ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 2014 թվականի N 365-Ա
Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆԻՆ ԵՎ Լ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանին և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ Լ. Սարգսյանին 2014 թվականի մայիսի 5-7-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն՝ հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում սպանդանոցի և անասնաշուկայի կառուցման ծրագրերի վերաբերյալ Ժուրայի շրջանում քննարկումներ անցկացնելու և սպանդանոցի տեսակն ընտրելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Ղուլարյանի և Լ. Սարգսյանի` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. ապրիլի 29 Երևան |