ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մարտի 2014 թվականի N 159-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 892-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հոկտեմբերի 26-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհուրդ ստեղծելու և նրա կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 892-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) որոշման վերնագրում, տեքստում, NN 1 և 2 հավելվածներում «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի» բառերը փոխարինել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» բառերով.
2) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.2-րդ ենթակետով.
«2.2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ԾԻԿ) միջոցով ապահովել Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի շրջանակներում Հայաստանի և Վրաստանի միջև գտնվող Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի տարածքում նոր կամրջի կառուցման բաղադրիչի իրականացման աշխատանքների կատարումը, այդ թվում` ապրանքների, ծառայությունների գնումներն իրականացնելու, կառավարելու, վերահսկելու և գնահատելու գործառույթները».
3) որոշման N 1 հավելվածի`
ա. 2-րդ կետը «վարկային համաձայնագրերով» բառերից առաջ լրացնել «Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագիր» բառերով,
բ. 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26. Խորհրդի անդամների թիվը սահմանվում է 18-ից ոչ ավելի:».
4) որոշման N 2 հավելվածում՝
ա. «Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Առաքելյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ» բառերով,
բ. «Կ. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ» բառերից հետո հավելվածը լրացնել «Վ. Միրումյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի շրջանակներում)» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 4 Երևան |