ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2014 թվականի N 171-Ա
«ՀԱԲԻՏԱՏ III» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ ՊԱՏՐԱՍՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 6-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով՝
1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի, 2016 թվականին կայանալիք ՄԱԿ-ի 3-րդ համաժողովին («ՀԱԲԻՏԱՏ III») ներկայացվելիք Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցի պատրաստման համար:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից մշակված «ՀԱԲԻՏԱՏ III» ազգային զեկույցը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 10 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. մարտի 10-ի N 171-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ՀԱԲԻՏԱՏ III» Հայաստանի Հանրապետության ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ ՊԱՏՐԱՍՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
-ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ճանապարհաշինական վարչության նախագծային բաժնի գլխավոր մասնագետ
Ս. Մաթևոսյան
-ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Գիլոյան
-ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ
Վ. Բաբաջանյան
-ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ժողովրդագրության բաժնի պետ
Գ. Թովմասյան
-ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության քաղաքականության և դոնոր կազմակերպությունների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ
Ա. Տուրլիկյան
-ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի մթնոլորտային օդի քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ
Ա. Հարությունյան
-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ (համաձայնությամբ)
Յ. Պողոսյան
-ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վիճակագրության պետական խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Ա. Աբրահամյան
-ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության մելիորացիայի բաժնի գլխավոր մասնագետ
Գ. Նամալյան
-ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության«Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատման բաժնի վարիչ (համաձայնությամբ)
Օ. Խաչատրյան
Վ. Բաղդասարյան
-ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության փորձագետ (աշխատանքային խմբի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |