ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հոկտեմբերի 2013 թվականի N 876-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի նիստի N 5 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի համակարգման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը խմբ. 13.02.14 N 105-Ա)
2. (կետն ուժը կորցրել է 13.02.14 N 105-Ա)
3. (կետն ուժը կորցրել է 13.02.14 N 105-Ա)
4. (կետն ուժը կորցրել է 13.02.14 N 105-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հոկտեմբերի 2 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. հոկտեմբերի 2-ի N 876-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ հանձնաժողովի
Վ. Գաբրիելյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Վ. Տերտերյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ |
Ռ. Ալավերդյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
Վ. Նիկոյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ն. Երիցյան |
- ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Բադալյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ |
Կ. Թամազյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Կտիկյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |