ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2014 թվականի N 224-Ա
Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԴՈՒԲԱՅ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գ. Բեգլարյանին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի պաշտոնակատար Ա. Մկրտչյանին 2014 թվականի ապրիլի 1-3-ը գործուղել Դուբայ (Միացյալ Արաբական Էմիրություններ)՝ «Լայնաշերտ կապ՝ կայուն զարգացման համար» խորագրով Հեռահաղորդակցության միջազգային միության 6-րդ համաշխարհային հեռահաղորդակցության զարգացման համագումարին մասնակցելու համար:
2. Գ. Բեգլարյանի և Ա. Մկրտչյանի` Դուբայ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Դուբայ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 26 Երևան |