ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 փետրվարի 2014 թվականի N 144-Ա
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 բաժնի 01 խմբի 01 դասի «01 Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում թոքաբորբով հիվանդ զինծառայողների բուժման համար 37 451 400 դրամ արժողությամբ դեղորայքի ձեռքբերումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. փետրվարի 21 Երևան |