ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2014 թվականի N 172-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1157-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի դեկտեմբերի 13-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 1157-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) նախաբանում և 2-րդ կետում «ծրագրի» բառը փոխարինել «ծրագծի» բառով.
2) 2-րդ կետում «երկամսյա» բառը փոխարինել «եռամսյա» բառով.
3) հավելվածում «Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար)» բառերը փոխարինել «Ա. Առաքելյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար)» բառերով.
4) հավելվածի «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ» բառերից հետո հանել «(միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար)» բառերը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 10 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|