ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 փետրվարի 2014 թվականի N 258-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2014 թվականի միջոցառումների ծրագրին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝
1) մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 3-րդ աշխատանքային օրը համակատարողը միջոցառման համար պատասխանատու մարմին է ներկայացնում տեղեկատվություն Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2014 թվականի միջոցառումների ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի մասին.
2) մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 8-րդ աշխատանքային օրը պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2014 թվականի միջոցառումների ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի մասին՝ բացառությամբ այն միջոցառումների, որոնց պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն է: Տեղեկատվության մեջ պետք է մանրամասն արտացոլվեն իրականացված կամ իրականացվող միջոցառումները և դրանց ազդեցությունը, մասնավորապես, միջոցառման կատարման արդյունքում ընթացակարգերի, դրանց ժամկետների և (կամ) ծախսի կրճատման վրա:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ամփոփել ներկայացված տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրը կատարված աշխատանքների ընթացքի մասին հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմեր:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 18 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 20-ի N 258-Ա որոշման |
ծ ր ա գ ի ր
Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2014 ԹՎԱԿԱՆԻ միջոցառումների
NN ը/կ |
Առաջարկվող միջոցառումը |
Նպատակը |
Իրականացնող մարմինները |
Կատարման ժամկետը | |
պատասխանատու մարմինը |
համակատարողը |
||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. Հարկերի վճարում | |||||
1) |
համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացում, որի համաձայն գույքահարկի և հողի հարկի համար կսահմանվի մեկ միասնական հարկատեսակ` միաժամանակ իրավաբանական անձանց մասով` ա. կրճատելով հողի հարկի և գույքահարկի (այդ թվում` փոխադրամիջոցների) վճարման պարբերականությունը` կիսամյակայինից դարձնելով տարեկան, բ. վերացնելով հողի հարկի և գույքահարկի (այդ թվում` փոխադրամիջոցների) հաշվարկները ներկայացնելու պահանջը |
հարկերի վճարման պարբերականության կրճատում և հաշվետվությունները ներկայացնելու պահանջի վերացում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
30.05.2014 թ. |
2) |
հարկ վճարողներին հարկերի վճարման էլեկտրոնային համակարգի առավելությունների վերաբերյալ զանգվածային իրազեկման միջոցառումների իրականացում |
հարկային պարտավորությունների կատարման օրերի թվի կրճատում` խրախուսելով էլեկտրոնային համակարգերի կիրառումը |
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
շարունակական | |
3) |
հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող օրենքներում փոփոխությունների կատարման վերաբերյալ նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնելը, որի համաձայն կսահմանվեն` ա. հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի համար դիմումը ներկայացնելու առցանց հնարավորություն, բ. գերավճարների մասին տեղեկատվություն ստանալու նպատակով էլեկտրոնային հարցում իրականացնելու հնարավորություն |
հարկային պարտավորությունների կատարման օրերի թվի կրճատում` էլեկտրոնային համակարգերի կիրառման միջոցով |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
30.06.2014 թ. |
ֆինանսական միջոցների առկայության դեպքում | |||||
4) |
հարկային վարչարարությանն առնչվող՝ ստորև նշված կետերի վիճակագրության եռամսյակային պարբերականությամբ ներկայացվող մոնիթորինգային ցուցանիշների հայերեն և անգլերեն տարբերակների տեղադրում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կայքում՝ ա. էլեկտրոնային եղանակով հաշիվներ դուրս գրող հարկ վճարողների թիվը և նրանց տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ, բ. էլեկտրոնային եղանակով հաշվետվություն ներկայացնողների թիվը և նրանց տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ, ինչպես նաև նրանց կողմից վճարված տարեկան հարկային մուտքերի տեսակարար կշիռը |
հարկային բնագավառում իրականացված բարեփոխումների մոնիթորինգ և լուսաբանում |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
շարունակական | |
5) |
«Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքներում հարկ վճարողների սպասարկման կետերի ցանցի ընդլայնում |
հարկ վճարողներին առավել պահանջված հարկային և մաքսային մարմինների սպասարկման ծառայությունները հասանելի դարձնելը |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
շարունակական 30.12.2014 թ. | |
6) |
հարկային և մաքսային մարմինների կողմից հարկ վճարողների համար ուսումնական միջոցառումների ծրագրի կազմում և իրականացում |
հարկ վճարողների իրազեկվածության բարձրացում` հարկային և մաքսային ընթացակարգերի վերաբերյալ, դրանց կատարման հմտությունների զարգացում |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
շարունակական 30.12.2014 թ. | |
7) |
ա. հարկ վճարողի պարտավորությունների ավտոմատ հաշվարկման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ նախագծերի մշակում, բ. պարտավորությունների հաշվարկման և ցուցադրման ենթահամակարգի ներդրում |
հարկ վճարողների և հարկային տեսուչների շփման կրճատում, հարկ վճարողի պարտավորությունների մասին տեղեկատվության տրամադրման ավտոմատացում |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
30.06.2014 թ. շարունակական ֆինանսական միջոցների առկայության դեպքում` բացառությամբ ՀՀ պետական բյուջեի միջոցների |
8) |
հարկային հաշիվների` էլեկտրոնային եղանակով դուրսգրման համակարգում՝ դիմումները, տեղեկանքները, հաշվարկային փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու ենթահամակարգի ներդրում |
թղթային եղանակով շրջանառվող փաստաթղթերի թվի և դրանց պատրաստման ժամանակի կրճատում |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
30.06.2014 թ. շարունակական | |
2. Արտաքին առևտուր | |||||
1) |
ա. արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից տեղափոխվող ապրանքների տարանցմանը և նավահանգստին առնչվող փաստաթղթերի ուսումնասիրում և դրանց թվի կրճատման նպատակահարմարության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը, բ. ՀՀ կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի N 1779-Ն որոշմամբ սահմանված մաքսային մարմիններ մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ներկայացվող տեղեկությունների կրճատման նպատակահարմարության հարցի քննարկում |
արտահանման և ներմուծման փաստաթղթերի թվի օպտիմալացում |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
30.03.2014 թ. | |
2) |
ռիսկի կառավարման ու հետբացթողումային հսկողության համակարգի կատարելագործում և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում եռամսյակային վիճակագրության տեղադրում` արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից տեղափոխվող ապրանքների զննման (բացառությամբ տեխնիկական միջոցներով իրականացված զննման և արտաքին զննման) դեպքերի թվի վերաբերյալ` բացարձակ մեծությամբ և տոկոսային արտահայտությամբ` ընդհանուրի մեջ |
սահմանակետերում բեռների պահպանման ժամկետների կրճատում` ընդլայնելով գործող ռիսկի վրա հիմնված բեռների ստուգումը |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
շարունակական | |
3) |
ա. համապատասխան իրավական ակտերում փոփոխությունների կատարում, որոնց համաձայն կվերանա մաքսային ձևակերպումներ իրականացնելու համար որակավորման պարտադիր պահանջը, բ. մաքսային բրոքերի ինստիտուտի կատարելագործմանն ուղղված աշխատանքների իրականացում |
տնտեսավարող սուբյեկտների կողմից ինքնուրույն մաքսային մարմիններ ներկայացվող մաքսային հայտարարագրերի տեսակարար կշռի ավելացում և մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ ծախսերի կրճատում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
01.07.2014 թ. | |
4) |
համապատասխան իրավական ակտերի, այդ թվում` ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի 2003 թ. սեպտեմբերի 22-ի N 03/69 հրամանի ուսումնասիրում և նախնական հայտարարագրման սահմանափակումները վերացնելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը, մասնավորապես, նախնական հայտարարագրման համար ապրանքների նվազագույն մաքսային արժեքի պահանջը, մաքսային ռեժիմները, կվերանայվեն նախնական հայտարարագրման ժամկետները |
տնտեսավարող սուբյեկտների համար նախնական հայտարարագրման մեխանիզմների կատարելագործման միջոցով մաքսային ձևակերպումների վրա ծախսվող ժամանակի կրճատում |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
30.03.2014 թ. | |
5) |
ՀՀ մաքսային օրենսգրքի, ՀՀ կառավարության 2003 թ. նոյեմբերի 21-ի N 1779 որոշման ուսումնասիրում և դրանցում փոփոխությունների կատաման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը, որոնց համաձայն կսահմանվի դասակարգման (ծածկագրի) որոշման համար լրացուցիչ տեղեկություններ պահանջվելու և (կամ) ներմուծողի և մաքսային մարմնի միջև անհամաձայնության դեպքում մաքսային ձևակերպումների (ապրանքների բացթողման) ընձեռման հնարավորություն` վճարվելիք տուրքերի և հարկերի երաշխիքի ապահովման դիմաց |
մաքսային ընթացակարգերի ժամկետների կրճատում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
30.09.2014 թ. | |
6) |
ա. ԱՊՀ ԱՏԳ ԱԱ-ի 5-րդ խմբագրության հայերենով թարգմանություն, բ. ԱՊՀ ԱՏԳ ԱԱ-ի 5-րդ խմբագրության հայերեն տարբերակի տեղադրում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության պաշտոնական կայքէջում |
փաստաթղթերի պատրաստման և մաքսային ձևակերպման համար պահանջվող ժամանակահատվածի որոշակիորեն կրճատում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
01.10.2014 թ. | |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
01.11.2014 թ. | ||||
7) |
ա. համապատասխան իրավական ակտով մաքսային մարմինների կողմից ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրերի տրամադրման կարգի սահմանում, բ. ՀՀ մաքսային օրենսդրության մեջ փոփոխությունների կատարում, որով կապահովվի մաքսային մարմինների կողմից պարտադիր սակագնային կամ ոչ սակագնային տեղեկատվության տրամադրումը |
մաքսային ընթացակարգերի պարզեցում և ժամկետների կրճատում, մաքսային մարմինների կողմից տրամադրված պարտադիր տեղեկատվության կիրառման միջոցով հայտարարագրման ժամանակ անճշտությունների և թերացումների թիվը նվազագույնի հասցնելու հնարավորության ստեղծում |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
30.03.2014 թ. | |
31.12.2014 թ. | |||||
8) |
ընդհանուր հայտարարագրերում ինքնահայտարարագրման եղանակով ներկայացված հայտարարագրերի տեսակարար կշռի վերաբերյալ եռամսյակային պարբերականությամբ վիճակագրության տեղադրում ՀՀ մաքսային ծառայության պաշտոնական կայքէջում |
մաքսային բնագավառում իրականացված բարեփոխումների մոնիթորինգ և լուսաբանում |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
շարունակական | |
9) |
ՀՀ մաքսային օրենսգրքում համապատասխան փոփոխությունների կատարման վերաբերյալ նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնելը` որոնց համաձայն, հաշվի առնելով բացառությունները, կսահմանվեն, որ` ա. մաքսային մարմնի կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների բացթողումն իրականացվում է մաքսային հայտարարագրի գրանցման օրվանից ոչ ուշ, քան 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում, բ. «Արտահանում` ազատ շրջանառության համար» և «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմներով արտահանվող ապրանքների բացթողումն իրականացվում է մաքսային հայտարարագրի գրանցման պահից ոչ ուշ, քան 4 (չորս) ժամվա ընթացքում: Եթե հայտարարագրի գրանցումն իրականացվում է մաքսային մարմնի աշխատանքային օրվա ավարտից ավելի ուշ, քան 4 ժամ առաջ, ապա բացթողումն իրականացվում է մաքսային հայտարարագրի գրանցման օրվան հաջորդող աշխատանքային օրվա սկզբից 4 ժամվա ընթացքում: Ընդ որում, վերը նշած կետերում նշված ժամկետները ներառում են մաքսային հսկողության ժամանակը: գ. նախնական հայտարարագրման դեպքում ապրանքների բացթողումն իրականացվում է ոչ ուշ, քան ապրանքները նախնական հայտարարագիրը գրանցած մաքսային մարմին ներկայացնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը |
մաքսային ընթացակարգերի պարզեցում և ժամկետների կրճատում |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
30.03.2014 թ. | |
10) |
ՀՀ մաքսային օրենսդրության մեջ փոփոխությունների կատարում, որով կապահովվեն «Լիազորված տնտեսական օպերատոր» ինստիտուտի ներդրումը և կիրառումը |
մաքսային ձևակերպումների ընթացակարգերի պարզեցում, ձևակերպումների համար ծախսվող ժամանակահատվածի կրճատում, բարեխիղճ տնտեսավարողների համար մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման արտոնյալ կարգի սահմանում |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
31.12.2014 թ. | |
11) |
ՀՀ մաքսային օրենսդրության մեջ փոփոխությունների կատարում, որով կապահովվեն ընդունված մաքսային հայտարարագրում փոփոխություններ կատարելու կարգի սահմանումը և կիրառությունը |
մաքսային հայտարարագրման ընթացակարգերի արդյունավետության բարձրացում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում մաքսային հայտարարագրերում առկա անճշտությունների ուղղման հնարավորության ստեղծում` առանց մաքսային հայտարարագիրն անվավեր համարելու ընթացակարգի կիրառման |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
31.12.2014 թ. | |
12) |
ՀՀ մաքսային օրենսդրության մեջ փոփոխությունների կատարում, որով կապահովվի փոստային և սուրհանդակային առաքումներով ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների մաքսային ձևակերպումների պարզեցված կարգի կիրառությունը |
ֆիզիկական անձանց համար պարզեցված եղանակով ՀՀ մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման հնարավորության ստեղծում, էլեկտրոնային առևտրի խթանում |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
31.12.2014 թ. | |
13) |
ա. մաքսային ձևակերպումների ընթացքում «Մեկ պատուհան» սկզբունքի համաձայն փաստաթղթերի ստացման և մշակման համակարգի ներդրման նախագծի և ֆունկցիոնալ նկարագրության կազմում, բ. մշակված ներդրման նախագծին և ֆունկցիոնալ նկարագրությանը համապատասխան համակարգի ներդրում, որտեղ ներառված կլինեն մաքսային ձևակերպումների գործընթացում ներառված բոլոր մարմինները |
մաքսային և այլ ձևակերպումների գործընթացի պարզեցում, արտաքին առևտրի խթանում |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
30.06.2014 թ. ֆինանսական միջոցների առկայության դեպքում, (բացառությամբ ՀՀ պետական բյուջեի միջոցների) | |
3. Ընկերությունների հիմնում | |||||
1) |
բաժնետիրական ընկերությունների` էլեկտրոնային գրանցման հնարավորության ապահովում |
բաժնետիրական ընկերությունների գրանցման ժամանակի և գործընթացների կրճատում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2014 թ. 3-րդ եռամսյակ ֆինանսական միջոցների առկայության դեպքում | |
2) |
E-registry համակարգի միջոցով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կանոնադրության և այլ փոփոխությունների (վերակազմավորում, լուծարում և այլն) կատարման հնարավորության ստեղծում |
քաղաքացիների և պետական մարմինների միջև շփումների ու փաստաթղթային պահանջի նվազեցում, փոփոխությունների գրանցման ժամկետների և ծախսերի կրճատում, գործընթացների պարզեցում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2014 թ. 1-ին եռամսյակ | |
3) |
E-registry կայքի տեղեկատվության մասին` անգլերենով հասանելիության ապահովում |
օտարերկրյա տնտեսավարողներին մատուցվող ծառայությունների մատչելիության ապահովում, օտարերկրյա ներդրումների խթանում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2014 թ. 1-ին եռամսյակ | |
4) |
ընկերությունների գրանցման վերաբերյալ վիճակագրության՝ եռամսյակային պարբերականությամբ հրապարակում |
ընկերությունների գրանցման բնագավառում իրականացված բարեփոխումների մոնիթորինգ և լուսաբանում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
շարունակական | |
4. Շինարարական թույլտվություններ | |||||
1) |
համապատասխան օրենսդրական փոփոխությունների կատարում` ուղղված ներկայումս գործող Հայաստանի Հանրապետության կառավարության 03.03.2011 թ. N 257- Ն, 29.08.2002 թ. N 1473-Ն, 21.12.1998 թ. N 812, 06.05.2010 թ. N 711-Ն, 02.02.2002 թ. N 91, 08.05.2003 թ. N 626-Ն և այլ որոշումներով սահմանված դրույթների միավորմանը մեկ փաստաթղթում, որով կսահմանվեն կառուցապատման ընթացակարգը և բոլոր անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման պայմաններն ու կարգը, մասնավորապես, կհստակեցվեն շինարարական օբյեկտների` ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգման ցանկերը` ա. կնախատեսվի թույլտվությունների տրամադրման և փաստաթղթերի ձևակերպման ժամկետների կրճատում, բ. կկարգավորվեն ավարտված շինարարությունն ընդունող հանձնաժողովի կազմավորման և գործելու հետ կապված խնդիրները (պատասխանատուների և ժամկետների սահմանում), գ. կնախատեսվի շինարարության ռիսկերի կամավոր ապահովագրության դեպքում կառուցապատման ընթացակարգերի առավել պարզեցման հնարավորություն` առնվազն II և III կատեգորիաների օբյեկտների համար, դ. կսահմանվի ինժեներական ենթակառուցվածքի գծային օբյեկտների կառուցման առանձնահատկությունները հաշվի առնող կառուցապատման ընթացակարգ |
շինարարության թույլտվությունների տրամադրման պարզ և հստակ համակարգի սահմանում, ներկայումս առկա խնդիրների լուծման մեխանիզմների մշակում |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
30.06.2014 թ. | |
2) |
մինչև 2015 թ. նոյեմբերի 30-ը շինարարական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգի ներդրման նպատակով իրադրության համառոտ վերլուծության, բիզնես գործընթացների և համակարգի վերջնական տեխնիկական նկարագրության իրականացում |
հարմարավետ, թափանցիկ և ապագայի մարտահրավերներին համարժեք համակարգի ստեղծում, իրավասու մարմինների հետ շփումների կրճատում, վարչարարության բարելավում |
ՀՀ կառավարության աշխատակազմ |
30.12.2014 թ. | |
3) |
ՀՀ կառավարության 2001 թ. ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշման մեջ փոփոխությունների կատարում` ուղղված ինժեներական ենթակառուցվածքի օբյեկտների կառուցման համար հողամասերի տրամադրման ընթացակարգերի հստակեցմանը և հնարավորինս կարճ ժամկետների սահմանմանը |
էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման (փոխադրման) ու բաշխման լիցենզիա, խմելու ջրի մատակարարման նպատակով ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձանց հիմնական գործունեությանն առնչվող օբյեկտների (շենքեր, շինություններ, այլ օժանդակ կառույցներ) կառուցման համար հողամասերի տրամադրման ժամկետների կրճատում |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |
30.03.2014 թ. | |
4) |
Երևանի քաղաքապետարանի «մեկ պատուհան» սկզբունքով ծառայությունների մատուցման համակարգի լիարժեք գործարկում, մասնավորապես, հերթի կառավարման էլեկտրոնային համակարգի տեղադրում |
«Մեկ պատուհան» սկզբունքով ծառայությունների մատուցման համակարգից օգտվողների համար բարենպաստ պայմանների ապահովում, շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավում |
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
01.06.2014 թ. | |
5) |
Հայաստանում կիրառվող շինարարական նորմերի արդիականացում` ըստ առաջնահերթության |
շինարարական նորմերի կատարելագործում և արդի պահանջներին համապատասխանեցում |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
ոլորտային պետական կառավարման մարմիններ |
2014 թ. և շարունակական (ֆինանսական միջոցների առկայության դեպքում) |
6) |
Երևան քաղաքում տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի, շինարարական թույլտվությունների և ավարտված շինարարության շահագործման ակտերի վերաբերյալ եռամսյակային պարբերականությամբ վիճակագրության (համաձայն հաստատված ձևաչափի) տեղադրում Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում |
շինարարական թույլտվությունների ստացման բնագավառում իրականացված բարեփոխումների մոնիթորինգ և լուսաբանում |
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
շարունակական | |
7) |
փոքր և միջին ձեռնարկությունների համար բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի մշակում և դրանց կատալոգի հրատարակում, մասնավորապես, պահեստային շենքերի, ջերմատների, գյուղատնտեսական մթերքների վերամշակման արտադրամասերի, սառնարանային տնտեսության օբյեկտների, չորանոցների |
անհատ և կորպորատիվ ձեռնարկատերերին հաստատված նախագծերի տրամադրում՝ դրանց հիման վրա պարզեցված ընթացակարգով շինարարություն իրականացնելու համար |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
30.06.2014 թ. | |
5. Էլեկտրականության միացում | |||||
1) |
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի N 358-Ն որոշման մեջ փոփոխությունների կատարում, որի համաձայն 6(10) կՎ լարմամբ էլեկտրական ցանցին միացման համար դիմումն ստանալու օրվանից մինչև միացման պայմանագրի կնքման առաջարկ ներկայացնելու առավելագույն ժամկետը կսահմանվի 45 օր, իսկ սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու պայմանագրի կնքման օրվանից մինչև դիմող անձին պայմանագիր կնքելու վերաբերյալ առաջարկ ներկայացնելու առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել 100 օրը |
էլեկտրական ցանցին նոր սպառողների միացման ժամկետների և գործընթացների կրճատում |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ) |
30.04.2014 թ. | |
6. Պայմանագրերի կիրարկում | |||||
1) |
դատական գործընթացների, մասնավորապես, առևտրային, հողային, աշխատանքային, տնտեսական հանցագործությունների հետ կապված, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ վեճերին առնչվող, քարտեզագրում |
առևտրային վեճերի դատական լուծման և կիրարկման վրա ծախսվող ժամանակի և ընթացակարգերի կրճատում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
01.07.2014 թ. | |
2) |
դատական իշխանությունների կատարողականի վերաբերյալ վիճակագրական տվյալների հավաքագրում, դատավորների կատարողականների մշտադիտարկում և գնահատում` փակված գործերի թվի, դիմումների թվի, գործերի տևողության և այլնի հիման վրա` դատավճռի կայացումը խթանելու նպատակով |
դատական համակարգի արդյունավետության բարձրացում, դատարանների կողմից մատուցված ծառայությունների բարելավում |
ՀՀ դատական դեպարտամենտ (համաձայնությամբ) |
ՀՀ արդարադատության նախարարություն |
շարունակական |
3) |
դատական գործերի` էլեկտրոնային ներկայացման հնարավորություն |
դատական գործընթացների ժամկետների կրճատում |
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ դատական դեպարտամենտ (համաձայնությամբ) |
30.03.2014 թ. | |
4) |
Համապատասխան օրենսդրական փոփոխությունների կատարում և էլեկտրոնային համակարգի ներդրում, որի միջոցով դատական վճիռը ԴԱՀԿ ներկայացնելու առցանց հնարավորություն կընձեռվի: |
դատական գործընթացների ժամկետների կրճատում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
30.03.2014 թ. | |
7. Վարկերի ստացում | |||||
1) |
Հայաստանի Հանրապետությունում առցանց գրանցման ինտեգրացված ռեեստրի համակարգի ստեղծման և գործարկման վերաբերյալ հայեցակարգի մշակում |
վարկերի ստացման դյուրինության ապահովում |
ՀՀ կառավարության աշխատակազմ |
պետական ռեգիստր վարող մարմիններ`
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ կենտրոնական բանկ (2 ռեգիստր) (համաձայնությամբ)
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
01.05.2014 թ. |
2) |
ապահովված գործարքների ոլորտի օրենսդրության վերամշակում (անհրաժեշտության դեպքում` նոր օրենքի ընդունում), մասնավորապես` ա. որպես գործարքի ապահովման առարկա օգտագործվող շարժական գույքի շրջանակի ընդլայնում (թույլատրելով ընդհանուր նկարագրությունը գործարքի ապահովման ապահովության պայմանագրում և գրանցման փաստաթղթերում), բ. վարկառուի ապագա ակտիվների (այդ թվում` նաև տվյալ պահին գոյություն չունեցող և (կամ) գրավատուի կողմից չտիրապետվող ակտիվների (նյութական և ոչ նյութական), սպասվող օգուտների` որպես գործարքի ապահովման առարկայի տեսակների սահմանում |
վարկային հասանելիության մակարդակի, տնտեսական աճի բարձրացում |
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
01.09.2014 թ. | |
8. Սնանկության ճանաչում | |||||
1) |
սնանկության գործընթացների քարտեզագրում |
սնանկության վարույթի համակարգի բարելավում և պարզեցում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
01.07.2014 թ. | |
2) |
մինչև սնանկության հայց ներկայացնելը վնասակար գործարքների վերանայման մեխանիզմների ներդրում |
սնանկության գործընթացի բարելավում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
30.09.2014 թ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |