունը | ||||
Ոռոգման ծառայություններ մատակարարող ջրօգտագործողների ընկերություններին գումարի հատկացում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
Ոռոգման ծառայություններ հուսալիության և մատչելիության ապահովում | ||||
Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ |
||||
ԱԾ07 |
Ոռոգման ծառայություններ մատակարարող ջրօգտագործողների ընկերություններին գումարի հատկացում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից |
550000 | ||
Մատուցվող ծառայության նկարագրությունը | ||||
Ոռոգման ծառայություններ մատակարարող ջրօգտագործողների ընկերություններին գումարի հատկացում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից | ||||
Ծառայություն մատուցողի անվանումը | ||||
ՋՕԸ-ներ |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |