«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 մարտի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 05014134
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
25 փետրվարի 2014 թ.
թիվ 45-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ-100», «ԷԴՈՒԱՐԴ ԻՍԱԲԵԿՅԱՆ-100», «ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ-400» ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2014 թվականի ապրիլի 26-ից շրջանառության մեջ դնել «Հովհաննես Շիրազ-100», «Էդուարդ Իսաբեկյան-100» և «Ոսկան Երևանցի-400» հուշադրամները:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամների նկարագրությունը, որոնք հուշադրամների էսքիզների հետ մեկտեղ ներկայացված են Հավելվածում (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2014 թ. փետրվարի 27 Երևան |
Հավելված Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի փետրվարի 25-ի թիվ 45-Ն որոշմամբ |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ-100» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ:
Հուշադրամի դիմերեսին պատկերված են Մեծ Մասիսը, Հովհաննես Շիրազի ստորագրությունը և նրա «Կտակ» բանաստեղծությունից տողեր: Ներքևում` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ 2014» և «10000 դրամ» մակագրություններն են:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Հովհաննես Շիրազի դիմաքանդակը, ձախ կողմում եզրագծով «ՇԻՐԱԶ 1914 1984» մակագրություններն են:
Տեխնիկական չափանիշները | |
Անվանական արժեքը Մետաղը և հարգը Տրամագիծը Քաշը Որակը Դրամաշուրթը Տպաքանակը |
10 000 դրամ ոսկի, 9000 22,0 մմ 8,6 գ պրուֆ ատամնավոր 500 հատ |
Էսքիզների հեղինակներ` Հարություն Սամուելյան (դիմերես),
Էդուարդ Կուրղինյան (դարձերես):
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ-100»
ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ԴԻՄԵՐԵՍԻ ԵՎ ԴԱՐՁԵՐԵՍԻ ԷՍՔԻԶՆԵՐԸ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ-400» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Ոսկան Երևանցու ծննդյան 400-ամյակին նվիրված հուշադրամ:
Հուշադրամի դիմերեսին պատկերված են «Շարակնոցից» մի էջ և հայերեն լեզվով առաջին «Աստվածաշունչը» արծաթյա կազմով: «Աստվածաշնչից» վերև` թողարկման տարեթիվն է՝ «2014»: Ներքևում՝ անվանական արժեքն է` «1000 ԴՐԱՄ», իսկ շրջագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը:
Հուշադրամի դարձերեսի ձախ մասում պատկերված է Ոսկան Երևանցին` Երվանդ Քոչարի գրաֆիկական աշխատանքը, իսկ աջում` «ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ 400 ամյակ» և «VOSKAN YEREVANTSI» մակագրությունները:
Տեխնիկական չափանիշները | |
Անվանական արժեքը Մետաղը և հարգը Տրամագիծը Քաշը Որակը Դրամաշուրթը Տպաքանակը |
1000 դրամ արծաթ, 9250 40,0 մմ 33,6 գ պրուֆ ատամնավոր 500 հատ |
Էսքիզների հեղինակ` Վարդան Վարդանյան:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ-400»
ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ԴԻՄԵՐԵՍԻ ԵՎ ԴԱՐՁԵՐԵՍԻ ԷՍՔԻԶՆԵՐԸ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«ԷԴՈՒԱՐԴ ԻՍԱԲԵԿՅԱՆ-100» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է «Պատանի Դավիթը» կտավից դրվագ, ներքևում՝ անվանական արժեքն է` «100 ԴՐԱՄ», իսկ աջ եզրագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 2014» մակագրությունը:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Էդուարդ Իսաբեկյանի ինքնադիմանկարը, ներկապնակի ներկեր, իսկ ներքևում՝ «Eduard Isabekyan», «1914-2007 Էդուարդ Իսաբեկյան» մակագրություններն են:
Տեխնիկական չափանիշները | |
Անվանական արժեքը Մետաղը և հարգը Քաշը Չափը Որակը Դրամաշուրթը Տպաքանակը |
100 դրամ արծաթ, 9250 28,28 գ 28,0x40,0 մմ լավացված հարթ 500 հատ |
Էսքիզների հեղինակ` Հարություն Սամուելյան:
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«ԷԴՈՒԱՐԴ ԻՍԱԲԵԿՅԱՆ-100»
ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ԴԻՄԵՐԵՍԻ ԵՎ ԴԱՐՁԵՐԵՍԻ ԷՍՔԻԶՆԵՐԸ